RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#212, 2013-12-05 > #213, 2013-12-06 > #214, 2013-12-07 > #215, 2013-12-10 > #216, 2013-12-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #214, 07-12-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-12-06 23:25:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 1493, Տպվել է` 25, Ուղարկվել է էլ.փոստով` 17

ԱՐՈՆՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԻ

Վարուժան Հակոբյանը լավագույնն է պահեստայինների մեջ

Ինչպես արդեն նշել էինք, Անթալիայում անցկացված շախմատի աշխարհի թիմային առաջնությունում մեր շախմատիստներից առավել հաջող հանդես եկավ Լեւոն Արոնյանը: Նա անցկացրած 8 պարտիաներում տոնեց 4 հաղթանակ, նույնքան հանդիպում ավարտեց ոչ-ոքիՙ վաստակելով 6 միավոր: Մրցաշարի արդյունքներն ամփոփելիս պարզվել է, որ Լեւոնի արդյունքը լավագույնն է առաջին խաղատախտակի վրա հանդես եկած շախմատիստների մեջ: Նա պարգեւատրվել է ոսկե մեդալով: Արծաթե մեդալը բաժին է հասել ԱՄՆ-ի թիմի առաջատար Հիկարու Նակամուրային, որը վաստակել է հնարավոր միավորների 64,3 տոկոսը (4,5 միավոր 7 հնարավորից): Բրոնզե մեդալակիր է դարձել ուկրաինացի Վասիլի Իվանչուկըՙ 62,5 տոկոս (5 միավոր 8 հնարավորից):

Պահեստային խաղացողների մեջ էլ լավագույն արդյունքի է հասել ԱՄՆ-ի թիմում հանդես եկած Վարուժան Հակոբյանըՙ 66,7 տոկոս (4 միավոր 6 հնարավորից), որն արժանացավ ոսկե մեդալի: Արծաթե եւ բրոնզե մեդալներ նվաճեցին չինացի Յանգի Յունՙ 64,3 տոկոս (4,5ՙ 7-ից) եւ ռուսաստանցի Նիկիտա Վիտյուգովըՙ 58,3 տոկոս (3,5ՙ 6-ից):

Հիշեցնենք, որ Վարուժան Հակոբյանը ԱՄՆ-ի հավաքականի կազմում 2006-ին եւ 2008-ին դարձել է համաշխարհային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, իսկ 2010-ինՙ աշխարհի թիմային առաջնության փոխչեմպիոն:

2-րդ խաղատախտակի վրա լավագույն արդյունքի է հասել ուկրաինացի Անտոն Կորոբովըՙ 5,5 միավոր 8 հնարավորից: Նույնպիսի արդյունքով արծաթե մեդալի է արժանացել ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը: Բրոնզե մեդալը նվաճել է չինացի Լիրեն Դինգը (5 միավոր 8-ից):

3-րդ խաղատախտակի վրա մրցանակակիրներ են դարձել գերմանացի Դանիել Ֆրիդմանըՙ 64,3 տոկոս (4,5ՙ 7-ից), ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Օնիշչուկըՙ 62,5 տոկոս (5` 8-ից) եւ Յուե Վանգըՙ 58,3 տոկոս (3,5ՙ 6-ից):

4-րդ խաղատախտակի վրա մեդալների են արժանացել ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչինՙ 78,6 տոկոս (5,5` 7-ից), չինացի Բու Քսիանջինՙ 71,4 տոկոս (5ՙ 7-ից) եւ ուկրաինացի Յուրի Կրիվորուչկոնՙ 57,1 տոկոս (4ՙ 7-ից):

Հիշեցնենք, որ Եվրոպայի թիմային առաջնությունում Լեւոն Արոնյանն առաջին խաղատախտակի վրա արժանացել է բրոնզե մեդալի: Լեւոնը հունվարի 11-26-ը հանդես կգա Վեյք Ան Զեեի շախմատի ավանդական մրցաշարում: Նրա մրցակիցները կլինեն Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան, Բորիս Գելֆանդը, Սերգեյ Կարյակինը, Դոմինգես Լենիերը, Արկադի Նայդիչը, Անիշ Գիրին, Ուեսլի Սոն, Պենտալա Հարիկրիշնան, Ռիչարդ Ռապորտը եւ Լյուկ վան Վելին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #214, 07-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ