RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#212, 2013-12-05 > #213, 2013-12-06 > #214, 2013-12-07 > #215, 2013-12-10 > #216, 2013-12-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #214, 07-12-2013



Տեղադրվել է` 2013-12-06 23:25:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 1375, Տպվել է` 29, Ուղարկվել է էլ.փոստով` 18

ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՎՈՂՆԵՐԸ

Ա. Մ.

Երեւանի տրանսպորտային երթուղիները սպասարկող ընկերությունները գործադուլ կանեն եւ ուղեւորներին չեն փոխադրի, եթե Երեւանի քաղաքապետարանը չբարձրացնի երթեւեկության սակագինը: Այս մասին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը: Փոխադրող կազմակերպություններն առաջարկում են սահմանել 150 դրամ ուղեւորավճար, իսկ 50 դրամ լրավճարը տրամադրվի պետության կողմից, քանի որ իրենց հաշվարկներովՙ տրանսպորտի սակագինը պետք է լինի 200 դրամ:

Փոխադրողների միության նախագահն իր դժգոհությունը հայտնեց Երեւանի քաղաքապետարանից, քանի որ վերջինս խոստացել էր մինչեւ տարեվերջ իրենց պատասխան տալ, թե որքան է լինելու ուղեվարձը, մինչդեռ այդ նպատակով ստեղծված հանձնաժողովը ընդամենը երկու նիստ է գումարել: Իրենց նամակին ի պատասխան, ըստ Հրանտ Եղիազարյանի, քաղաքապետարանից հայտնել են, որ դեկտեմբերին կլինի երրորդ նիստը, որի ժամանակ տրանսպորտային ծախսերը կհամադրվեն ուղեւորահոսքերի հետ եւ կորոշվի ուղեվարձը:

«Այսպես շարունակել հնարավոր չէ: Փոխադրող կազմակերպությունները վնասով են աշխատում», նշեց փոխադրողների միության նախագահը, որպես ապացույց հայտնելով, որ փոխադրող կազմակերպություններից մեկը հրաժարվել է իր երկու` թ. 4 եւ թ. 17 ավտոբուսային երթուղիներից, իսկ 7 եւ 17 միկրոավտոբուսային երթուղիները սպասարկող ընկերություններն էլ իրենց աշխատանքները դադարեցնելու հայտ են ներկայացրել: Այս տարվա ընթացքում էլ 23 երթուղիներ արդեն դադարել են աշխատել: «Եթե տրանսպորտի գինը չբարձրանա, մյուս բոլոր երթուղիները եւս կհրաժարվեն ուղեւորափոխադրումներ կատարելուց: Ոչ ոքի համար ներկայումս ձեռնտու չէ աշխատել նման պայմաններում` դանակը հասել է ոսկորին», ասաց Հրանտ Եղիազարյանը:

Միեւնույն ժամանակ, տրանսպորտի սակագնի բարձրացման դեպքում ուղեւորափոխադրողները խոստանում են զիջումների գնալ սոցիալական տարբեր խմբերի համար: «Հնարավոր է ուսանողների, սոցիալապես անապահովների կամ այլ սոցիալական խմբերի համար սահմանել աբոնեմենտ, որով նրանք մեկ մշտական երթուղով կերթեւեկեն 100 դրամով», տեղեկացրեց փոխադրողների միության ղեկավարը: Նա նաեւ խոստացավ, որ Նոր տարուն ժողովրդին առանց տրանսպորտի չեն թողնի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #214, 07-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ