RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#078, 2013-05-14 > #079, 2013-05-15 > #080, 2013-05-16 > #081, 2013-05-17 > #082, 2013-05-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #80, 16-05-2013



Տեղադրվել է` 2013-05-16 17:04:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 1016, Տպվել է` 50, Ուղարկվել է էլ.փոստով` 33

ՀԵԾԱՆՎՈՐԴՆԵՐՆ ԱՎԱՐՏԵՑԻՆ ՄՐՑԱՎԵՃԸ

Հայաստանի խճուղային հեծանվավազքի բաց առաջնությունն անցկացվեց տարիքային 3 խմբով: Բացի հայաստանցի 65 հեծանվորդներից, պարգեւները վիճարկեցին նաեւ Վրաստանի 11 ներկայացուցիչներ:

Պատանիների 10 կմ, երիտասարդների եւ մեծահասակների 25 կմ հեծանվավազքի մրցումներն անցկացվեցին Էջմիածին-Ակնալիճ մայրուղում, իսկ 60 կմ 5 շրջանով հեծանվավազքը կայացավ Արզնու օղակաձեւ խճուղում:

Առաջնությունում մրցակցությունից դուրս էին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հանրապետական մարզադպրոցի սաները: Նրանք խաղարկված 27 մեդալներից շահեցին 23-ը: Մնացած 4 մեդալները բաժին հասան «Հայաստան» մարզական միության անդամներին:

Անհատական մրցումներում խմբային կրիտերիում մրցաձեւում պատանիներից չեմպիոնի տիտղոսը նվաճեց Պավել Ստեփանյանը: Երիտասարդների մրցավեճում ուժեղագույնը Սարիբեկ Ավետիսյանն էր: Իսկ մեծահասակների մրցումներում մրցակցությունից դուրս էր 2011-ի աշխարհի երիտասարդական առաջնության արծաթե մրցանակակիր, իտալական «Գավարդո» ակումբում հանդես եկող Մհեր Մկրտչյանը:

Առաջնության արդյունքներով կազմավորվեց հեծանվավազքի Հայաստանի հավաքականը, որը կնախապատրաստվի հոլանդական Ուտրեհտ քաղաքում կայանալիք Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #80, 16-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ