RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#079, 2013-05-15 > #080, 2013-05-16 > #081, 2013-05-17 > #082, 2013-05-18 > #083, 2013-05-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #81, 17-05-2013



ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ

Տեղադրվել է` 2013-05-19 18:25:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 976, Տպվել է` 40, Ուղարկվել է էլ.փոստով` 22

ՄԵԿ ԶՈՀ ԵՎ ՄԵԿ ՎԻՐԱՎՈՐ. ՑԱՎԱԼԻ ՄԻՋԱԴԵՊ ԲԱՆԱԿՈՒՄ

Հ. Հ.

Մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում տեղի է ունեցել արտակարգ դեպք: Երեք զինծառայողների միջեւ տեղի ունեցած բուռն վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ: Զինծառայող Դավիթ Խաչատրյանն իրեն ամրակցված զենքից կրակ է արձակել, ինչի հետեւանքով Մարտունու շրջանի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, զինծառայող, 1994թ. ծնված Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային կրակոցից զոհվել է: Իսկ մյուս զինծառայող Հրաչյա Սարգսյանը դարձյալ գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում եւ գտնվում է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են ծանր:

ՊՆ քննչական ծառայությունից «Ազգ»-ին հայտնեցին, որ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետովՙ սպանությունՙ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով հատկանիշների համաձայն: Խաչատրյանը ձերբակալված է:

Կատարվածի առնչությամբ հայտարարություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանըՙ մշելով, որ նման դեպքերում պատասխանատվության բեռը կրում են ՊՆ քննչական մարմինը, զինվորական դատախազությունն ու դատարանները: Հաշվի առնելով, որ նման դեպքերը հաճախակի բնույթ են կրում, օմբուցմենն առաջարկում է արմատական փոփոխություններ: Անդրեասյանը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին առաջարկում է հնարավոր ձեւաչափով ԱԺ ներկայացնել տարեկան հաշվետվություն զինված ուժերում մարդու իրավունքների վիճակի, մասնավորապես մահացության դեպքերի առաջացման պատճառների, կանոնադրային հարաբերությունների խախտումների, խեղումների, բժշկական ծառայության տրամադրման վիճակի, ՀՀ ՊՆ-ի կողմից իրավիճակի փոփոխությանն ուղղված գործողությունների եւ դրանց արդյունքների մասին: Օմբուդսմենի այս հայտարարությունից հետո չի ուշացել պաշտպանության նախարարության արձագանքը: Նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Անդրեասյանին հիշեցրել է, որ իրենք խնդիրների առողջ եւ թափանցիկ քննարկումներ կազմակերպելու պատրաստակամություն են հայտնել եւ նման քննարկումներ նախաձեռնել: «Նշված հարցերի վերաբերյալ ՊՆ-ն կլինի բոլոր շահագրգիռ կողմերի եւ կառույցների մասնակցությամբ լսումների անցկացման նախաձեռնողը: Ընդ որումՙ նման լսումները մենք կազմակերպում ենք առանձին-առանձին նշված բոլոր հարցերի մասով, քանի որ դրանք պահանջում են մանրակրկիտ քննարկումներ եւ ոչ թե ընդհանրացում: Նման քննարկումներ արդեն եղել են ԱԺ-ում եւ լինելու են հետայսու», ասել է Հովհաննիսյանըՙ հավելելով, որ նման քննարկումներ կլինեն նաեւ ՊՆ-ում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #81, 17-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ