Երեկ Ազգային ժողովի արտահերթ նիստում 70 կողմ, 40 դեմ, 1 ձեռնպահ ձայներով ընդունվեց 2014 թվականի բյուջեի նախագիծը, որը մինչ այդ ընդդիմադիրների կողմից մի լավ քննադատվել էր, ու հատկապես նրա այն բաղադրիչը, որով ներդրվում է կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը: Պատգամավորների ներկայացրած 326 առաջարկից ամբողջությամբ կամ մասնակի ընդունվել է 81-ը, անընդունելի ...
Տարբեր շրջանակների փորձագետները հեռուն գնացող եզրակացություններ են անում` նկատի ունենալով վերջին շրջանի մի շարք հայտարարություններ եւ հանդիպումներ, թե հայ-թուրքական միջնորդավորված հարաբերություններ կան, ու վախեր են հայտնվում Արցախի անվտանգության գոտին ապահովող երկու շրջանի վերադարձման եւ դրանով պայմանավորված ինչ-ինչ խնդիրների կարգավորման վերաբերյալ: Անգամ խոսվում է ինչ-որ նոր ճանապարհային քարտեզի առկայության մասին, որով ...
Դեկտեմբերի 12-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը մեկնեց Ֆրանսիայի հայոց թեմ, ուր նույն օրը Փարիզում Նորին Սրբությունը ներկա կգտնվի իր բարձր հովանու ներքո կազմակերպված աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեի մեծարման երեկույթին: Այցի ընթացքում Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիպումներ կունենա Թեմական խորհրդի, ինչպես նաեւ եկեղեցական վարչական անդամների հետ:
Պաշտոնական այցով Թեհրանում գտնվող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը բանակցել է Իրանի նախագահ Հասան Ռուհանիի եւ արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆի հետ: Ֆարս գործակալությունը հաղորդում է, որ բանակցությունների ընթացքում խոսվել է իրանցիների միջուկային մշակումների եւ Սիրիայի իրադրության մասին:
Օդային փոխադրումների ազատականացման ու բաց երկնքի քաղաքականության ներդրմանն ուղղված միջոցառումներն ապահովելու բնագավառում կառավարությունը երեկ որոշեց, որ ՀՀ կառավարության եւ օտարերկրյա պետությունների կառավարությունների միջեւ օդային հաղորդակցության ոլորտում կնքված միջազգային պայմանագրերում փոփոխություն եւ լրացում կատարելու, ինչպես նաեւ միջազգային նոր երկկողմ պայմանագիր կնքելու վերաբերյալ բանակցություն վարելու, պայմանագրի տեքստը մյուս կողմի հետ փոխհամաձայնեցնելու գործառույթներն ...
Նախկին որոշումներից մեկում երեկ կառավարության կատարած փոփոխությամբ հակակարկտային կայանքների տեղադրման արժեքը զգալիորեն նվազել է` հնարավորություն տալով 50-ի փոխարեն ձեռք բերելու 80 կայանք: Դրանցով լրացվելու են Արմավիրի մարզի առաջին պաշտպանական գոտու թույլ օղակները եւ ստեղծվելու է երկրորդ պաշտպանական գոտին: Բացի դրանիցՙ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի տարածքում այլ մարմինների տեղադրած հակակարկտային կայանքները ...
Կառավարության որոշմամբ երեկ ավելացվեց առանձին կառուցապատողների շենքերի կառուցման համար վերգետնյա վճարի գծով հավաքված գումարից «Երեւան» հիմնադրամին վճարման ենթակա գումարը, որն ուղղվելու է Բուզանդի 13-21 հասցեների իրացված տարածքների բնակիչներին ֆինանսական լրացուցիչ օժանդակություն տրամադրելուն: Հիշեցնենք, որ այս հասցեների բնակիչները նախկին կառուցապատողից չէին ստացել իրենց բնակարանները, քանի որ կառուցապատող ընկերությունը դադարեցրել էր շինարարությունը ...
Ուկրաինայում եվրոինտեգրման ու ռուսաստանյան կողմը թեքված իշխանության, ընդդիմադիր բողոքների ու Եվրոմայդան դարձած Կիեւի կենտրոնական հրապարակի մասին տեղեկատվության մեջ գրեթե ուշադրություն չդարձվեց դեկտեմբերի 5-6-ին Կիեւում ԵԱՀԿ նախարարական խորհրդի հերթական նստաշրջանին ու դրա արդյունքներին, որոնցում մեզ համար հետաքրքրական բաներ կային: Մասնավորապես խոսքը ղարաբաղյան հակամարտության մասին է, որի կարգավորման բանակցային գործընթացը եւս ԵԱՀԿ ...
Թաթարստանում ձերբակալվել են իսլամիստ արմատականներ, որոնք կասկածվում են առնվազն երկու ուղղափառ եկեղեցիների հրկիզման մեջ: Այդ մասին հաղորդում է հանրապետության ՆԳՆ կայքէջը:
Մ. Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) վերստին բացահայտել է, որ «Հակազրպարտչական լիգան» (ՀԶԼ-Anti-Defamatioan League) զբաղվում է լրտեսությամբ: Իրավարար պաշտոնյաներին կաշառելու միջոցով ՀԶԼ-ն անձնական կարեւոր տվյալներ է ձեռք բերում ռասայական խտրականության դեմ ու մարդու իրավունքների պաշտպանության համար պայքարող մեծ թվով կազմակերպություններից:
Ըստ «Թայմ» հանդեսի, Տարվա մարդ է ճանաչվել Հռոմի Ֆրանցիսկ պապը: Նա գահակալում է մեկ տարուց պակաս, բայց արդեն հասցրել է աշխարհում բարելավել Կաթոլիկ եկեղեցու նկարագիրը: Մասնավորապես կտրուկ փոխվել է պապական ոճը, որն այժմ զերծ է շքեղությունից:
Խոջալուի թեման Ադրբեջանում ամեն անգամ սկսվում է շահարկվել այն ժամանակ, երբ ղարաբաղյան կարգավորման բանակցություններում միջնորդները խոսում են «խաղաղության հասնելու հնարավորության» մասին: Դեկտեմբերի 10-ին, մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, թեման «թեժացրեց» Ադրբեջանի օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովան, որը, փոխանակ անդրադառնալու իր երկրում իշխանությունների կողմից քաղաքացիների հանդեպ գործադրվող բռնություններին, հիմնական շեշտը դրեց «Խոջալուի ցեղասպանության» ...
Ինչպես տեղեկացանք Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեկտեմբերի 11-ից Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների սանմաքրման եւ կոմունալ տնտեսության ձեռնարկությունները, չդադարող ձյան պայմաններում, ողջ գիշեր կատարել են ձնամաքրման աշխատանքներ: «Մաքրվել են գլխավոր ու երկրորդական փողոցները, բակային տարածքներն ու բազմաբնակարան շենքերի շքամուտքերին հարակից աստիճանավանդակները: Մայրաքաղաքի հատկապես ...
Դեկտեմբերի 11-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը եւ Իտալիայի հարավային Ապուլիայի մարզի Նարդո քաղաքի ղեկավար Մարչելլո Ռիզին Գյումրիում երկու քաղաքների միջեւ համագործակցության հուշագիր են ստորագրել:
Դեկտեմբերի 16-ին նշվում է Ղազախստանի Հանրապետության Ազգային տոնը: 1991 թվականի այդ օրը Ղազախստանի Գերագույն խորհուրդն ընդունեց օրենք «Հանրապետության անկախության եւ պետական ինքնիշխանության մասին»: ԽՍՀՄ փլուզումից հետո Ղազախստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը հետխորհրդային տարածքի միության մեջ վերջինն էր, որ հռչակեց իր պետական ինքնիշխանությունը:
Ղազախստանի գերագույն դատարանին ներկայացվել է բանտարկյալների թվի նվազեցման հայեցակարգի նախագիծ: Դատարանի կայքէջը մեջբերում է գերագույն դատարանի ղեկավար Կայրաթ Մամիի այն խոսքերը, որ բանտերը կբեռնաթափվեն մասնավորապես քրեական օրենսդրության մարդկայնացման հաշվին:
Դեկտեմբերի 13-ին «Էրեբունի» արգելոց-թանգարանը աշխատանքային տարին կամփոփի հանդիսավոր միջոցառմամբ, որը կկրի «Էրեբունի-45» անվանումը: 45 տարի առաջ ներկայանալով մեր հասարակությանը` Էրեբունի հնավայրն ու թանգարանը դարձան Հայաստանի եւ մասնավորապես Երեւան քաղաքի պատմության ուշագրավ մի դրվագ` հասանելի ոչ միայն գիտական, այլ նաեւ լայն հանրությանը:
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը եւ Webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսությունը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր հովանավորությամբ` հայտարարել են «Web Ծիրան» համահայկական 3-րդ օնլայն կինոփառատոնի մեկնարկի մասին:
Հայաստանը 2012 թվականից միացել է Ֆրանսիական «Ամենակարճ օր» կարճամետրաժ ֆիլմերի փառատոնին եւ արդեն երկրորդ անգամ հայ կինոսիրողները հնարավորություն կունենան շփվելու ֆրանսիական կինոյի բազմազանությանը, գույնին ու նորարարական մտքին:
Հայկի սահուն ու ռիթմիկ պարը, նրա շարժումների գրեթե կատարելության հասցված հղկվածությունը երկարատեւ ու տքնաջան աշխատանքի արդյունք է: Հայկի համար հանդիսատեսի ծափերին արժանանալու ճանապարհն առավել դժվար է եղել: Լսողության հետ խնդիրներ ունեցող Հայկը պարել սկսել է մանկուց, մասնագիտացել հիփ-հոփ ոճում եւ արժանացել մի շարք մրցանակների:
«Հինգ տարիների ուսումնասիրություններից հետո անգամ ես դեռ զարմացած եմ Ամերիկայում հայկական ձեռքբերումների եւ նվաճումների հսկայական չափեով եւ բազմազանությամբ: Դա պարզապես ապշեցուցիչ է», ասել է Ստեփան Փարթամյանն իր նոր գրքի հրատարակման առիթով:
Ութ հանդիպումներով վերջնագիծը հատեց ֆուտբոլի չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարը: Դորտմունդի «Բորուսիան» Մարսելում տեղի համանուն թիմի հետ չափազանց ծանր մրցապայքարում խաղավերջում կարողացավ կորզել հաղթանակը (2-1) եւ հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց: Ուրախալի է, որ խփած հաղթական գոլում իր մեծ ներդրումն ունեցավ Հենրիխ Մխիթարյանը, որի ձախ եզրով անցումից սկսվեց գոլային ավարտ ունեցած կոմբինացիան:
Պեկինում մեկնարկել է համաշխարհային մտավոր խաղերի ծրագրով շախմատի մրցաշարը, որի մասնակիցների թվում է Լեւոն Արոնյանը: Առաջին օրը կայացան արագ շախմատի մրցաշարի առաջին 4 տուրերը:
Լոնդոնի շախմատի մրցաշարի 5-րդ տուրում Տիգրան Ղարամյանը 3-րդ հաղթանակը տոնեց Ալեքսանդր Չեռնյաեւի հետ մրցավեճում: Հայ շախմատիստը 4 միավորով 6-րդ տեղում է: Նա ընդամենը կես միավոր է զիջում աղյուսակը գլխավորող Ջոն Լյուդվիգ Համերին եւ Սաբինո Բրունելոյին:
Կալկաթայում ընթացող շախմատի մրցաշարի 7-րդ տուրն անհաջող էր Սամվել Տեր-Սահակյանի համար, որն առաջին պարտությունը կրեց Լեւան Պանցուլայայի հետ մրցախաղում: Սամվելը կորցրեց առաջատարի դիրքըՙ 5 միավորով նահանջելով 4-րդ հորիզոնական: Միանձնյա առաջատար դարձավ լեհ Յացեկ Ստոպան, որը հաղթեց Դեպ Սենգուրտային: Իվան Պոպովն ու Լեւան Պանցուլայան 5,5-ական միավոր են վաստակել:
Այսօր Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մեկնարկում են կայծակնային եւ արագ շախմատի Եվրոպայի առաջնությունները: Սկզբում շախմատիստները կվիճարկեն կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնության պարգեւներըՙ անցկացնելով 11-ական պարտիա: Հաղթողը կպարգեւատրվի 2000 եվրոյով, 2-րդ եւ 3-րդ մրցանակակիրները բացի արծաթե եւ բրոնզե մեդալներից կպարգեւատրվեն նաեւ 1000 եւ 800 եվրոյով: Ընդհանուր առմամբ դրամական պարգեւներ կստանան առաջնության 25 լավագույն ...
Յուրա Մովսիսյանը Eurosport-ում անցկացված հարցման արդյունքներով ընդգրկվել է ՌԴ առաջնության 19 տուրերի խորհրդանշական հավաքականում: Այն կազմվել է 1-4-4-2 սխեմայով: Մովսիսյանի օգտին ձայն է տվել քվեարկողների 40 տոկոսը: Մյուս հարձակվողըՙ բրազիլացի Հալկը 35 տոկոս ձայն է ստացել: Իսկ ձայների ամենաբարձր տոկոսը ստացել է ձախ պաշտպան Դմիտրի Կոմբարովը (66):
Ամերիկյան Glamour ամսագիրը հրապարակել է 2013-ի մոլորակի 100 ամենասեքսուալ տղամարդկանց ցանկը: Այդ ցանկում ընդգրկված են 3 մարզիկներ: Թենիսիստների դասակարգման ցուցակի առաջատար Ռաֆայել Նադալը 18-րդ տեղն է զբաղեցնում: «Մանչեսթր Յունայթեդի» եւ «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմը ցուցակում 21-րդն է, իսկ բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյը հանգրվանել է 91-րդ հորիզոնականում: Իսկ ամենասեքսուալ տղամարդկանց ...