«Եթե Վճռաբեկ դատարանը լիներ վստահելի, ապա Վարդան Պետրոսյանի վթարի, Ավետիք Բուդաղյանի սպանության, Հարսնաքարում Վահե Ավետյանի սպանության դեպքերում ամեն քաղաքացի չէր փորձի դառնալ դատավոր, փոխարենը կսպասեր Հայաստանի դատարանի արդար վճռին: Եթե Վճռաբեկ դատարանը արդար գործեր, ապա Երեւանում տրանսպորտի գնի թանկացման, Կոմիտաս 5-ի խնդիրների, Փակ շուկայի ապօրինի շինարարության դադարեցման, Մարցի, Թռչկանի ու ...
Եթե արդեն մի քանի շաբաթ «արթուն ու ակտիվ Մայդան» ունեցող Ուկրաինայում կարծում են, թե պրոլետարների առաջնորդ Լենինի արձանը հեռացնելով իրենք անմիջապես դուրս են գալիս Ռուսաստանի ազդեցության գոտուց, ապա սխալվում են: Քանի որ եթե Լենինի արձանի հեռացումը նշանակեր ռուսական ազդեցության վերջ, ապա Հայաստանում, օրինակ, ռուսական ազդեցությունը վաղուց ավարտված կլիներ:
Եվրոմիության բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Քեթրին Էշթոնն այս շաբաթ այցելելու է Կիեւ` «աջակցելու քաղաքական ճգնաժամից դուրս գալու ջանքերին»: Այս մասին դեկտեմբերի 8-ին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ հեռախոսազրույցում:
Դեկտեմբերի 7-ին Գյումրին 25-րդ անգամ նշեց 88-ի աղետալի երկրաշարժի տարելիցը եւ այդ աղետի տասնյակհազարավոր անմեղ զոհերի հիշատակի օրը: Նշեց քառորդ դար հետո էլ երկրաշարժի հետեւանքները դեռ ամբողջովին չթոթափած, մինչեւ այժմ կատարված վերականգնողական մեծ ծավալի աշխատանքով հանդերձ դեռ որոշակի թիվ կազմող անօթեւանների, այստեղ-այնտեղ մնացող տնակային ավանների առկայությամբ, գործազրկության, սոցիալ-տնտեսական չլուծված հիմնախնդիրների ...
Միջին Արեւելքը դյուրավառ մի տակառ էՙ պատրաստ պայթելու ամենադույզն կայծից: Իսկ Բուշ-Չեյնի վարչակազմը ոչ միայն չխուսափեց այդ կայծը առաջացնելուց, այլեւ դիտավորյալ եւ անխնա կերպով պատերազմ սանձազերծեց Իրաքի դեմ, որը մինչեւ օրս արյան մեջ լողում է: Մենք դեռ շա՜տ պետք է սպասենք այն օրվան, երբ իրականություն կդառնա Չեյնիի կանխագուշակումը, որ Իրաքի ...
ԱՄՆ-ում խարդախության մեջ մեղադրվող ռուսաստանցի 11 դիվանագետներ իրենց կանանց հետ շուտով կվերադառնան Ռուսաստան: Այդ մասին դեկտեմբերի 9-ին հաղորդեց «Կոմերսանտ» թերթը, վկայակոչելով անանուն աղբյուրներ:
Մասաչուսեթսի Հայ դատի հանձնախումբը (ՄՀԴՀ) հաղորդագրություն է հրապարակել, որով ողջունում է կոնգրեսական Ջոզեֆ Քենեդիի (դեմոկրատՙ Մասաչուսեթսից) որոշումըՙ պաշտպանելու Ներկայացուցիչների պալատի 227 բանաձեւը: Հայերի ցեղասպանության վերաբերյալ ճշմարտությունը ասելու եւ արդարություն ցուցաբերելու բանաձեւը կոչ է ուղղված Մ. Նահանգների կառավարությանըՙ վերջ դնելու Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը մեղսակից լինելուն ու արդարության եւ ճշմարտության ճանապարհը բռնելու:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը վերանորոգման նպատակով փակ է ու կվերաբացվի 2015 թ.-ի ապրիլի 24-ին նոր ցուցադրությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 9-ին կայացած ասուլիսի ժամանակ այս մասին տեղեկացրեց ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը: Նրա հավաստմամբ` վերանորոգման արդյունքում թանգարանի տարածքը կմեծանա 2.5 անգամ, բացի դրանիցՙ կավելանա եւս մեկ հարկ: ...
Փոքր բիզնեսի համար այլընտրանքային համարվող նոր` շրջանառության հարկ կոչվող հարկատեսակը, որ ուժի մեջ մտավ այս տարվանից, ամենայն հավանականությամբ փոփոխություններ կկրի: Կառավարության վերջին նիստերից մեկում վարչապետ Տիգրան Սարգսյանը անդրադարձավ այդ հարցինՙ ասելով, որ փոքր եւ միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) սուբյեկտների հարկման համակարգի հնարավոր վերանայումը պետք է կատարվի համակարգային ...
Ձյան տեղումներով պայմանավորվածՙ որոշ ընկերություններ Երեւանում ուղեւորափոխադրումներն իրականացրել են ոչ լիարժեք մեքենաքանակի ապահովմամբ: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկատվության համաձայն, քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ այդ կապակցությամբ ասել է. «Ոչ պատշաճ սպասարկում իրականացնելու որեւէ պատճառաբանություն մեր կողմից ընդունելի չի կարող լինել, հատկապես հաշվի առնելով, ...
Երեկ Հայկական պետական մանկավարժական համալսարանում «Տեմպուսի»` «Բարձրագույն կրթության կառավարման մագիստրոսական ծրագիր. առաջնորդների պատրաստում` կրթության փոխակերպման կառավարման համար» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հերթական աշխատաժողով-կոնֆերանսը:
Սոցիալդեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի կազմակերպության ատենապետ Նարեկ Գալստյանը, ուղեկցությամբ ՍԴՀԿ փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանի, վարչության անդամներ Հարություն Բալաբանյանի, եւ արտակարգ ու լիազոր դեսպանորդ, ՍԴՀԿ քաղաքական դիւանի պատասխանատու Դմիտրի Մարտիրոսյանի, հանդիպեց Հայաստանում Լիբանանի արտակարգ եւ լիազոր դեսպան, դոկտոր Ժան Մակարոնի հետ: Հանդիպման ընթացքում Լիբանանի դեսպանն ու ՍԴՀԿ պատվիրակությունը քննարկեցին Հայաստանի ներքին եւ ...
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նոր քաղաքացիական միավոր է հիմնադրում` «Քաղաքացիական պայմանագիր» անվամբ, որի խորհրդի անդամներն են Սասուն Միքայելյանը, Արա Հարությունյանը, Արսեն Խառատյանը, Ալեն Սիմոնյանը, Մարինե Մանուչարյանը, Լենա Նազարյանը: Վերջիններս երեկ մամուլի ասուլիսում նշել են, որ սա տարբերվելու է դաշտում առկա քաղաքական միավորներից եւ հուսախաբ չի անելու ժողովրդին: Նախաձեռնության ղեկավարը ...
Դեկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին Ազգային գրադարանի դահլիճում տեղի կունենա բանագետ, բանահավաք, ցեղասպանագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեղասպանությունը. ականատես վերապրողների վկայություններ» ստվարածավալ գրքի շնորհանդեսը երեք լեզուներով` հայերեն, անգլերեն եւ թուրքերեն գիտական ուսումնասիրությամբ եւ 700 միավոր ականատես վերապրողների վկայություններով: Գիրքը հրատարակել է Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպան Ռագըբ Զարաքոլուն: Շնորհանդեսին ...
Պատմական գիտությունների թեկնածու Հովհաննես Զատիկյանի «Կարինի նահանգը 19-րդ դարի երկրորդ կեսին» աշխատությունը հեղինակի տասնյակ տարիների հետազոտությունների արդյունք է: Այն հիմնարար հետազոտություն է հիշյալ ժամանակահատվածում Արեւմտյան Հայաստանի Կարին նահանգի սոցիալ-տնտեսական ու քաղաքական իրադրության եւ հատկապես ժողովրդագրության վերաբերյալ:
Հարավային Կալիֆոռնիայում գործող հումանիտար գիտությունների լութերական մասնավոր համալսարանըՙ CLU-ն դարձել է ամերիկյան հինգերորդ կրթօջախը, որն իր առաջին կուրսեցիների (մոտ հազար ուսանող) պարտադիր գրականության ցանկում ընդգրկել է Փիթեր Բալաքյանի հայտնի «Ճակատագրի սեւ շունը» հատորը: Այս մասին է տեղեկացնում Թալին Բաբայանը «Արմինն Միոր` Սփեքթեյթր» շաբաթաթերթի նոյեմբերի 30-ի համարում: Վերջին տարիներին նման որոշում ...
Այս որքա՜ն հայ արուեստագէտներ ունի Նիւ Եորքը ... պիտի ըսեն ամերիկահայերը: Ե՞րբ հաւաքուեցան անոնք մեր այս քաղաքին մէջ: Եւ ինչո՞ւ: Ընդհանրապէս անոնք Հայաստանէն արտագաղթած հայեր են. անուննե՞ր. տա՛նք. մաեստրօ Խորէն Մէյխանաեճեան, պարիթոն Վաղարշակ Օհանեան, դաշնակահարուհի Լուսին Պատալեան, դաշնակահարուհի Կարինէ Պօղոսեան, յօրինող եւ դաշնակահար Կարէն Յակոբեան, երգչուհի Յասմիկ Մէյխանաեճեան, երգչուհի Անուշ ...
«Սոնա Բարսեղյանը Երեւանից (Հայաստան) մեծագույն տաղանդն է իր երկրի: Ներկայիս նա սովորում է Քոլներ երաժշտական բարձրագույն կրթօջախում, Նինա Տիչմանի մոտ, կատարելագործելու իր բնական տաղանդը: Կիրակի առավոտյան շրջանի դաշնամուրային երաժշտության սիրահարները հնարավորություն ունեցան ըմբոշխնելու այս երիտասարդ տաղանդին Հոխստերի պատմական քաղաքապետարանում: Մենք լսեցինք բարձրարվեստ դաշնամուրային մենահամերգ: Բախի, Բեթհովենի, Ռախմանինովի եւ Սեզար Ֆրանկի ...
Սյուզի Քենտիկյանը հերթական անգամ հաջողությամբ պաշտպանեց WBA-ի վարկածով թեթեւագույնքաշային կարգում աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը: Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում կայացած 10-ռաունդանոց մենամարտում 26-ամյա հայ մարզուհին միավորներով (98,5-94, 99-91, 97-95,5) հաղթեց 41-ամյա իտալուհի Սիմոնա Գալասիին, որը պրոֆեսիոնալ ռինգում իր վերջին հանդիպումն էր անցկացնում:
Ձմռան այս շրջանում, երբ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության թիմերը նոր են մեկնել արձակուրդ, իսկ ղազախական ակումբներն արդեն սկսում են նախապատրաստությունը նոր մրցաշրջանին, սպասվում է հայ ֆուտբոլիստների թվի զգալի աճ Ղազախստանի առաջնության մասնակից թիմերում: Ղազախական ակումբները հետաքրքրված են հայ մի շարք ֆուտբոլիստներով:
Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 19-րդ տուրում «Ռոստովի» հետ խաղում «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը 43-րդ րոպեին վնասվածք է ստացել եւ ընդմիջումից անմիջապես հետո փոխարինվել է: Պարզվել է, որ ֆուտբոլիստը ձգել է ձախ ազդրի մկանը: «Սպարտակն» այդ խաղում խաղավերջում խփած միակ գոլի շնորհիվ հաղթել է 1-0 հաշվով եւ 39 միավորով հանգրվանել է 3-րդ ...
Շուշան Սարգսյանին չհաջողվեց դառնալ Կիսլովոդսկում ընթացող շախմատի կանանց մրցաշարի հաղթող, թեեւ բավական ժամանակ գլխավորում էր աղյուսակը: Ավարտական 2 տուրերում նա ընդամենը կես միավոր վաստակեցՙ ոչ-ոքի խաղալով Դինարա Դորջիեւայի հետ եւ պարտվելով Անաստասիա Բիկովային: Շուշանը 9 հնարավորից վաստակած 6,5 միավորով գրավեց 4-րդ տեղը:
Ֆինլանդիայի Լապինլահտի քաղաքում կայացած դահուկավազքի միջազգային մրցաշարում հիանալի ելույթ ունեցավ Հայաստանը ներկայացնող Սերգեյ Միքայելյանը: 10 կմ մրցատարածությունը հաղթահարելով բոլորից արագ (19 րոպե 55,7 վրկ), հայ դահուկորդն արժանացավ ոսկե մեդալի:
Հայտնի է դարձել 2-րդ միջինքաշային կարգում WBO-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի եւ այդ տիտղոսի ներկայիս տեր Ռոբերտ Շտիգլիցի նոր մենամարտի անցկացման վայրն ու ժամկետը: Մրցակիցներն աշխարհի չեմպիոնի տիտղոսը կվիճարկեն 2014-ի մարտի 1-ին Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում:
Հնդկաստանի Նավի Մումբայ քաղաքում ընթացող թենիսի միջազգային մրցաշարում հաջող է հանդես գալիս Հայաստանի ուժեղագույն թենիսիստուհի Անի Ամիրաղյանը, որը WTA-ի դասակարգման ցուցակում 559-րդ տեղն է զբաղեցնում:
Լոնդոնում մեկնարկել է շախմատի 5-րդ միջազգային մրցաշարը, որի մասնակիցների թվում է ֆրանսահայ գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը: Նա Ջոն Քուինի նկատմամբ տոնած հաղթանակով մեկնարկեց, իսկ 2-րդ տուրում ոչ-ոքի խաղաց Ալեքսանդր Լոնգսոնի հետ:
Իսպանիայում վերջնագիծը հատեց շախմատի մրցաշարը, որում Հայաստանը ներկայացնող Կարեն Գրիգորյանը 7 հնարավորից վաստակած 5,5 միավորով գրավեց 4-րդ տեղը: Կարենն ընդամենը կես միավորով հետ մնաց մրցաշարի հաղթող Նամիգ Գուլիեւից, որը լրացուցիչ գործակիցներով գերազանցեց նույնպիսի արդյունքի հասած Վիտալի Կոզլակին: Կարենը միակ պարտությունը կրեց 4-րդ տուրում բուլղարացի Բորիսլավ Իվանովից, ինչն էլ նրա համար ...