ԵՐԳՉԱԽՄԲԱՅԻՆ ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԷՄՄԱ ՍԱՐԳՍՅԱՆ Դեկտեմբերի 8-ին` ժամը 15:00-ին, Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի ունեցավ Երգչախմբային արվեստի միջազգային օրվան նվիրված տոնական համերգը: ՀՀ Մշակույթի նախարարության հովանավորությամբ ու Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ տեղի ունեցած միջոցառմանը ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար տիկին Հասմիկ Պողոսյանը, դեսպաններ, ներկայացուցիչներ պետական եւ միջազգային կառույցներից, արվեստի գործիչներ եւ 1200 դպրոցականՙ քաղաքի տարբեր դպրոցներից: Հայ փոքրիկ երգիչներ միջազգային ասոցիացիայի նախագահ մաեստրո Տիգրան Հեքեքյանն իր ելութում նշեց. «Այսօր մենք ցանկացանք ցույց տալ, որ եգելու համար խոչընդոտներ չկան: Ես ուզում, եմ, որ դուք այսօրՙ այս համերգից «վարակված»` վազեք երգչախմբեր, որովհետեւ ոչինչ այնպես չի միավորում մարդկանց, ինչպես երաժշտությունը»: Իրենց ողջույնի խոսքերն ասացին Երեւանիՙ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Դավիթ Ղազարյանն ու Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիայի նախագահ Գայանե Բաղդասարյանը: Միջոցառման վերջում մաեստրո Տիգրան Հեքեքյանի նախաձեռնությամբ եւ օգնությամբ ամբողջ դահլիճը եռաձայն երգեց Կոմիտասիՙ «Սոնա յար» ստեղծագործությունը |