Հարազատի ծանր կորուստ ապրածՙ աղետի գոտու շուրջ 500 հազար բնակիչների հետ արդեն 25-րդ տարին Սպիտակի երկրաշարժի ծանր հիշողություններն է վերապրում Սաբիր Ստեփանյանը , ով այդ տարիներին ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահության անդամ էր, ՀԽՍՀ պետական մատակարարումների կոմիտեի նախագահ, երկրաշարժի հետեւանքների վերացման անմիջական պատասխանատուներից: Այդ դժնդակ օրերի նրա անձնուրաց ...
Դեկտեմբերի 12-ին Երեւանում տեղի կունենա Սեւծովյան տնտեսական համագործակցության նիստը, որին մասնակցության հրավեր ուղարկվել է բոլոր ներգրավված երկրների արտգործնախարարներին, այդ թվում` Թուրքիայի: Այս կազմակերպության նախորդ երեւանյան նիստին, դեռեւս 2009-ին, Հայաստան էր ժամանել այդ ժամանակ ԱԳ նախարար Ալի Բաբաջանը, որին ընդունեց նաեւ Հայաստանի նախագահը:
Իրանից գազ գնելու վերաբերյալ Հայաստանի իշխանությունները Իրանի հետ պաշտոնական մակարդակում քննարկումներ չեն ունեցել: Այս մասին երեկ հրավիրված ասուլիսում հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեյիսին: «Իրանը Հայաստանի հետ շատ լավ հարաբերությունների մեջ է, մի քանի տարի է, ինչ երկու երկրների միջեւ գործում է համաձայնագիր, որի շրջանակում երկու երկրները միմյանց հետ բարտերային ...
Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) Յոհաննեսբուրգ քաղաքում գտնվող իր տանը երեկ վախճանվեց այդ երկրի առաջին սեւամորթ նախագահ, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Նելսոն Մանդելան: Նա մահացավ երկարատեւ հիվանդությունից հետո, 95 տարեկան հասակում: Այդ մասին դեկտեմբերի լույս 6-ի գիշերը հայտարարեց պետության ներկայիս ղեկավար Ջեյկոբ Զուման: Ռոյթեր գործակալությունը հաղորդում է, որ հանրահայտ իրավապաշտպան, ՀԱՀ նախկին ...
Եվրոմիության երկրների արդարադատության եւ ներքին գործերի նախարարները պայմանավորվել են ժամանակավոր այցագրային ռեժիմ սահմանել բալկանյան պետությունների նկատմամբ: Այսպիսով, Եվրոմիությունը հավանություն է տվել Գերմանիայի եւ Ֆրանսիայի նախաձեռնությանը, որոնք մտահոգված են Բալկաններից փախստականների հարաճուն ներհոսից, գրում է գերմանական «Շպիգել» շաբաթահանդեսը:
Հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության մամուլի խոսնակ Նաթիկ Ադիլովը «հրավիրվել է» ոստիկանության Բաքու քաղաքի գլխավոր վարչություն: Նրան «ընդունել էր» Բաքվի ոստիկանապետը` դատախազության հատուկ կարեւոր գործերով քննիչի մասնակցությամբ:
Երեւանի տրանսպորտային երթուղիները սպասարկող ընկերությունները գործադուլ կանեն եւ ուղեւորներին չեն փոխադրի, եթե Երեւանի քաղաքապետարանը չբարձրացնի երթեւեկության սակագինը: Այս մասին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը: Փոխադրող կազմակերպություններն առաջարկում են սահմանել 150 դրամ ուղեւորավճար, իսկ 50 դրամ լրավճարը տրամադրվի պետության կողմից, քանի որ իրենց ...
Ինչպես տեղեկացանք Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ամբողջությամբ ավարտվել է 2012 թվականի մայիսին սկսված Ուլնեցի եւ Ռուբինյանց փողոցները միմյանց կապող 2,6 կմ ընդհանուր երկարությամբ նոր ավտոճանապարհի շինարարությունը: Ճանապարհի երթեւեկելի մասի լայնությունը 9 մ է, երկու կողմերից հետիոտնային մայթերի լայնությունըՙ 1,5 մ:
Հայաստանի Հանրապետությունը, ի թիվս աշխարհի բազմաթիվ երկրների, գտնվում է ժողովրդագրական երկրորդ անցման փուլում, որը, հանդիսանալով պատմական գործընթաց, բնութագրվում է նաեւ ավանդական վերարտարդրողական վարքի փոփոխությամբ, երբ «բարձր ծնելիություն-բարձր մահացություն» մոդելը փոխակերպվում է «ցածր ծնելիություն-ցածր մահացություն» մոդելով: Մեր երկրի դեպքում բնակչության վերարտադրողական վարքագծի վրա ազդեցություն ունեցան նաեւ սոցիալ-քաղաքական հայտնի իրադարձությունները եւ դրանցով ...
Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհրդի հերթականՙ երեկվա նիստը սկսվել է հայկական արտադրության առաջին պլանշետի (Armtab) եւ առաջին հեռախոսի (Armphone) ներկայացմամբ: Ինչպես տեղեկացանք կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստը վարող վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանի ՏՏ ոլորտում գործող հայ-ամերիկյան «Technology and Science Dynamics Inc/Armtab Technologies» ընկերությունը ...
Նյու Հեմփշիրի Սալեմ փողոցում գտնվող հայկական «Արարատ միաբանության» եկեղեցին իր հիմնադրման 100-ամյակն է նշել նոյեմբերին իր շարքերում ընդունելով նոր հոգեւոր հովիվՙ պաստոր Սեմ Քաջիկյանին, որն ընտանիքի հետ վերջերս է տեղափոխվել այնտեղ Կանադայից:
Պրահա - Չեխիայի «Պասեկա» հրատարակչությունը լույս է ընծայել ամերիկահայ գրող Միքայել (Մայքլ) Բոբելյանի «Հայաստանի երեխաները» գիրքըՙ «Մոռացված ցեղասպանություն կամ հարյուրամյա պայքար արդարության համար» վերտառությամբ գիրքը:
«Ազգ» օրաթերթի նոյեմբերի 28-ի համարում հրապարակված «Ամեն մարդ մի քիչ ճարտարագետ պետք է լինի» հոդվածից ստացած առաջին տպավորությունը դրա ժամանակավրեպ լինելն էր. հոդվածագրի (Արմենուհի Դեմիրճյան) ինչի՛ն է պետք եղել ջուր պղտորել այն ժամանակ, երբ Վանաձորի երկուՙ պետական մանկավարժական ինստիտուտի եւ ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի (պոլիտեխնիկ) միավորմամբ համալսարան կազմավորելու խնդիրը հրապարակումից օրեր ...
«Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի նոյեմբերի 30-ի համարում տպագրված Հարութ Սասունյանի հոդվածից տեղեկանում ենք, որ Լոնգ Բիջում (Կալիֆոռնիա) Գերագույն դատարանի նորակառույց մի շենք այսուհետեւ կրելու է Ջորջ Դյոքմեճյանի անունը: 339 միլիոն դոլար արժողությամբ դատական համալիրի պաշտոնական բացումը կատարվել է նոյեմբերի 21-ին:
«Հուշերիս հետ» անտիպ գրքից ընթերցողի ուշադրությանն եմ ներկայացնում քրոջս աղջկաՙ Աշխենիՙ 1988 թ. դեկտեմբերի 13-ի նամակը Երեւանից, 1988 թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժի մասին, առանց մեկնաբանության:
Յուրաքանչյուր տարի ՀՀ պետական մրցանակի շուրջ քննարկումների պակաս չի զգացվում: Այս տարի քննադատությունների սլաքն ուղղվեց Հայաստանի գրողների միության նորընտիր նախագահ Էդվարդ Միլիտոնյանի կողմը: Նրա «Է» գիրքն այս տարի արժանացավ ՀՀ պետական մրցանակի: Ի դեպ, վերոնշված ժողովածուի կողքին մրցույթին ներկայացված էին Էդուարդ Խաչիկյանի «Եվ արեւը մայր մտավ լուսաբացին», Դավիթ Մկր-Սարգսյանի «Երկվություն», ...
«Երեւանյան հեռանկարներ» 14-րդ միջազգային երաժշտական փառատոնի եզրափակումը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին` հատուկ նախագծով: Մեկ բեմում միասին հանդես կգան երկու աստղեր` «Կամերատա Զալցբուրգ» նվագախումբը եւ բազմակի Գրեմմի մրցանակակիր Պինկաս Ցուկերմանը:
Երեւանում դեկտեմբերի 13-ին եւ 14-ին կկայանա Արգենտինական կինոյի փառատոն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում Արգենտինայի դեսպանությունից, փառատոնի շրջանակներում իսպաներեն լեզվով, անգլերեն ենթագրերով կցուցադրվեն Գաբրիել Նեսսիի «Վինիլային Օրեր» (2012), Դանիել Բուրմանի «Քույր եւ եղբայր» (2010) եւ Արմանդո Բոի «Վերջին Էլվիսը» (2012) ֆիլմերը: Միջոցառումը կկայանա «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնում: Մուտքն ազատ է:
«Մշակույթին նվիրված կին, հրաշալի ասմունքող, բեղմնավոր նկարչուհի, ոգեշնչող ուսուցչուհի եւ հասարակական գործիչ»: Այս բառերով է սովորաբար դոկտ. Րաֆֆի Բելյանը նկարագրել արվեստագետ Նորա Ազատյանին, որին որպես Դետրոյթի Թեքեյան Մշակութային միության 20-ամյա ատենապետի մեծարել են նոյեմբերի 24-ին Բելյան Արվեստի կենտրոնում:
Ռամկավար Ազատական կուսակցության հրավերով նոյեմբերի 9-ին Ինգլվուդ Կլիֆսի (Նյու Ջերսի) Թեքեյան մշակութային միության կենտրոնում նախաճաշի սեղանի շուրջը հանդիպման է հրավիրվել Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության պարագլուխներից Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջեմալըՙ ներկայացնելու իր «1915: Հայերի ցեղասպանությունը» գիրքըՙ թուրքերեն գրված եւ հրատարակված: Ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի, ներկա են գտնվել նաեւ այլ կազմակերպությունների ...
Ինչպես արդեն նշել էինք, Անթալիայում անցկացված շախմատի աշխարհի թիմային առաջնությունում մեր շախմատիստներից առավել հաջող հանդես եկավ Լեւոն Արոնյանը: Նա անցկացրած 8 պարտիաներում տոնեց 4 հաղթանակ, նույնքան հանդիպում ավարտեց ոչ-ոքիՙ վաստակելով 6 միավոր: Մրցաշարի արդյունքներն ամփոփելիս պարզվել է, որ Լեւոնի արդյունքը լավագույնն է առաջին խաղատախտակի վրա հանդես եկած շախմատիստների մեջ: Նա ...
Մոսկվայի «Սպարտակում» հանդես եկող Արաս Օզբիլիսը հարցազրույց է տվել «Սովետսկի Սպորտի» թղթակցին: Թեեւ Արասը կարողանում է ռուսերեն խոսել, սակայն նախընտրել է հարցազրույց տալ անգլերենով, որպեսզի ոչինչ չշփոթի:
Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոնուհի, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը վերադառնում է մեծ սպորտ, ինչպես եւ խոստացել էր ամուսնանալու ժամանակ: Հարկադրված դադարը պայմանավորված էր մարզուհու մայրանալով:
Մոսկվայի «Սպարտակի» եւ ՀՀ հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը դեկտեմբերի 22-ին Գլենդեյլի մարզահամալիրում կմասնակցի հերթական բարեգործական խաղին: Մովսիսյանը Լոս Անջելեսում ծնկի վիրահատությունից հետո ապաքինվում է:
Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը հաղթանակով մեկնարկեց Իսպանիայում սկսված շախմատի մրցաշարում: Նրա մրցակիցը պորտուգալացի Նունո Գուրեյրոն էր: Կարենն իր անհատական վարկանիշով (2604) 2-րդն է մրցաշարի 92 մասնակիցների մեջ: Ամենաբարձր վարկանիշը (2660) ունի ուկրաինացի Սերգեյ Ֆեդորչուկը:
Երեկ Բրազիլիայում տեղի ունեցավ 2014-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցների վիճակահանությունը: Մասնակից 32 հավաքականները բաժանվեցին 8 խմբի: Ահա խմբերի կազմը:
Կիսլովոդսկում ընթացող շախմատի կանանց «Պլազա-2013» մրցաշարում հաջող է հանդես գալիս Վայքը ներկայացնող 21-ամյա շախմատիստուհի Շուշան Սարգսյանը: 10 մասնակիցներով շրջանաձեւ մրցակարգով անցկացվող մրցաշարում Շուշանը 7 տուրից հետո 6 միավորով ռուսաստանցի Դինարա Դորջիեւայի հետ գլխավորում է աղյուսակը: