RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#078, 2013-05-14 > #079, 2013-05-15 > #080, 2013-05-16 > #081, 2013-05-17 > #082, 2013-05-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #80, 16-05-2013



Տեղադրվել է` 2013-05-16 17:04:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 2290, Տպվել է` 105, Ուղարկվել է էլ.փոստով` 76

ԸՆԴԴԵՄ ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ

Հ. Հ.

Այսօրՙ ժամը 10-ին կառավարության շենքի դիմաց տեղի կունենա բողոքի ակցիա ընդդեմ գազի սակագնի բարձրացման:

«Հայռուսգազարդ» ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովին, որպեսզի գազի գինը բարձրացնի 64 տոկոսով:

«Սա նշանակում է, որ դրական պատասխանի դեպքում մեր երկրում ամեն ինչ կթանկանաՙ հաց-հացամթերք, տրանսպորտ, էլեկտրաէներգիա, առաջին անհրաժեշտության ապրանք, սնունդ եւ այլն», հայտարարել են բողոքի ակցիայի նախաձեռնողներըՙ կոչ անելով հասարակությանը համախմբված լինել, դուրս գալ փողոց եւ պաշտպանել իրենց իրավունքները:

«Հայ մարդ, արթնացիր ու դուրս արի փողոց», ասված է նրանց հայտարարությունում:

«Հայռուսգազարդ» ընկերությունը առաջարկում է գազի գնի մեկ խմ գինը 132 դրամից հասցնել 221 դրամիՙ շուրջ 64 տոկոսով բարձրացնելով գինը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #80, 16-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ