RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#012, 2014-05-16 > #013, 2014-05-23 > #014, 2014-05-30 > #015, 2014-06-06 > #016, 2014-06-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 30-05-2014



Տեղադրվել է` 2014-05-30 00:51:04 (GMT +04:00)


Ընթերցված է` 1748, Տպվել է` 35, Ուղարկվել է էլ.փոստով` 20

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՎԱՀԱՆԸ` ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Հայաստանի հյուսիսարեւելյան վահանը` Գեղարքունիքի մարզի Վահան գյուղը, Ադրբեջանի հետ 28 կմ երկարությամբ սահման ունի: Երեւանից 128 կմ հեռավորության վրա գտնվող այս գյուղն ունի հերոսական պատմություն: Տարածքի սահմանամերձ լինելու հանգամանքը տեղաբնակներին ստիպում է միշտ սթափ լինել եւ հակառակորդի տեսադաշտում ապրել զգոն սահմանապահի կարգավիճակով:

Սահմանամերձ գյուղերն ուշադրության կենտրոնում պահելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի ռազմավարությունն այս համայնքում զգացել են 2008 թվականին, երբ գյուղի գազատարի կառուցման անհրաժեշտություն կար: Այժմ էլ Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն առաջնորդվում է բիզնես շահն ու պատասխանատվությունը չտարանջատելու սկզբունքով:

Իրականացվող հերթական ծրագրի շահառուներն այս անգամ դպրոցականներն են եղել: 171 աշակերտ ունեցող գյուղի միջնակարգ դպրոցին մեկ տարի անվճար օգտագործման իրավունքով տրամադրվել է 3G Wi-Fi երթուղիչ` «ՄՏՍ կոնեկտ սահմանափակ» հատուկ ինտերնետ փաթեթով, որը թույլ կտա վերահսկել դիտվող կայքերըՙ սահմանափակելով երեխաների մուտքն իրենց համար չնախատեսված էջեր: Փաթեթի շնորհիվ ծնողներն ու ուսուցիչները կազատվեն ինտերնետից օգտվող աշակերտներին անվերջ վերահսկելու անհնարին առաքելությունից:

Հասարակության մասին հոգ տանելու` ՎիվաՍել-ՄՏՍ-ում ամրագրված արժեքային համակարգը, վարքագիծ է դարձել նաեւ աշխատակիցների համար: Հաշվապահության եւ ֆինանսների վարչության աշխատակիցների անձնական ներդրման արդյունքում հավաքված շուրջ 2մլն դրամով, դպրոցի շենքում կառուցվել է սանհանգույց:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 30-05-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ