Դեռ մեկ օր առաջ սկսված «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» օրենքի փոփոխությունների նախագծի քննարկումը երեկ մի այնպիսի իրավիճակ ստեղծեց հայոց խորհրդարանում, երբ միմյանց հակադիր տեսակետներ ներկայացնում էին ոչ թե իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորները, այլ իշխանականները, ավելին` ՀՀԿ-ն ներկայացնող պատգամավորները: Ահա թե երբ պարզաջրվեց մի խորհրդարանի դեմքը, որտեղ հայտնվել են ավելի ...
«Իմ Երեւան այցի ծրագիրը դեռեւս ճշգրտված չէ, բայց չի բացառվում, որ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության միջոցառումների շրջանակներում լինեն երկկողմ հանդիպումներ»,- haberler գործակալության փոխանցմամբ, որը մեջբերել է ադրբեջանական «Թուրան»-ը, երեկ Անկարայում լրագրողներին ասել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը ցավով տեղեկացնում է, որ 10.12.2013թ., ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ներքին վերակարգում որպես օրապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի դին` ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումով:
Ավստրալացի բժիշկ-գիտնականները հայտարարել են սպիտակարյունության (լեյկեմիա) դեմ փորձարարական դեղի հաջող փորձարկման մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ըՙ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեիՙ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2013-ի հոկտեմբերին Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 18241 գործարք, ինչը 9,7 տոկոսով բարձր է նախորդ ամսվաՙ սեպտեմբերի եւ 4,8 տոկոսովՙ 2012-ի հոկտեմբերի գործարքների համեմատ:
Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները նախագահ Բարաք Օբամային քննադատել են Նելսոն Մանդելայի հուղարկավորության ժամանակ Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոյի ձեռքը սեղմելու համար: Այդ մասին հաղորդում է «Լոս Անջելես թայմս» թերթը:
Դեկտեմբերի 10-13-ը Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում անցկացվում է մշակութային ինքնարտահայտման ձեւերի բազմազանության պաշտպանության եւ խրախուսման հարցերով միջկառավարական կոմիտեի նիստը, իսկ դեկտեմբերի 16-19ՙ զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին հանդիպումները:
«Ազգ»-ի թղթակից Ժան Էսքիյանը Փարիզից տեղեկացնում է, որ մի շարք ծրագրեր են իրագործման փուլումՙ նշելու Մեծ եղեռնի հարյուրամյա տարելիցը: Դրանցից մի քանիսը համաշխարհային նշանակության ծրագրեր են, օրինակՙ ֆրանսիացի ֆիլմարտադրիչ Ռոբերտ Կետիկյանի եւ լոսանջելեսաբնակ Արտ Սեւադայի ֆիլմերը: Վերջինս Սամվել Սեւադայի որդին է, ֆիլմ է պատրաստում «The Genex» վերնագրով Կոմիտասի կյանքի որոշակի ...
Երեկ «Ազգ»-ը անդրադարձել էր դատարաններին ու դատավորներին քննադատող ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցին: Այսօր ներկայացնում ենք դատավորների միության խորհրդի բուռն հակազդեցությունը նույնությամբ, առայժմ ձեռնպահ մնալով մեկնաբանելուց: Սակայն չենք կարող չասել, որ մեր դատավորներն իզուր են վախենում, որ ՄԻՊ-ի զեկույցը կարող է բացասական տպավորություն ստեղծել «հանրության շրջանում»: Դժբախտաբար այդ տպավորությունն առկա ...
Հայաստանի տնտեսության 5 ոլորտներ` ճշգրիտ սարքաշինություն, դեղագործություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ագրոբիզնես եւ դեղարտադրություն, աջակցություն կստանան ԱՄՆ միջագային զարգացման գործակալությունից առաջիկա 5 տարիներին: Այդ մասին հայտնի դարձավ երեկ` Հայաստանի զարգացման աջակցության 2013-2018 թվականների ռազմավարության ներկայացման ժամանակ: Այն ներկայացրեց ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը :
Ռուսաստանի բանկի տնօրենների խորհուրդը հաստատել է ռուբլու խորհրդանիշը. դա P տառն էՙ վրան հորիզոնական գծիկ: Այդ մասին հայտարարել է ԿԲ նախագահ Էլվիրա Նաբիուլլինան:
Գիտամշակութային մեծ նվաճումներով աշխարհին հայտնի մեր ժողովուրդը աչքի է ընկել վառ անհատականություններով ու նվիրյալներով, որոնք անմնացորդ ծառայել ու ծառայում են իրենց հայրենի երկրին ու ժողովրդին: Այդ մարդկանց համար հաստատուն ու հանրօգուտ նկարագիր ունենալը գոյատեւումի երանելի իմաստ է: Նման բարձր հատկանիշներով է օժտված կատարյալ հայի ու քաղաքացու տիպար, հասարակական-քաղաքական գործիչ, գիտակրթական ...
Հանրային հեռուստատեսությունը եւս համայն հայության հետ նշեց դեկտեմբերի 7-ըՙ ահավոր երկրաշարժի սեւ օրը: Բայց լավ կլիներ, որ չնշեր: Այդ օրը նա նշեց տաշի-տուշիովՙ ԳՅՈՒՄՐԱ ՀԱՐՍԱՆԻՔՈՎ: Գիտեմ, չեք հավատա, բայց ինչ կարող ես անել, մակարդակի հարց է: Զարմանում ես, մի՞թե այդ ահռելի հեռուստատեսությունում չկար մեկը, որ մտներ նոր տնօրենի մոտ եւ ...
Երեկ Արամ Խաչատրյան համերգասրահում «Երեւանյան հեռանկարներ» 14-րդ փառատոնի փակման համերգին միասին հանդես եկան երկու գերաստղեր` «Կամերատա Զալցբուրգ» նվագախումբը եւ Պինկաս Ցուկերմանը: Հնչեցին` Ստրավինսկու Պուլչինելլա սյուիտը, Մոցարտի Հաֆներ սերենադը, Բեթհովենի Ռոմանս սոլ մաժորը եւ Մոցարտի թիվ 39 սիմֆոնիան:
WBA-ի վարկածով թեթեւագույնքաշային կարգում աշխարհի չեմպիոնուհի Սյուզի Քենտիկյանը aravot.am-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Հայաստանում իրեն զրպարտող տեղեկություններ են տարածում, ինչի կապակցությամբ պատրաստվում է դատի տալ:
Հայ թենիսիստուհի Անի Ամիրաղյանը շարունակում է հաջող ելույթները Հնդկաստանի Նավի Մումբայ քաղաքում ընթացող թենիսի մրցաշարում: Նա հերթական հաղթանակը տոնեց ուկրաինուհի Աննա Շկուդունի նկատմամբ (7-6, 4-6, 6-3): Հաջորդ փուլում Ամիրաղյանը մրցեց բրիտանացի Ջեյդ Ուինդլիի հետ: Թեեւ մրցակցուհին դասակարգման ցուցակում զգալիորեն գերազանցում էր Անիին, սակայն հայ թենիսիստուհին շահեց մրցախաղը (6-4, 2-6, 6-4) ...
Լոնդոնի շախմատի մրցաշարի 4-րդ տուրում Տիգրան Ղարամյանը հաշտություն կնքեց Սաչդեւ Տանիայի հետ եւ 3 միավորով ընթանում է 12-րդ տեղում: 4-ական միավորով առաջատարներն են Անդրեյ Իստրատեսկուն եւ Էմիլ Սուտովսկին:
Բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը Կոլումբիայի Բոգոտա քաղաքում անցկացված շախմատի մրցաշարում 9 հնարավորից վաստակած 7 միավորով գրավեց 10-րդ տեղը: Նա ընդամենը կես միավոր զիջեց մրցաշարի հաղթող, ռուսաստանցի Եվգենի Ռոմանովին, որը լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ նույնպիսի արդյունքի հասած Անտոնիո Նեւիայից, Ալոնսո Բակալաոյից եւ Ռենիեր Գոնսալեսից:
Հայաստանի ազգային հավաքականի փորձառու դարպասապահ Գեւորգ Կասպարովը մեկամյա ընդմիջումից հետո կրկին հանդես կգա հարազատ «Միկայում»: Նա մինչեւ 2014-ի օգոստոսի 1-ը պայմանագիր է կնքել ակումբի հետ:
«Շիրակի» կոտդիվուարցի պաշտպան Դիդիե Կադիո Բորիսը մեկնել է Անթալիա, որտեղ կմիանա ուսումնամարզական հավաք անցկացնող ղազախական «Կայսարին»: Նա Անթալիայում կմարզվի մինչեւ դեկտեմբերի 23-ը:
Ռուսաստանի Նեբուգ քաղաքում անցկացված շախմատի ՌԴ գավաթի կայծակնային մրցաշարում Եվգենիա Դոլուխանովան 11 հնարավորից վաստակած 8,5 միավորով գրավեց 2-րդ տեղը: Նա 1,5 միավորով զիջեց մրցաշարի հաղթող Անաստասիա Բոդնարուկին: Վերջինիս հետ պարտիան Դոլուխանովան ավարտեց ոչ-ոքի: Միակ պարտությունը հայ շախմատիստուհին կրեց 6-րդ տուրումՙ զիջելով Վլադա Սվիրիդովային:
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության առաջատար Երեւանի «Արարատը» սկսել է պայմանագրերի վերանայման գործընթացը: Երկկողմ համաձայնությամբ խզվել են պայմանագրերն Անդրանիկ Սարգսյանի, Գեւորգ Օհանյանի, դարպասապահ Արսեն Պետրոսյանի եւ պաշտպան Հովհաննես Գրիգորյանի հետ: Իսկ ահա կիսապաշտպան Տիգրան Ոսկանյանի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգվել է մինչեւ հաջորդ տարվա մայիս: