RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#212, 2013-12-05 > #213, 2013-12-06 > #214, 2013-12-07 > #215, 2013-12-10 > #216, 2013-12-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #214, 07-12-2013



Տեղադրվել է` 2013-12-06 23:25:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 1533, Տպվել է` 32, Ուղարկվել է էլ.փոստով` 22

«ԶՐՈ ԽՆԴԻՐ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ ՀԵՏ»-Ի ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍԸ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ ԿԼԻՆԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Վ. Պ.

Դեկտեմբերի 12-ին Երեւանում տեղի կունենա Սեւծովյան տնտեսական համագործակցության նիստը, որին մասնակցության հրավեր ուղարկվել է բոլոր ներգրավված երկրների արտգործնախարարներին, այդ թվում` Թուրքիայի: Այս կազմակերպության նախորդ երեւանյան նիստին, դեռեւս 2009-ին, Հայաստան էր ժամանել այդ ժամանակ ԱԳ նախարար Ալի Բաբաջանը, որին ընդունեց նաեւ Հայաստանի նախագահը:

Հարեւանները փորձ են անում հրավերը ներկայացնել այլ հարթության մեջ. հարկ է նշել, որ Հայաստանի պարագայում նորմալ գործընթացի մաս կազմող հրավերներից այլ բովանդակություն սարքելն անիմաստ է:

Դրա փոխարեն հաստատ ինչ-որ բան սարքելու փորձ կարվի այն հանգամանքից, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, ըստ թուրքական «Todayszaman» անգլիալեզու պարբերականի, ընդունել է հրավերն ու դեկտեմբերի 12-ին կլինի Երեւանում: Այս մասին Դավութօղլուն հայտարարել է Անկարայի օդանավակայանում` Կիեւում տեղի ունեցած ԵԱՀԿ նախարարական խորհրդի նիստից վերադարձին: Ընդ որում, Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքերով, Երեւանից եկած հրավերն ընդունվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ խորհրդակցությունից հետո:

Նշվում է նաեւ, որ Դավութօղլուի օրակարգում հաջորդը այցելությունն է Աթենք դեկտեմբերի 13-ին, իսկ հաջորդ օրը կլինի Կիպրոսի այն հատվածում, որ աշխարհին փորձում է ներկայանալ որպես «Կիպրոսի թուրքական հանրապետություն»:

Առավել հետաքրքրական է, որ թուրքական մի շարք այլ լրատվամիջոցներ իրավիճակն այնպես են ներկայացնում, թե Դավութօղլուն ոչ թե նշված միջոցառմանն է ներկա գտնվելու, այլ «փորձ է արվում դիվանագիտական առաջին խթանն անել 2009-ին երկու երկրների միջեւ արձանագրություններից հետո»: Տեղեկացնում են նաեւ, թե Դավութօղլուն դեկտեմբերի 5-ին Կիեւում հանդիպել է «հայաստանցի իր գործընկերոջ հետ», մինչդեռ Հայաստանի ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը թվիթերյան իր էջում հերքում է այդ լուրը, շեշտելով, որ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը որեւէ հանդիպում չի ունեցել Դավութօղլուի հետ:

Հայաստանցի իր գործընկերոջը Դավութօղլուն չի հանդիպել, թեեւ այդ մասին տեղեկություն է տարածվել, որում նշվում էր նաեւ, որ Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ու «քննարկել ղարաբաղյան հարցը, որն Անկարան համարում է կարեւոր Երեւանի հետ հարաբերություններում»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #214, 07-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ