11 ՀԱՅ ՍԱՄԲԻՍՏՆԵՐ ԿՎԻՃԱՐԿԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԸ Իտալիայի Կրեմա քաղաքում այսօր մեկնարկում է սամբոյի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որին կմասնակցի նաեւ Հայաստանի հավաքականը: Թեեւ մեր հավաքականը ֆինանսների սղության պատճառով հնարավորություն չունեցավ մրցաշարից առաջ ուսումնամարզական հավաք անցկացնելու, սակայն մեր սանբիստներից ակնկալիքները մեծ են: Իտալիայում Հայաստանը կներկայացնեն 11 սամբիստներ: Մրցագորգ դուրս կգան Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Սոսե Բալասանյանը (52 կգ), Մխիթար Մխիթարյանը (52 կգ), Գայանե Խաչատրյանը (60 կգ), Արեն Անտոնյանը (62 կգ), Վաչիկ Վարդանյանը (68 կգ), Մավրիկ Նասիբյանը (74 կգ), Աշոտ Դանիելյանը (82 կգ), Դավիթ Գրիգորյանը (90 կգ), Հակոբ Առաքելյանը (100 կգ) եւ Արտյուշա Մկրտչյանը (գերծանր քաշ): Սովորաբար մեր սամբիստները հաջող են հանդես գալիս միջազգային ամենահեղինակավոր մրցաշարերում: Մասնավորապես այս տարվա ապրիլին Կիպրոսում անցկացված սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների եւ աղջիկների առաջնությունում մեր սամբիստները նվաճել էին 3-ական ոսկե եւ արծաթե, 5 բրոնզե մեդալ: |