Կառավարության նիստը սկսելուց անմիջապես հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդես եկավ հայտարարությամբ` «Հայռուսգազարդի» կողմից գազի գների բարձրացման վերաբերյալ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով հայտ ներկայացնելու կապակցությամբ: Վարչապետը մասնավորապես հայտնեց, որ ինքը նամակ է հղել վերոնշյալ հանձնաժողովի նախագահին, որտեղ նշել է, որ կառավարությունը 30 տոկոսով սուբսիդավորելու է գազի գինը, ...
Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներն այսօր Կրակովում կհանդիպեն` տեւական ընդմիջումից հետո: Այդ մասին պաշտոնապես տեղեկացրել է Հայաստանի արտգործնախարարությունը:
Այս հայտարարությունը նախորդ օրը Թուրքիայի ազգային մեծ ժողովի լիագումար նիստում արել է «գորշ գայլերի» քաղաքական կազմակերպությանՙ Ազգայնական շարժում կուսակցության պատգամավոր Ջելալ Ադանը: Ինչպես երեկ նշել էր «Դունիա բուլթենի» կայքէջը, Ադանը հանդես է եկել սիրիական քաղաքականության առնչությամբ կառավարությանը Ժողովրդա-հանրապետական կուսակցության ներկայացրած հարցապնդման պաշտպանությամբ:
ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովը երեկ առավոտյան ընդունել է բանաձեւ, որը դատապարտում է Սիրիայի հակամարտության խորացումը եւ խաղաղ կարգավորման կոչ է անում: Կազմակերպության կայքէջում նշվում է, որ բանաձեւը Սիրիայի ժողովրդի «օրինական ներկայացուցիչ» է համարում սիրիական հեղափոխական եւ ընդդիմադիր ուժերի Ազգային կոալիցիան: Փաստաթուղթը նաեւ քննադատում է Բաշար Ասադի կառավարությանը «բռնությունների շարունակման եւ բնակավայրերի ...
Ինչպես հայտնի է, մեկ օր առաջ խոշոր հրդեհ էր բռնկվել գյուղատնտեսական մթերքների մթերմամբ եւ արտահանմամբ զբաղվող խոշոր ընկերությանՙ «Սպայկայի» շենքերից մեկում: Կառավարության երեկվա նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը մտահոգություն հայտնեց, որ հրդեհի հետեւանքով տուժել են «Սպայկայի» արտադրական շենքը, սառնարանային տնտեսությունը: Նա անհրաժեշտ համարեց այլ արտադրական տարածքներ ...
Սիրիական ընդդիմությունը կազմված է 16 առանձին խմբերից, իսկ «Ազատ Սիրիայի բանակը»ՙ 4: Բոլորն էլ վարձկաններ են կամ վարձու մարդասպան, կոփված Լիբիայի կռիվներում: Այս հանգամանքը բավական է ենթադրելու, որ, ինչպես ընդդիմությունը, այնպես էլ բանակը, բազմազգ է: Թերեւս ամենաբազմազգն էլ Ան Նուսրա արմատական կազմակերպությունն է:
Արարքի պարագայում խնդրո առարկան, Աբդուլլա Օջալանի ուղերձին համապատասխան, Թուրքիայից հեռացող PKK-ականների Հյուսիսային Իրաք տեղափոխվելն է: Քրդական այս կազմակերպության մարտիկների առաջին խումբը Թուրքիայից Իրաք էր անցել մայիսի 14-ին: Նշելով «Ազգ»-ում այդ մասին, ընդգծել էինք, որ չնայած Օջալանի անզեն հեռանալու կոչին, PKK-ականները թուրքական զինված ուժերի ծուղակը չընկնելու համար, ինչպես ընկել էին 1999-ին, ...
Մայիսի 17-ին ժամը 20-ին Փարիզի ՀԲԸՄիության Ալեք Մանուկյան մշակույթի կենտրոնում տեղի կունենա Բոխումի Ռուր համալսարանին կից «Սփյուռք եւ ցեղասպանություն» գիտահետազոտական ինստիտուտի հիմնադիր տնօրեն Միհրան Դաբաղի «Ցեղասպանություն, հիշողություն եւ հաշտության քաղաքականություն. մարտահրավերներ եւ ռիսկեր»դասախոսությունը։Մուտքն ազատ է։
Արմավիրի մարզում տեղացած կարկուտի պատճառած վնասը մեղմելու կառավարության ձեռնարկած միջոցառումներին երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանի առաջարկով անդրադարձավ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նախարարը նախ ներկայացրեց կարկտահարության հասցրած վնասները: Ըստ այդմ, տարբեր աստիճանի վնասներ են կրել Արմավիրի մարզի շուրջ 43 գյուղական համայնքներ: Առանձնապես խիստ տուժել են խաղողի եւ պտղատու ...
Միջազգային կապիտալի շուկայում արտարժութային պարտատոմսերի թողարկման հայեցակարգը երեկ կառավարության նիստում ներկայացրեց ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: Նա տեղեկացրեց, որ միջազգային պարտատոմսերի առաջին թողարկման նվազագույն արդյունավետ ծավալ է սահմանվել 500 մլն դոլարի պարտատոմսերի թողարկումը` 10 տարի ժամկետով: Այդ նպատակով միջազգային իրավախորհրդատուի ծառայության ձեռքբերման պայմանագիր է կնքելու Cleary Gottlieb Steen & Hamilton LLC ...
Գրիգորյանների ընտանիքին Շենավանում բոլորն են ճանաչում: Երեք սենյակում բնակվում է 15 հոգի: Մեկ հարկի տակ երկու եղբայր են բնակվում, նրանցից մեկըՙ յոթ, մյուսըՙ երեք երեխա ունի: Գրիգորյան եղբայրներից մեկը մեկնել է ՌԴՙ արտագնա աշխատանքի, մյուսը գյուղում է, սակայն չի աշխատում: Տան հիմնական եկամուտը երեխաների նպաստն էՙ 70.000 դրամ: Այդ գումարով ...
Մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում տեղի է ունեցել արտակարգ դեպք: Երեք զինծառայողների միջեւ տեղի ունեցած բուռն վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ: Զինծառայող Դավիթ Խաչատրյանն իրեն ամրակցված զենքից կրակ է արձակել, ինչի հետեւանքով Մարտունու շրջանի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, զինծառայող, 1994թ. ծնված Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային կրակոցից զոհվել է: Իսկ մյուս ...
ՀՀՇ-ի վերջին համագումարում, որտեղ Հայոց համազգային շարժման հիման վրա Լեւոն Տեր-Պետրոսյանը ստեղծեց Հայ ազգային կոնգրես կուսակցությունը, Հովհաննես Իգիթյանըՙ որպես ակտիվ ու առաջադեմ ՀՀՇ-ական, նստած էր դահլիճում, կարելի է ասել, Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին: Ու երբ ՀՀՇ նախկին նախագահ Արամ Մանուկյանը, որը վարում էր համագումարը, հայտարարեց, որ ելույթի համար ամբիոնի մոտ է ...
«Սինոփսիս Արմենիա» ընկերությունը սկսել է նոր նախաձեռնություն, որը կոչվում է «Պարզապես մեկ ծառ»: Նախաձեռնության միջոցով ընկերությունը հրավիրում է Հայաստանում գործող ICT ոլորտի ընկերություններին տնկել մեկ ծառ իրենց յուրաքանչյուր աշխատակցի համար, եւ այժմ տնկվող ծառերը կգեղեցկացնեն Երեւանը` նրա միջավայրը դարձնելով առավել առողջարար: Նախաձեռնությունը բաց է բոլորի համար եւ եզակի այն բանի ...
Կառավարությունը մոտ 3 մլն դրամ հատկացրեց ինուլինի արտադրության հայ-չինական ձեռնարկության ստեղծման ծրագրի իրականացման համար` պետություն-մասնավոր համագործակցությամբ, մասնավոր կապիտալի ներգրավման նպատակով մրցույթ կազմակերպելու, ծրագրի իրականացման համար օտարերկրյա մամուլում հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավերի հրապարակման նպատակով: Ներկայացնելով այս հարցը, էկոնոմիկայի նախարար Վարամ Ավանեսյանը տեղեկացրեց, որ մրցույթի հայտարարությունը կտպագրվի «Էկոնոմիստ» հանդեսում:
Երեկ հայտնի դարձավ այն երջանիկ բաժանորդը, ով ստացել էր մայիսի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածի 50.000-րդ միջազգային հեռախոսազանգը: Նա Երեւանում բնակվող Վահան Համբարձումյանն է, ում զանգահարել էր իր ազգականը Ռուսաստանից: Վահանը Orange-ի գրասենյակում շնորհավորանքներ ընդունեց ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերից եւ ստացավ առաջիկա ամռան ընթացքում Ռուսաստան մեկնելու օդանավի տոմսի հավաստագիր:
Լոնդոնյան Christie՛s աճուրդային հաստատությունը Ժնեւի շքեղ հյուրանոցներից մեկում աճուրդի հանած ամենամեծ անգույն ադամանդը երեկ վաճառել է 23 մլն շվեյցարական ֆրանկով կամ 26,7 մլն դոլարով: «Ֆիգարո» թերթի կայքէջը տեղեկացնում է, որ գնորդը հունվարին շվեյցարական ժամագործության Swatch Group-ի մեջ մտած ամերիկյան մասնաճյուղն է, որը սերտորեն կապված է Հոլիվուդի հետ: Դա ամերիկյան մասնաճյուղի ...
Ավիկ Իսահակյանը վերջերս մի ռեպլիկ-հոդվածով հանդես եկավ Բեյրութում տպագրվող «Ազդակ» օրաթերթի գրական հավելվածի խմբագիր Պողոս Սնապյանիՙ Ավետիք Իսահակյանի, Եղիշե Չարենցի, Կոստան Զարյանի, Վահրամ Փափազյանի դեմ ուղղված պարբերական ցեխարձակումներին ի պատասխան («Հայոց աշխարհ», 22 ապրիլի, 2013 թ.):
Մայիսի 9-12-ը Թել Ավիվում անցկացվող Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) 57-րդ գլխավոր վեհաժողովում Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն ընտրվել է որպես WFIMC-ի անդամ: Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն այսուհետեւ կանդամակցի մի պատկառելի ու հեղինակավոր երաժշտական ընտանիքի, որի անդամ են այնպիսի աշխարհահռչակ մրցույթներ, ինչպիսիք են Չայկովսկու անվան, Բրյուսելի Եղիսաբեթ թագուհու ...
Երեւանի «Եվրոպրինտ» հրատարակչությունը 2012 թ. տպագրել է «Հայրենական մեծ պատերազմը նաեւ հայության գոյամարտն էր» ընդհանրացնող խորագիրը կրող աշխատությունըՙ ներդիր լուսանկարներով, 262 մեծադիր էջ ծավալով: Այդ հույժ ուսուցողական գրքի հեղինակը պատմաբան-քաղաքագետ, Ռուսաստանի Դաշնության հումանիտար գիտությունների ակադեմիայի անդամ, պրոֆեսոր Արմեն Հովսեփյանն է, որ հեղինակ է պատմաքաղաքագիտական, գիտական, գիտահրապարակագրային ...
Երեկվա մեր թերթի «Ազգային պատկերասրահից անհետացած գործերի քննություն» խորագրով հրապարակման մեջ թույլ է տրվել կորած քանդակների հեղինակի անվան շփոթությունՙ Հակոբ Գյուրջյանի փոխարեն սխալմամբ գրվել է Հակոբ Կոջոյան, որի համար հայցում ենք պատկերասրահի տնօրենության եւ ընթերցողի ներողամտությունը:
Հայաստանի գրողների միությունում մայիսի 15-ին ներկայացվել է թուրքագետ Մայրանուշ Դեիրմենջյանի օրերս լույս տեսած հայերեն-թուրքերեն բառարանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», բառարանագիտության ու բառարանի նշանակության մասին խոսել է միության նախագահըՙ Լեւոն Անանյանը: Արտահայտվել են նաեւ գրող, հրապարակագիր Գրիգոր Ջանիկյանը, նախկին ազատամարտիկ Սարգիս Հացապանյանը, «Զագրոս» թերթի խմբագիր Ալիխանե Մամեն, ակադեմիկոս Ներսես Մկրտչյանը եւ, ...
Լեհաստանի Լեգնիցա քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի առաջնության 10-րդ տուրում մեդալների հավակնող Սերգեյ Մովսիսյանն ու Հրանտ Մելքումյանը հաշտություն կնքեցին համապատասխանաբար Զբինեկ Հրաչեկի եւ Ալեքսեյ Դրեեւի հետ: Մեր շախմատիստները վաստակեցին 7 միավոր եւ շարունակում են գտնվել առաջատարների խմբում:
Իտալիայի Կրեմա քաղաքում այսօր մեկնարկում է սամբոյի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որին կմասնակցի նաեւ Հայաստանի հավաքականը: Թեեւ մեր հավաքականը ֆինանսների սղության պատճառով հնարավորություն չունեցավ մրցաշարից առաջ ուսումնամարզական հավաք անցկացնելու, սակայն մեր սանբիստներից ակնկալիքները մեծ են:
Լոնդոնի «Չելսին» Ամստերդամում կայացած Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղում դրամատիկ պայքարում 2-1 հաշվով հաղթելով Լիսաբոնի «Բենֆիկային», նվաճեց պատվավոր մրցանակը: Անգլիական ակումբին հաղթանակ պարգեւեց ավելացված ժամանակում Բրանիսլավ Իվանովիչի խփած միակ գնդակը: 2-րդ տարին անընդմեջ «Չելսին» հաղթում է եվրոգավաթներում: Անցած մրցաշրջանում անգլիական ակումբն իր պատմության մեջ առաջին անգամ նվաճել էր չեմպիոնների գավաթը, այժմ ...
Բոլիվիայում ավարտվեց շախմատի ամերիկյան մայրցամաքի առաջնությունը: 11-րդ տուրում ոչ-ոքի խաղալով Մաքս Կորնեխոյի հետ, Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը 7 միավորով գրավեց 13-րդ տեղը: