RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#213, 2013-12-06 > #214, 2013-12-07 > #215, 2013-12-10 > #216, 2013-12-11 > #217, 2013-12-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #215, 10-12-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-12-10 18:15:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 898, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ՍՅՈՒԶԻ ՔԵՆՏԻԿՅԱՆԸ ՊԱՇՏՊԱՆԵՑ ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ԳՈՏԻՆ

Սյուզի Քենտիկյանը հերթական անգամ հաջողությամբ պաշտպանեց WBA-ի վարկածով թեթեւագույնքաշային կարգում աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը: Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում կայացած 10-ռաունդանոց մենամարտում 26-ամյա հայ մարզուհին միավորներով (98,5-94, 99-91, 97-95,5) հաղթեց 41-ամյա իտալուհի Սիմոնա Գալասիին, որը պրոֆեսիոնալ ռինգում իր վերջին հանդիպումն էր անցկացնում:

«Շնորհակալություն ձեր աջակցության ու շնորհավորանքների համար: Ես պաշտպանեցի աշխարհի չեմպիոնի իմ տիտղոսը: Հիանալի երեկո էր անձամբ ինձ եւ իմ թիմի համար», գրել է Քենտիկյանն իր ֆեյսբուքյան էջում:

Սյուզին պրոֆեսիոնալ ռինգում 35-րդ մենամարտն անցկացրեցՙ տոնելով 33-րդ հաղթանակը: Դրանցից 16-ը նա շահել է նոկաուտով:

Սյուզի Քենտիկյանը մինչեւ Շտուտգարտում անցկացրած մենամարտը վերջին անգամ ռինգ էր դուրս եկել այս տարվա հուլիսինՙ միավորներով հաղթելով աշխարհի չեմպիոնուհի Կարինա Մորենոյին ու վերադարձնելով WBA-ի վարկածով թեթեւագույնքաշային կարգում աշխարհի չեմպիոնի գոտին: Մորենոն Քենտիկյանին հաղթել էր 2012-ի դեկտեմբերի 1-ին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #215, 10-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ