RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#079, 2013-05-15 > #080, 2013-05-16 > #081, 2013-05-17 > #082, 2013-05-18 > #083, 2013-05-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #81, 17-05-2013



Տեղադրվել է` 2013-05-19 18:25:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 1160, Տպվել է` 48, Ուղարկվել է էլ.փոստով` 42

ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ԻՆՈՒԼԻՆԻ ԳՈՐԾԱՐԱՆ ԵՎ ԳԵՏՆԱԽՆՁՈՐԻ ՑԱՆՔՍԵՐ` 1300 ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՎ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Կառավարությունը մոտ 3 մլն դրամ հատկացրեց ինուլինի արտադրության հայ-չինական ձեռնարկության ստեղծման ծրագրի իրականացման համար` պետություն-մասնավոր համագործակցությամբ, մասնավոր կապիտալի ներգրավման նպատակով մրցույթ կազմակերպելու, ծրագրի իրականացման համար օտարերկրյա մամուլում հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավերի հրապարակման նպատակով: Ներկայացնելով այս հարցը, էկոնոմիկայի նախարար Վարամ Ավանեսյանը տեղեկացրեց, որ մրցույթի հայտարարությունը կտպագրվի «Էկոնոմիստ» հանդեսում:

Հարցի առնչությամբ որոշ մանրամասներ հաղորդեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, նշելով, որ սա նոր մոտեցում է մեր արդյունաբերական քաղաքականության մեջ, քանի որ, առաջին անգամ, կառավարությունը հավանության է տալիս ներդրումներ ներգրավելու նպատակով տեղական եւ օտարերկրյա մասնավոր հատվածին ներկայացվող ծրագրին: Համաձայն այդ ծրագրի, 3-4 հազար հեկտար հողատարածություն պետք է տրամադրվի գետնախնձոր արտադրելու համար, որը ինուլինի արտադրության հիմնական հումքն է: Վարչապետի տեղեկացմամբ, այս ծրագրով 1000-ից ավելի աշխատատեղ է ստեղծվելու գյուղատնտեսության ոլորտում եւ շուրջ 300 աշխատատեղ` գործարանում: Ծրագիրը գնահատվում է 33 մլն դոլար:

«Ծրագրի երկրորդ կարեւոր տարրն այն է, որ մենք չինական կողմից ունենք հայտՙ մասնակցելու այս ձեռնարկությունում որպես ներդնող, որովհետեւ այդ տեխնոլոգիան ներդնելու է չինական կողմը եւ երկրորդըՙ չինական կողմը մեզ ներկայացրել է երաշխիքային նամակ, որ 100 տոկոսով երաշխավորում է արտադրված ինուլինի իրացումը, որն էապես նվազեցնում է ներդնողների ռիսկերը», հայտնեց Տիգրան Սարգսյանը, հավաստիացնելով, որ կառավարությունը պատրաստ է օժանդակել ներդնողներին, այդ թվում` իր մասնակցությամբ նորաստեղծ ձեռնարկությունում: Նա նաեւ հայտնեց, որ արդյունաբերական քաղաքականության մեջ այս նոր գործիքը կիրառվելու է նաեւ հետագայում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #81, 17-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ