ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը վերահաստատել են այնպիսի գործողություններից ու հռետորաբանությունից խուսափելու անհրաժեշտությունը, որոնք կարող են մեծացնել լարվածությունը կամ վնասել խաղաղ գործընթացին:
Մեկ շաբաթ առաջ Արարատյան դաշտավայրում տեղացած ուժեղ անձրեւն ու կարկուտը թեւաթափ արեցին գյուղացուն ու նրան կանգնեցրին ցավալի փաստի առաջ: Արմավիրի մարզի 43 համայնք կարկուտից տուժել է: Բերքն ամբողջությամբ փչացել է: Կառավարությունը գյուղացիներին աջակցել է եգիպտացորենի եւ արեւածաղկի սերմեր տրամադրելով, սակայնՙ ոչ անվճար: Դա ավելի է բարկացրել գյուղացիներին, ովքեր այլ տարբերակ ...
Գյումրու քաղաքապետարանի հաշվեկշռում կան հետերկրաշարժյան «Շերամ-1», «Շերամ-2» եւ «Մուշ-1», «Մուշ-2» թաղամասերում գրանցված թվով 599 շենք-շինություններ, որոնք իրականում որպես այդպիսիք գոյություն չունեն: Դա պարզվել է քաղաքապետ Սամվել Բալասանյանի հանձնարարությամբ վերջերս իրականացված գույքագրման ընթացքում: Նշվածների մեծ մասը կամ միայն հիմքեր են, կամ տարիների անտերությունից ու թալանից այնպիսի վիճակում հայտնված կիսակառույցներ, որ շենք-շինություն ...
Մայիսի 18-22-ին հանրապետության առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: ԱԻՆ Հիդրոմետ ծառայության փոխանցմամբ` այսօր հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրեւ: Իսկ կիրակիՙ անձրեւ եւ ամպրոպ հանրապետության ողջ տարածքում, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Կիրակի անձրեւը կուղեկցվի քամու ուժգնացմամբ` մինչեւ 18-23 մ/վրկ:
Ինչպես տեղեկացրել էինք նախորդ համարներում, մայիսի 16-ին Սպիտակ տանը նախագահ Բարաք Օբաման ընդունեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Էրդողանն էլ վերջերս պաշտոնականի տեղ էր ընդունել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի բանավոր անհասցե ներողությունը, այլապես նա չէր արժանանա այդ հանդիպմանը, որին ավելի քան 4 ամիս սպասում էր:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաալիքին տրված հարցազրույցում ասել է, որ սիրիական տարածքի վրա իսրայելական օդուժի ձեռնարկած գրոհներից շատ առաջ Սիրիային C-300 զենթահրթիռային համալիրներ մատակարարելու վերաբերյալ ընդունված որոշումը պետք է կատարվի:
Վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ Ռուսաստանի ծովուժի խաղաղօվկիանոսյան նավատորմի մի խումբ ռազմանավեր Սուեզի ջրանցքով Կարմիր ծովից անցել են Միջերկրական ծով: ՌԻԱ գործակալության տվյալներով, այդ նավերը կմտնեն միջերկրածովյան էսկադրայի մեջ, որի կազմավորմանը ձեռնամուխ է եղել ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Ճիշտ է ասել անգլիացի պատմաբան եւ գրող Լորդ Եքթոնը, որ ուժը, իշխանությունը հակված է կոռումպացնելու, իսկ բացարձակ իշխանությունըՙ ամբողջապես կոռումպացնելու (մարդուն): Այս խոսքերի ճշմարտությունը ցույց տալու համար ավելի վառ օրինակ չենք կարող գտնել, քան Վաշինգտոնում իշխանության ղեկին կանգնած երկու քաղաքական գործիչներիՙ նախագահ Օբամայի եւ պետքարտուղար Ջոն Քերրիի անունների հիշատակումը:
Գյումրիում ՌԴ 102-րդ ռազմաբազան սկսել է լրջորեն վերազինվել: Նման տեղեկություն է հրապարակել ռուսաստանյան ԻԱ ՌԵԳՆՈՒՄ գործակալությունը, նշելով, թե ինչպես հայտնել է Ռուսաստանի զինված ուժերում իր աղբյուրը, բազան սկսել է սպառազինվել նորագույն ծանր տեխնիկայով, իսկ շուտով կստացվի տարածաշրջանում նմանը չունեցող լուրջ հրթիռային սպառազինություն: «Շատ հավանական է, որ խոսքը վերաբերում է «Իսկանդեր-Մ» ...
Արմավիրի մարզում մայիսի 12-ի կարկուտի մասին մեր հրապարակմամբ («Բերքի կորուստը` 45-50 տոկոս արդյունավետության հակակարկտային համակարգի հետեւանք», «Ազգ», 14.05.2013) նշել էինք, որ դրա աղետալի հետեւանքները Հայաստանում ստեղծված գազագեներատորային հակակարկտային համակարգի խիստ ցածր` 45-50 տոկոս արդյունավետության պատճառով էին: Ընդ որում, այդ արդյունավետությունը գործում է թույլ, միջին եւ ուժեղ կարկուտների դեպքում, իսկ շատ ...
Մինչեւ 20-րդ դարի սկզբները Երեւան քաղաքի փողոցները լուսավորվում էին նավթային լապտերներով: 1870-ական թվականներին լուսավորության հարցերը տնօրինում էին քաղաքային իշխանությունները: Քաղաքի լուսավորությունը 1897 թ. սկսած տրվում էր կապալովՙ մեկ կամ երեք տարի ժամկետով: 1878 թ. Երեւան քաղաքի փողոցներում 74 լապտեր կար, 1880 թ.ՙ 85, 1881 թ.ՙ 100, 1906 թ.ՙ 722, 1913 ...
Գյումրու վագոնային եւ լոկոմոտիվային դեպոներում տեղադրվել են նոր, ժամանակակից սարքավորումներ, որոնք հնարավորություն կընձեռեն բեռնափոխադրումներ իրականացնող շարժակազմերի նորոգումն առաջիկայում իրականացնել տեղում: Մինչ այդ նման նորոգումները կատարվում էին Վրաստանում: Առայժմ ընթանում են նշված դեպոների նորոգման աշխատանքներ, որոնք շուտով կավարտվեն: Այս մասին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ տեղեկացրել է ...
Շարունակելով համագործակցությունը Հայաստանի համալսարանների հետ` Orange Հիմնադրամը կրթաթոշակներ է տրամադրել Գավառի պետական համալսարանի եւ Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղի 18 ուսանողների:
Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդ Միքայել եպս. Աջապահյանի տնօրինությամբ այսուհետեւ ամեն տարվա Համբարձման կիրակին կլինի Մարմաշենի վանքի ուխտի օր: Առաջնորդ սրբազանն այս մասին հավատացյալներին տեղեկացրել է հիշյալ հնավանդ վանքում օրեր առաջ մատուցած կիրակնօրյա պատարագի ընթացքում:
Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Ռոման Սահրադյանը սահմանեց նոր ռեկորդ:
Բոստոնի եւ Քեմբրիջի սահմանակից Ուոթերթաունը բազմերանգ քաղաք է, որը զանգվածային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվեց, երբ ոստիկանությունն այնտեղ հայտնաբերեց Բոստոնի մարաթոնյան վազքի ժամանակ տեղի ունեցած պայթյունների կասկածյալներինՙ 26-ամյա Թամերլան Ցարնաեւին եւ եղբորըՙ 19-ամյա Ջոհարին: Կրակահերթի ժամանակ առաջինը սպանվեց, իսկ երկրորդը փախավ, բայց նույն օրը երեկոյան ձերբակալվեց:
Հայերիս որոշ մասի մեջ տարօրինակ մի զգացում կաՙ Հայաստանը փոքր երկիր համարել, հայերիս էլ սակավաթիվ հռչակել: Անշուշտ, տողերիս հեղինակն էլ դեմ չէ իր հայրենին 300 հազար քառակուսի կիլոմետր տարածքով, բնակչությունն էլ երկնիշ միլիոններով տեսնել: Վստահ եմՙ մի օր կունենանք այդ երկիրը: Հարց է այն, թե այսօր ինչ ենք անում երազ ...
Վտանգավո՞ր են արդյոք Թուրքիայի հյուպատոսությանՙ Գերմանիայում իրենց համերկրացիներին անվճար տրամադրած մայրենի լեզվի դասագրքերը: Հյուսիս-Հռենոս-Վեստֆալիա երկրամասի կրթության նախարարությունը վերոնշյալ հարցի պատասխանն ունենալու համար հանձնարարել էր կրթության եւ գիտության արհմիությանը` իրեղեն ապացույցներ ներկայացնել այդ դասագրքերում առկա ազգայնամոլ, պատմությունը խեղաթյուրող հատվածների վերաբերյալ: WAZ տեղեկատվական խմբի անկախ, ազգությամբ թուրք փորձագետները հանգել են այն եզրակացության, ...
Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի Արքայազն Ալբերտի թագավորական հոսպիտալի առաջատար անոթային վիրաբույժ Րաֆֆի Քասաբյանը Երեւանի Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում կլինի իր հերթական այցով հունիսի 7-18-ը` անոթային վիրահատություններ կատարելու նպատակով: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել` 010 653438:
Լեհաստանի Լեգնիցա քաղաքում վերջնագիծը հատեց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը, որում բացի մեդալներից ու դրամական պարգեւներից, խաղարկվում էին աշխարհի գավաթի մրցաշարի 23 ուղեգրերը:
Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին երեկ մեկ տարով երկարաձգել է պայմանագիրը Մոսկվայի «Դինամոյի» հետ: 38-ամյա դարպասապահը մինչեւ 2014-ի հունիսը կլինի ռուսական անվանի ակումբի անդամ: Ընթացիկ մրցաշրջանում Բերեզովսկին հազվադեպ էր հայտնվում թիմի հիմնական կազմում: Դժվար թե հաջորդ մրցաշրջանում էլ իրավիճակը փոխվի: Սակայն պայմանագրի երկարաձգումը շատ կարեւոր է նախեւառաջ ՀՀ հավաքականի ...
Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների պատանեկան հավաքականը վաղը կմեկնի Հունգարիաՙ մասնակցելու միջազգային ընկերական մրցաշարին: Հայաստանի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանի գլխավորությամբ մեր ընտրանու կազմում մրցաշարին նախապատրաստվում են 20 ֆուտբոլիստներ, որոնց մեծամասնությունը «Փյունիկից» ու «Բանանցից» են: «Միկան» եւ «Իմպուլսը» ներկայացված են մեկական ֆուտբոլիստով:
Այս օրերին հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ուսումնա-մարզական հավաք է անցկացնում Երեւանումՙ նախապատրաստվելով առաջիկա միջազգային մրցաշարերին: Բացի հավաքականի անդամներից, մարզումներին մասնակցում են նաեւ պատանի եւ երիտասարդ ըմբիշներ: Ընդհանուր առմամբ հավաքին ներգրավված են 82 ըմբիշներ: