ԳԻՏԱԺՈՂՈՎՙ ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ Մայիսի 16-17-ը Մայր աթոռ Ս. Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ տեղի կունենա «Հայ եկեղեցին եւ կրթությունը, գիտությունը եւ մշակույթը» թեմայով գիտաժողով: Գիտաժողովը կազմակերպվում է Մայր աթոռի Հայեցակարգային հարցերի գրասենյակի նախաձեռնությամբ եւ համագործակցությամբ ԵՀԽ «Կլոր սեղան» գրասենյակի: Գիտաժողովի նպատակն է բազմակողմանիորեն քննել, գնահատել, համադրել հայ ժողովրդի կյանքում Հայ առաքելական եկեղեցու դերակատարությունը եւ մտածողությունը, պատմական փորձառությունը եւ արդի մարտահրավերները կրթության, գիտության եւ մշակույթի ոլորտներում: Գիտաժողովին կմասնակցեն շուրջ 20 զեկուցողներ, հրավիրյալներ, պետական համապատասխան ոլորտների ներկայացուցիչներ եւ հասարակական կազմակերպություններ: Գիտաժողովը սկիզբը` մայիս 16-ին, ժամը 10:00-ին, Սուրբ Էջմիածնի Մատենադարանի շենքում: |