Արդեն խոսվում է 2-րդ Սառը պատերազմի սկզբնավորման մասին: Ուկրաինայի դեպքերը երեւակեցին ներքինՙ թաքնված կամ ճնշված հակասությունների ողջ պաշարը, որը, թվում էր, անցյալին էր տրվել Բեռլինի պատի փլուզմամբ: Արեւմուտք-Արեւելք պայքարը: Առաջինի «փափուկ» հարձակողականությունը, երկրորդի «կարծր» դիմադրողականությունը մի կետում անպայման բախվելու էին միմյանց, եւ այդ կետը հակասություններով եռուն Ուկրաինան դարձավ: Սակայն քանի ...
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ Հայաստանի գործարար աշխարհի ներկայացուցիչների հետ նախորդ օրը իր ունեցած հանդիպմանը: Տեղեկացնելով, որ ինքը հանդիպել է խոշոր գործարարների եւ բանկերի ղեկավարների հետ, վարչապետը հայտնեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ «բոլորը պետք է աշխատեն հավասար դաշտում, եւ բոլորն ամեն ինչ պետք ...
Փող չկա` սա երեւում է ամեն ինչից: Փող չկա ոչ միայն պետության համար` սոցիալական ծախսերը լիարժեք հոգալու, այլեւ բիզնեսի ընդլայնված շրջանակների համար, քանի որ ժողովուրդը փող չունի: Մի տասն տոկոս հարուստներն իրենք իրենցով հո բիզնես չե՞ն անելու` իրենք ներկրեն, իրենք սպառեն: Լայն սպառողի գումարները, որոնցով գոյանում է լայն սպառման վրա ...
ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին հայկական կողմերը ըստ էության չպատասխանեցին: Ճիշտ է ամերիկացի համանախագահին արձագանքեցին ՀՀ, ԼՂՀ ԱԳ նախարարությունները, ավելի ուշ` Ֆրանսիայի նախագահի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Ուորլիքի ձեւակերպումներին անդրադարձավ նաեւ ՀՀ նախագահը, բայց այս բոլոր «պատասխանները» մի տեսակ... պատասխան չէին: Օրինակ, հայկական կողմերից հստակ չասացին, թե ի՞նչ ...
Վերջին իրադարձությունները Ուկրաինայում եւ նրա շուրջը տեղ չեն թողնում լավատեսության համար, թե հնարավոր է ռազմավարական գործընկերային հարաբերությունների հաստատում Եվրոպական Միության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ: Քաղաքակրթական ճեղքվածքը, որն առաջացավ այդ երկու խոշոր ուժային բեւեռների միջեւ եւ որն անցնում է Ուկրաինայի տարածքի միջով, տեղ չի թողնում մտածելու եւ գործելու այն ուղղությամբ, որ ...
Ղարաբաղյան հակամարտության նկատմամբ ամերիկյան կողմի վերջին աշխուժության ֆոնին խիստ շահեկան է իմանալ, թե ի՞նչ են առաջարկում ամերիկացի վերլուծաբանները նախագահ Օբամայի վարչությանը: Սառը պատերազմի վերսկսման դեպքում, եւ մինչեւ այդ, ռազմաստրատեգիական ի՞նչ նոր դիրքորոշում պետք է որդեգրի Վաշինգտոնը մեր տարածաշրջանում, արդյո՞ք առաջնային պիտի լինի, դաշնակիցների «նշանակման» գործում, մարդու իրավունքների պահանջները, թե՞ՙ ռազմաքաղաքական ...
Միանգամայն ակնկալելի էր, որ Վրաստանում իշխանափոխությունից հետո մերժողական վերաբերմունք կդրսեւորվի Միխայիլ Սաակաշվիլու ներքին ու արտաքին քաղաքականության նկատմամբ: Չափից դուրս միագիծ էին նրա ե՛ւ եվրոմետությունը, ե՛ւ ռուսատյացությունը: Ու հարցը միայն տարածքների կորուստը չէ, որն իհարկե նախկին նախագահի գլխավոր պարտությունն էր: Շատ է գրվում ներքին քաղաքականության բնագավառում ձեռք բերված հաջողությունների մասինՙ պայքարը ...
«Stratfor» գլոբալ հետախուզության ընկերության «Ջեոպոլիտիքըլ Ուիքլի» շաբաթահանդեսում Ջորջ Ֆրիդմանը քննում է Ռուսաստանի դեմ ուղղված Ամերիկայի պատժամիջոցները, որոնք, ըստ նրա, անարդյունավետ են:
Հակամարտությունները հազվադեպ են լուծվում ու կարգավորվում, ավելի հաճախ դրանք փոխակերպվում, տրանսֆորմացվում են: Այդ հարցում ամենագործուն միջոցներից մեկն է հանրային դիվանագիտությունը, որն այնպիսի մի ընդգրկուն ոլորտ է, որ գրեթե ամեն ինչ կարելի է դրա տակ կամ դրանում տեղավորել: Ամեն դեպքում, առավել հաճախ այն սկսվում է քաղաքագետների, վերլուծաբանների հանդիպումներով, ընդլայնվում երիտասարդական խմբերի, ...
Ըստ երեւույթին, նախախնամության մատը խառն է, որ Շուշին ազատագրվել է մայիսի 9-ին: Թե չէ Ադրբեջանում ինչպե՞ս էին պարպելու պարտության դառնությունը: Բայց սխալ կլինի ասել, թե Բաքվում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի տոնակատարություններով են փոխհատուցում Շուշիի «կորուստը»: Ամենեւին:
Այն օրից, երբ գիտական ոլորտից անցավ արտգործնախարարի պաշտոնին, Ահմետ Դավութօղլուն փորձում է վերափաթեթավորել Թուրքիայի արյունալի պատմությունը, դառնալով հայերի ցեղասպանության հարցի շուրջ վարչապետ Էրդողանի ժխտողական քաղաքականության եռանդուն պաշտպանը: Ցեղասպանագետների համար, որոնք վաղուց իրենց խոսքն ասել են հայերի ցեղասպանության փաստի վերաբերյալ, նա պարզապես Էրդողանի օժանդակ խոսափողն է:
Մայիսի 11-ին, Россия 24 հեռուստաընկերությունն ուղիղ եթերում հարցազրույց է անցկացրել Ռուսաստանի հրեական համայնքների ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Բորոդայի հետ, նվիրված Մայիսի 9-ի` Մեծ հաղթանակի օրվան: Հարցազրույցի ժամանակ ռուսաստանյան հեռուստաընկերության լրագրողուհի Տատյանա Ստոլյարովան հարց է ուղղել նաեւ այլ ժողովուրդների, մասնավորապես Հայոց ցեղասպանության վերաբերյալ հրեական համայնքի ղեկավարի տեսակետն իմանալու համար: Վերջինիս պատասխաններին կանդրադառնանք ...
Թե ի՞նչ է մտադիր անել կառավարությունը կենսաթոշակային բարեփոխումների եւ պարտադիր կուտակային համակարգի հետ, դեռեւս պարզ չէ ոչ միայն հասարակության, քաղաքական ուժերի, այլեւ հենց իր` կառավարության համար: «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում երեկ կատարված փոփոխությունները հնարավորություն են տալիս քաղաքացիներին եւ գործատուներին չվճարել իրենց կուտակային վճարները, բայց պետությունը այդ նույն անձանց համար վճարումները ...
Երեկ երկրորդ ընթերցմամբ քվեարկվեց եւ ընդամենը 67 կողմով ընդունվեց «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի այն փոփոխությունը, որով կուտակման պարտադիր բաղադրիչը փաստորեն կամավոր է դառնում, եթե աշխատակիցը դիմում գրի գործատուին, որ չի ուզում մասնակցել կուտակային համակարգին: Սա ըստ պարտադիր բաղադրիչի ակտիվ ընդդիմախոս ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանի` էական առաջընաց է: Ամբողջ խնդիրն այն է, ...
Սիրիահայերի ներհոսքը Հայաստան հերթական անգամ օրախնդիր դարձրեց հարցը, թե ի՞նչ կարող ենք առաջարկել արտերկրի մեր հայրենակիցներին, եթե նրանք այս կամ այն պատճառով ցանկություն հայտնեն կամ պարտադրված լինեն մնալ հայրենիքում: Խոսքը ոչ թե առաջին անհրաժեշտության աջակցության մասին է, որ ցուցաբերվում է պետական մակարդակով, նաեւ հասարակական կազմակերպությունների կամ շարքային քաղաքացիների կողմից, այլ ...
Ռուսական «Իզվեստիա» թերթի մայիսի 13-ի համարում հրապարակվել էր շատ տարօրինակ մի նամակ, որում Ռուսաստանի Պետդումայի ոչ կառավարական կազմակերպությունների հարցերով հանձնաժողովի նախագահ, Վլադիմիր Ժիրինովսկու կուսակից Յարոսլավ Նիլովը հայտարարել էր, թե դիմել է Ամենայն հայոց կաթողիկոսին, Հայ եկեղեցու Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս սրբազանին եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին, որպեսզի վերջիններս, ...
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, կամավոր անդամագրված աշխատակիցները եւ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» թիմը Ընտանիքների միջազգային օրը շինարարական աշխատանքներ են իրականացրել Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղում: Համագործակցող կողմերը, սահմանամերձ գյուղում բնակվող Մուրադյանների կարիքավոր ընտանիքին օգնել են կառուցել իրենց տունը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այժմ արտակարգ իրավիճակների արագ արձագանքման ծառայության թեժ գծի 112 եւ 911 հեռախոսահամարներին կատարված զանգերը ՎիվաՍել-ՄՏՍ-ի բջջային ցանցի ծածկույթի սահմաններում անվճար են թե՛ ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ թե՛ ՀՀ այլ բջջային օպերատորների բաժանորդների համար:
Ժամանակին, սովետական դասագրքերում, ավելի կոնկրետ` երրորդ դասարանցիների համար նախատեսված` դեղին գույնի կազմով «Մայրենի»-ում մի պատմություն կար` «Այդ անունը ջնջել չի լինի» վերնագրով: Հերոսը (եթե ճիշտ եմ հիշում` հայ հեղափոխական Կամոն), բանտախցի պատին փորագրում է` «Լենին» անունը: Բանտի հսկիչը, տեսնելով գրությունը, կարգադրում է անմիջապես ջնջել, հերոսը փորձում է դա անել, բայց ...
Անտարկտիդայի արեւմտյան մասում խոշոր սառցադաշտերի հալքի տեմպերի եւ պատճառների վերաբերյալ անցկացված երկու նոր հետազոտությունների արդյունքների կապակցությամբ Le Monde թերթը մասնավորապես գրում է. «Անտարկտիդայի արեւմուտքում խոշոր սառցադաշտերի հալքը կարող է կլիմայի տաքացման պայմաններում հանգեցնել Համաշխարհային օվկիանոսի ջրերի մակարդակի 1 մետրանոց բարձրացմանը: Այդ պրոցեսը թվում է անշրջելի»:
Մարտին Ռուսաստանի եւ Ղրիմի վերամիավորումից հետո ամերիկյան ԶԼՄ¬ների անցկացրած հարցումներից պարզվել է, որ թեեւ ամերիկացիների 2/3-ը հետեւում է Ուկրաինայի դեպքերին, նրանց մեծ մասը պատկերացում չունի, թե այնտեղ կոնկրետ ինչ է տեղի ունենում: Ավելին, ԱՄՆ քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը չի կարողանում պատասխանել, թե որտեղ է Ուկրաինան:
Մոսկովյան «Իզվեստիա» թերթում օրերս հրապարակվեց Արսենիյ Պողոսյանի «ԱՄՆ-ը մարտական դելֆիններ է ուղարկում Սեւ ծով» հոդվածը: Հեղինակը մասնավորապես գրում է. «Սեւ ծովում ՆԱՏՕ-ի ամառային զորավարժություններին կմասնակցեն ամերիկյան ռազմական դելֆիններ: Այդ ծրագրերի մասին «Իզվեստիային պատմեց ԱՄՆ ծովուժի ներկայացուցիչ Թոմ Լապուցցան, որը ծովային կաթնասունների ծրագրի պատասխանատուն է: Նրա խոսքերովՙ ՆԱՏՕ-ի ամառային զորավարժանքներն առաջինն ...
Ֆրանսիայի Ռենն քաղաքում ապրիլի 11-12-ը անցկացվում է «Լիբերասիոն» թերթի «2030» համաժողովըՙ նվիրված կիբեռնետիկական պատերազմի վտանգներին: Համաժողովի մասնակիցների թվում է Իսրայելի ներքին անվտանգության նախկին նախարար Մեիր Շեետրիտը, որը թերթի էջերում արտահայտել է մի շարք նկատառումներ:
Օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Չուլջյանի, ապրիլի 23-ին ձեւավորվեց հանձնախումբՙ «Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրի իրականացման նպատակով: Այդ ծրագրով թողարկվել են բացիկներ, եւ դրանց վաճառքից գոյացած գումարով նախատեսվում է գնել բնակարան Վանաձորի Սանկտ-Պետերբուրգյան տնակային ավանում բնակվող (5/3-1-1 տնակ) խիստ կարիքավոր Քալաշյան ընտանիքի համար: Բացիկների տպագրությունն անհատույց կատարվել է Վանաձոր ...
ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ` ս. թ. մայիսի 16-ին, Ժամը 18:30-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության հայաստանյան ներկայացուցչության դահլիճում կցուցադրվի «Ժամանակի ժամանակը» փաստավավերագրական ֆիլմը, որը նվիրված է Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի հիմնադրման 100-ամյակին /հեղինակՙ Արա Շիրինյան/:
Մայիսի 16-17-ը Մայր աթոռ Ս. Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ տեղի կունենա «Հայ եկեղեցին եւ կրթությունը, գիտությունը եւ մշակույթը» թեմայով գիտաժողով:
Ինչպես հայտնի է, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մայիսի 31-ին եւ հունիսի 6-ին ընկերական հանդիպումներ է անցկացնելու համապատասխանաբար Ալժիրի եւ Գերմանիայի հավաքականների հետ: Այդ առիթով հավաքական հրավիրված նոր ֆուտբոլիստների, ազգային հավաքականի մարզչի, ինչպես նաեւ հարակից թեմաների շուրջ «Ազգ»-ի թղթակիցը զրուցեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սուրեն Բարսեղյանի հետ: Մասնագետի կարծիքով, ...
«Մոտ երկու տարի հետո հրաժեշտ կտամ բռնցքամարտին»,- երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն այս մասին հայտարարեց մամուլի ասուլիսի ընթացքում: Հայ բռնցքամարտիկն այս օրերին գտնվում է Հայաստանում եւ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց իր վերջին հաղթանակների եւ առաջիկա ծրագրերի մասին: