RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#080, 2013-05-16 > #081, 2013-05-17 > #082, 2013-05-18 > #083, 2013-05-21 > #084, 2013-05-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #82, 18-05-2013



Տեղադրվել է` 2013-05-18 00:10:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 1056, Տպվել է` 49, Ուղարկվել է էլ.փոստով` 33

ԳՅՈՒՄՐԻ. ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԵՐԸ ԿՐԿԻՆ ԿՆՈՐՈԳՎԵՆ ՏԵՂՈՒՄ

Գ. Մ.

Գյումրու վագոնային եւ լոկոմոտիվային դեպոներում տեղադրվել են նոր, ժամանակակից սարքավորումներ, որոնք հնարավորություն կընձեռեն բեռնափոխադրումներ իրականացնող շարժակազմերի նորոգումն առաջիկայում իրականացնել տեղում: Մինչ այդ նման նորոգումները կատարվում էին Վրաստանում: Առայժմ ընթանում են նշված դեպոների նորոգման աշխատանքներ, որոնք շուտով կավարտվեն: Այս մասին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ տեղեկացրել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Նշվել է, որ լուրջ ուշադրություն է նվիրվել նաեւ անվտանգության մակարդակի բարձրացմանը:

Կարեւորելով կատարված աշխատանքները, Շիրակի մարզպետը հույս է հայտնել, որ երբեմնի համբավավոր երկաթուղային հանգույց Գյումրիում ոլորտը զարգացում կարձանագրի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #82, 18-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ