ՇԻՐԱԿ. ԿԼԻՆԻ ՄԱՐՄԱՇԵՆԻ ՈՒԽՏԻ ՕՐ Գ. Մ. Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդ Միքայել եպս. Աջապահյանի տնօրինությամբ այսուհետեւ ամեն տարվա Համբարձման կիրակին կլինի Մարմաշենի վանքի ուխտի օր: Առաջնորդ սրբազանն այս մասին հավատացյալներին տեղեկացրել է հիշյալ հնավանդ վանքում օրեր առաջ մատուցած կիրակնօրյա պատարագի ընթացքում: Համբարձման կիրակիին, որը նաեւ կոչվում է Երկրորդ ծաղկազարդ, ամեն տարի վանքում կմատուցվի Ուխտի սուրբ եւ անմահ պատարագ: 2014 թվականին այդ օրը կհամընկնի հունիսի 1-ին` մանուկների օհնության օրվան: Առաջնորդը բոլորին հորդորել է մտապահել ու ուխտի գալ Մարմաշեն: |