RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#080, 2013-05-16 > #081, 2013-05-17 > #082, 2013-05-18 > #083, 2013-05-21 > #084, 2013-05-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #82, 18-05-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-05-18 00:10:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 2025, Տպվել է` 112, Ուղարկվել է էլ.փոստով` 82

«ԵՎՐՈՏԵՍԻԼ»-2013-Ի ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԸ` ԸՍՏ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Շվեդիայի Մալմյո քաղաքում մայիսի 14-ին եւ 16-ին տեղի ունեցավ «Եվրոտեսիլի» նախընտրական փուլը, իսկ այսօր` մայիսի 18-ին կլինի եզրափակիչ երգի մրցույթը:

«Dorians» ռոք խումբն անցավ եզրափակիչ փուլ` Հունգարիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Ռումինիայի, Նորվեգիայի, Իսլանդիայի, Ֆինլանդիայի եւ Մալթայի ներկայացուցիչների հետ:

Ուսումնասիրելով եվրոպական մամուլըՙ պարզեցինք, որ Եվրոպայի սիրելի եւ սպասված մրցույթի այս տարվա հաղթելու հավակնորդները Դանիան, Նիդեռլանդները, Ուկրաինան, Նորվեգիան, Շվեդիան եւ Ռուսաստանն են:

Միջազգային կայքերից մեկը առցանց քվեարկություն էր անցկացրել, որում ամենաշատ ձայները հավաքել էին Ուկրաինան (1,135 ձայն), Սերբիան (1,944 ձայն), Ռումինիան (2,434), Նիդեռլանդները (1,338) եւ Դանիան (1,537):

Ըստ բուքմեյքերական կենտրոններիՙ «Եվրոտեսիլ»-2013 մրցույթին հաղթելու հավանականությունը Դանիայինն է` 1.80, ապա Նորվեգիայինը` 8.00, Ուկրաինա` 12.50, Ադրբեջան` 17.50 (հավանաբար այստեղ եւս նավթախավիարային գործոնն է դեր խաղացել), Ռուսաստան` 17.00, Գերմանիա` 30.00. Նիդեռլանդներ` 30.00, Շվեդիա` 81.00:

Վերոնշված կայքերի, բուքմեյքերակայն կենտրոնների արդյունքներն ու գործակիցները որքանով են իրատեսական, դժվար է ասել: Սակայն ընդհանրապես, արդյոք «Եվրոտեսիլում» հաղթանակած բոլո՞ր երգերն էին արժանի հաղթանակի, կարիք էլ չկա պատասխանելու:Հաղթանակի համար թե ինչ գործոններ են կարեւոր, հավանաբար հարկ էլ չկա նշել, սակայն հոռետես չլինելովՙ սպասենք Հայաստանը ներկայացնող «Dorians» ռոք խմբի ելույթին` կոչ անելով մեր սփյուռքի հայրենակիցներինՙ քվեարկե՛ք «Dorians» ռոք խմբի օգտին:

Մայիսի 18-ին առանց նախընտրական փուլի եզրափակիչ դուրս կգան «Մեծ հնգյակի» երկրները` Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա եւ Իսպանիա, ինչպես նաեւ անցյալ տարվա հաղթող եւ մրցույթն այս տարի հյուրընկալող Շվեդիան: Այսօր եզրափակիչ փուլում հանդես կգան հետեւյալ երկրները` Հայաստան, Մոլդովա, Էստոնիա, Լիտվա, Իռլանդիա, Ուկրաինա, Բելառուս, Դանիա, Ռուսաստան, Բելգիա, Նիդեռլանդներ, Հունգարիա, Ադրբեջան, Վրաստան, Ռումինիա, Նորվեգիա, Իսլանդիա, Ֆինլանդիա եւ Մալթա:

Ի դեպ, «Դորիանս» ռոք խմբի մեներգիչ Գոռ Սուջյանը երկրորդ կիսաեզրափակչից հետո կայացած ասուլիսում ասել է. «Իհարկե, մենք սպասումներ ունեինք, բայց միակ կարեւոր բանն այն է, որ մենք դա արեցինք»:

«Արդյոք խմբին հաջողվե՞լ է փոխանցել «Lonely Planet» երգի մեսիջը» հարցին ի պատասխան Գոռն ասել է. «Ըստ իս, մարդրկ կարիք ունեն ազնիվ երաժշտության, եւ հուսով եմՙ մեզ հաջողվեց ներկայացնել այդ մեսիջը»:

«Lonely Planet» երգի հեղինակը բրիտանացի ռոք երաժիշտ, «Black Sabbath» խմբի կիթառահար Թոնի Այոմին է, իսկ խոսքերի հեղինակը` Վարդան Զադոյանը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Թոնի Այոմին «Դորիանսի» օգտին քվեարկելու կոչով է հանդես եկել, հուսանք, որ կոչն իր ազդեցությունը կունենա` վերածվելով sms-ների:

Այս տարի «Եվրոտեսիլ» երգի մրցույթի խորհրդանիշը թիթեռն է, իսկ նշանաբանըՙ «We Are One»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #82, 18-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ