RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#010, 2014-05-02 > #011, 2014-05-09 > #012, 2014-05-16 > #013, 2014-05-23 > #014, 2014-05-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 16-05-2014



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2014-05-16 00:34:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 2264, Տպվել է` 34, Ուղարկվել է էլ.փոստով` 27

ՆՈՐԻՑ ԱՐԵՎՄՈՒՏՔ-ԱՐԵՎԵԼՔ ԱՌՃԱԿԱՏՄԱՆ ԳԾԻ ՎՐԱ

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ

Արդեն խոսվում է 2-րդ Սառը պատերազմի սկզբնավորման մասին: Ուկրաինայի դեպքերը երեւակեցին ներքինՙ թաքնված կամ ճնշված հակասությունների ողջ պաշարը, որը, թվում էր, անցյալին էր տրվել Բեռլինի պատի փլուզմամբ: Արեւմուտք-Արեւելք պայքարը: Առաջինի «փափուկ» հարձակողականությունը, երկրորդի «կարծր» դիմադրողականությունը մի կետում անպայման բախվելու էին միմյանց, եւ այդ կետը հակասություններով եռուն Ուկրաինան դարձավ: Սակայն քանի որ այս վերջինը Եվրոպայի սրտում է գտնվում եւ շատ մոտիկ վերջինիս անմիջական շահերին, ամենայն հավանականությամբ եւ փոխադարձ համաձայնությամբ Կիեւը խույս կտա նոր Բեռլին դառնալու վտանգից: Փոխարենը, ինչպես Սառը պատերազմի ժամանակաշրջանում, տաք նոր օջախներ կհայտնվեն ավելի հեռու տարածաշրջաններում, այստեղ ու այնտեղ, եթե արդեն չեն հայտնվել: Սիրիա՛ն վկա:

Հնարավոր այդ օջախների մեջ բացառված չէ, որ հայտնվի նաեւ մեր անմիջական տարածաշրջանը, որտեղ արդեն պատրաստի հակամարտություններն անպակաս են, սկսելով հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հակամարտություններից մինչեւ Ադրբեջան-Իրան, ռուս-վրացական խնդիրները...

Միայն այն զույգ փաստերը, որ Թուրքիան 21 տարուց ի վեր շրջափակման մեջ է պահում Հայաստանը, մինչ ՆԱՏՕ-ում նրա դաշնակիցները ցարդ վճռական ոչ մի քայլ չեն կատարել սահմանը բացել տալու համար, եւ, մյուս կողմից, Ռուսաստանը 20 տարի է արդեն, որ վճռական ոչ մի բան չի ձեռնարկել Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ, ճշգրտորեն ապացուցում են Սառը պատերազմիՙ «կոնֆլիկտները տաք պահիր» տրամաբանության առկայությունը: Եվ այդ տրամաբանությունը երկուստեք է: Եվ Մինսկի խմբի եռանախագահների ու, առաջին հերթին, Ուորլիքի վերջին հայտարարությունները հավելյալ ապացույց են դրան: Գումարածՙ Վաշինգտոնի ստրատեգների կողմից վերջերս հնչող հարցադրումները, թեՙ արժե՞ արդյոք էներգակիրներով օժտված Ադրբեջանի նման երկրին չզինելՙ ինչ է, թե Ալիեւի իշխանությունը կոպտորեն խախտում է մարդու իրավունքները եւ մամուլի ազատությունը իր երկրում:

Հայաստանը Արեւմուտք-Արեւելք առճակատման առաջին գծի վրա հայտնվելու սպառնալիքի տակ է այժմ: Կրկին ու կրկին միասնություն, իմաստություն եւ ճկունություն է պետք «շեղբի վրայով» քայլելու համար: Պատրաս՞տ ենք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 16-05-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ