ԵՐԳՉԱԽՄԲԱՅԻՆ ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Մ. Հ. Դեկտեմբերի 8-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա համերգ նվիրված Երգչախմբային արվեստի միջազգային օրվան: Համերգային ծրագրին մասնակցում են Հայաստանի պետական, սիրողական եւ մանկական 9 երգչախումբ. «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյան), «Փարոս» կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար Ռաֆֆի Միքայելյան), Երեւանի կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար Հարություն Թոփիկյան), «Հովեր»պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյան), «Արթ վոկալ անսամբլ» Oշականի Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու համերգային խումբը (գեղարվեստական ղեկավար Առնո Բարխուդարյան), Վանաձորի կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար Տարոն Միրզոյան), Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան թիվ 4 հանրակրթական հիմնական դպրոցի երգչախումբը (գեղարվեստական ղեկավար Գայանե Մարդոյան), Արթիկի Դանիել Ղազարյանի անվան մանկական երաժշտական դպրոցի երգչախումբը (գեղարվեստական ղեկավար Կարինե Բիկիլյան), «Սպեղանի» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար Սարինա Աֆթանդիլյան): Համերգային ծրագրում ընդգրկված են հայ, ռուս եւ արեւմտյան կոմպոզիտորների ստեղծագործություններ: Երգչախմբային արվեստի միջազգային օրը աշխարհում նշվում է 1990 թվականից, դեկտեմբերի 8-ին, իսկ Հայաստանում այն երրորդ անգամ է տեղի ունենում: Միջոցառումն իրականացվում է մշակույթի նախարարության եւ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի աջակցությամբ: |