16 ԱՄԻՍ ՄԻՆՉԵՎ 2015-Ի ԱՊՐԻԼԻ 24-Ը Հ. Ծ. «Ազգ»-ի թղթակից Ժան Էսքիյանը Փարիզից տեղեկացնում է, որ մի շարք ծրագրեր են իրագործման փուլումՙ նշելու Մեծ եղեռնի հարյուրամյա տարելիցը: Դրանցից մի քանիսը համաշխարհային նշանակության ծրագրեր են, օրինակՙ ֆրանսիացի ֆիլմարտադրիչ Ռոբերտ Կետիկյանի եւ լոսանջելեսաբնակ Արտ Սեւադայի ֆիլմերը: Վերջինս Սամվել Սեւադայի որդին է, ֆիլմ է պատրաստում «The Genex» վերնագրով Կոմիտասի կյանքի որոշակի դրվագների մասին: Բայց, ահազանգում է Էսքիյանը, Սեւադային պակասում են ֆինանսական միջոցները, որոնք խոստացվել են նրան Հայաստանի մշակույթի նախարարության եւ մի քանի գործարարների կողմից: «Մենք ընդամենը 16 ամիս ունենք մինչեւ 2015 թվի ապրիլի 24-ը եւ հուսով ենք, որ անհետեւողականության եւ անվճռականության հետեւանքով ծրագրերը չեն ձախողվի», եզրակացնում է Էսքիյանը: |