RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#215, 2013-12-10 > #216, 2013-12-11 > #217, 2013-12-12 > #218, 2013-12-13 > #219, 2013-12-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #217, 12-12-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-12-11 22:49:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 1009, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ԱՄՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԸՆԴԳՐԿԻ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ 5 ՃՅՈՒՂԵՐ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ներկայացվեց ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի զարգացման աջակցության 2013-2018 թվականների ռազմավարությունը

Հայաստանի տնտեսության 5 ոլորտներ` ճշգրիտ սարքաշինություն, դեղագործություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ագրոբիզնես եւ դեղարտադրություն, աջակցություն կստանան ԱՄՆ միջագային զարգացման գործակալությունից առաջիկա 5 տարիներին: Այդ մասին հայտնի դարձավ երեկ` Հայաստանի զարգացման աջակցության 2013-2018 թվականների ռազմավարության ներկայացման ժամանակ: Այն ներկայացրեց ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը :

Քարեն Հիլիարդը նախ հայերեն ողջունեց միջոցառման մանսակիցներին, ապա անգլերեն ներկայացրեց ռազմավարության մանրամասները: ԱՄՆ ՄԶԳ առաքելության տնօրենը նշեց, որ Հայաստանը գտնվում է դժվար վիճակում, փոքր երկիր է` փոքրաթիվ բնակչությամբ, շրջափակված է, ունի սառեցված հակամարտություն, էներգիայի սահմանափակ աղբյուներ, բայց զարգացման հնարավորություններ եւ ներուժ: Քարեն Հիլիարդը ներկայացրեց Հայաստանի ներկա կացութունը` Doing business-ի ցուցանիշով 189 երկրներից 37-ն է, ինչը վատ չէ, բայց տարածաշրջանում Վրաստանից հետ է մնում, համաշխարհային մրցունակության ցուցանիշով 187 երկրների մեջ 78-ն է, որ լավ ցուցանիշ է, մարդկային զարգացման ցուցանիշով 87-րդն է 186 երկրների մեջ եւ հնարավորություն ունի առաջ գնալու, կոռուպցիայի ցուցանիշով 94-րդն է 177 երկրների մեջ, իսկ ժողովրդավարության ցուցանիշով 7-բալանոց համակարգում ունի 5,6 բալ, ինչը լավ ցուցանիշ է:

2018-ին, ըստ ԱՄՆ ՄԶԳ-ի, Հայաստանը պետք է ունենա ավելի դիվերսիֆիկացված եւ մրցունակ տնտեսություն, փոքր եւ միջին ձեռնարկությունները կզարգանան, բիզնեսը կվճարի հարկերը, կոռուպցիան կնվազի, ԶԼՄ-ներն ու քաղաքացիական հասարակությունն ավելի կայացած կլինեն, որպեսզի այլեւս կարիք չունենան արտասահմանյան դրամաշնորհների, կներգրավի Սփյուքի ներուժը: Ծրագրի նպատակներն են ավելի լավ եւ բարգավաճ Հայաստան, կայուն եւ ընդգրկուն տնտեսական աճ, տեղական կառավարման ապակենտրոնացում, պետական կառավարման, սոցիալական քաղաքականության եւ առողջապահության բարելավում:

Աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը խոսեց Հայաստանին աջակցելու հնգամյա ռազմավարության տնտեսական հատվածի մասին, հիշատակելով վերոնշյալ 5 հատվածները եւ նշելով, որ դրանք Հայաստանի կառավարության կողմից ճանաչվել են որպես գերակայություն եւ մաս են կազմում արտահանման ուղղվածություն ունեցող արդյունաբերական զարգացման քաղաքականության մեջ ընդգրկված ճյուղերի: Վաչե Գաբրիելյանն անդրադարձավ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ Հայաստանում իրականացվող այլ ծրագրերին, որոնց թվում նաեւ կենսաթոշակային բարեփոխումներին: Նախարարը կարեւորեց նաեւ ժողովրդավարության աջակցությունը, որը կմոտեցնի կառավարությանը եւ քաղաքացուն, ինչպես նաեւ համագործակցությունը սոցիալական ոլորտում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #217, 12-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ