RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#080, 2013-05-16 > #081, 2013-05-17 > #082, 2013-05-18 > #083, 2013-05-21 > #084, 2013-05-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #82, 18-05-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-05-18 00:10:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 1904, Տպվել է` 86, Ուղարկվել է էլ.փոստով` 76

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐՈՎ ՄՈՎՍԻՍՅԱՆՆ ՈՒ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ ԶՐԿՎԵՑԻՆ ՄԵԴԱԼՆԵՐԻՑ

Լեհաստանի Լեգնիցա քաղաքում վերջնագիծը հատեց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը, որում բացի մեդալներից ու դրամական պարգեւներից, խաղարկվում էին աշխարհի գավաթի մրցաշարի 23 ուղեգրերը:

Առաջնության ավարտականՙ 11-րդ տուրում բավականին հետաքրքրական իրադարձություններ տեղի ունեցան: Առաջնության 2 մասնակիցներՙ վրացի շախմատիստներ Բայադուր Ջոբավան եւ Դավիթ Լոմսաձեն վերջին տուրի մրցախաղին ներկայացել էին ոչ սթափ վիճակում, ընդ որում Լոմսաձեի դեմքն արյունոտվել էր եւ երեւում էին ծեծկռտուքի հետեւանքները: Մրցաշարի կազմակերպիչները ստիպված էին դիմել ոստիկանությանն ու շտապօգնությանը:

Համառ պայքար ծավալվեց չեմպիոնի տիտղոսի համար: Աղյուսակը 8 միավորով գլխավորող Ալեքսանդր Մոիսեենկոն պարտվեց 7 միավոր ունեցող Յան Նեպոմնյաչնուն: 7,5-ական միավոր ունեցող Եվգենի Ալեքսեեւն ու Կոնստանտին Լուպուլեսկուն հաշտություն կնքելով համապատասխանաբար Ալեքսանդր Արեշչենկոյի եւ Անտոն Կորոբովի հետ, եւս վաստակեցին 8-ական միավոր:

Հաջող խաղացին նաեւ մեդալներին հավակնող Սերգեյ Մովսիսյանն ու Հրանտ Մելքումյանը, որոնք հաղթելով համապատասխանաբար Նիջաթ Մամեդովին ու Ցաբա Բալոգին, իրենց ակտիվում 8-ական միավոր գրանցեցին: Նույնպիսի արդյունքի հասան նաեւ Եվգենի Ռոմանովը, Ալեքսանդր Բելյավսկին, Ֆրանցիսկո Վալյեխոն ու Ալեքսեյ Դրեեւը:

Այսպիսով, մրցաշարի 10 մասնակիցներ վաստակեցին 8-ական միավոր: Լրացուցիչ գործակիցները հաշվի առնելով, Եվրոպայի չեմպիոն հռչակվեց ուկրաինացի գրոսմայստեր Ալեքսանդր Մոիսեենկոն, որը պարգեւատրվեց ոսկե մեդալով եւ 14 հազար եվրոյով: Արծաթե մեդալը եւ 11 հազար եվրո պարգեւավճարը ստացավ ռուսաստանցի Եվգենի Ալեքսեեւը, իսկ նրա հայրենակից Եվգենի Ռոմանովը դարձավ բրոնզե մեդալակիրՙ պարգեւատրվելով 9 հազար եվրոյով:

Սերգեյ Մովսիսյանը գրավեց 7-րդ տեղըՙ արժանանալով 4200 եվրոյի, իսկ Հրանտ Մելքումյանը եզրափակեց լավագույն տասնյակըՙ ստանալով 2850 եվրո: Նրանք նաեւ իրավունք ստացան մասնակցելու աշխարհի գավաթի խաղարկությանը:

7 միավորով 31-րդ տեղը զբաղեցրեց Գաբրիել Սարգսյանը: Նույնպիսի արդյունքով 39-րդ հորիզոնականում հանգրվանեց Տիգրան Պետրոսյանը: Նրանք ավարտական տուրում հաշտություն կնքեցին համապատասխանաբար Էրվին Լ՛Ամիի եւ Բորիս Էսենի հետ: Վլադիմիր Հակոբյանը, Զավեն Անդրեասյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը եւ Ռոբերտ Աղասարյանը վաստակեցին 6,5-ական միավոր: Մեր մյուս մասնակիցների արդյունքները հետեւյալն են. Ավետիք Գրիգորյանՙ 6, Կարեն Գրիգորյան, Հովհաննես Գաբուզյան, Էլինա Դանիելյանՙ 5,5-ական, Վլադիմիր Պողոսյանՙ 4:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #82, 18-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ