«Ղարաբաղի ժողովուրդը ցանկանում է խաղաղություն եւ իր պատմական հայրենիքում ազատ զարգանալու հնարավորություն: Նրանք ցանկանում են իրենց ինքնիշխանության միջազգային ճանաչմանը հասած այլ ժողովուրդների հետ հավասար հնարավորություններ», պաշտոնական այցով Երեւանում գտնվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանն այսպիսի ընդգծում է արել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը :
Արցախյան ազատամարտի հենց սկզբից Էդվարդ Ներսիսյանը ռազմի դաշտում էր, «Տիգրան Մեծ» ջոկատի անդամներից էր: Ասում էՙ պատերազմը սկսվեց, լքեցի տունս ու միայն զինադադարի համաձայնագիրը կնքելուց հետո տուն վերադարձա: Թեպետ պատերազմը վաղուց է ավարտվել, սակայն իր հագուստը շարունակում է մնալ զինվորական բաճկոնը: Մարտի դաշտում բազմաթիվ ընկերների է կորցրել, արժանացել մեդալների ու ...
Այսօրՙ ժամը 3-ին տեղի կունենա Կոտայքի թեմի Աբովյան քաղաքի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողությունը, որը կհանդիսապետի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-նՙ ընդառաջ եկեղեցու բարերար Գագիկ Ծառուկյանի խնդրանքին:
Հաթայը նախկին Ալեքսանդրետի սանջակն է, 1939-ին Սիրիայից անջատվել է եւ կցվել է Թուրքիա: Այս հանգամանքը ինքնին ենթադրում է, որ տվյալ վիլայեթը սահմանակից է Սիրիային, զգալի բնակեցված արաբներով, որոնց մեջ մեծ թիվ են կազմում ալավիները: 2011-ի մարտին Սիրիայում առաջացած ճգնաժամն ու Թուրքիայի միջամտությունը ճգնաժամին հանգեցրեց արաբների համալրմանը ինչպես սիրիացի փախստականներով, այնպես ...
Հայաստանի Ազգային ժողովում երեկ բացվեց Ջրի եվրոպական 11-րդ փառատոնը: Փառատոնը տասնամյակից ավելի կենսագրություն ունի եւ որ երկրում էլ գումարվի` լավագույն առիթն է դառնում ողջ աշխարհում այժմ սրված ջրի հիմնախնդիրները քննարկելու, ջրային պաշարների կառավարման ուղղությամբ ներդրված ջանքերի մասին խոսելու եւ ոլորտում համագործակցության ձեւաչափեր մշակելու համար: Հայաստանում փառատոնը ներկայացնում են 15 երկրներ` ...
Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը երեկ ընդունել է Հռոմի «Թոր Վերգատա» բժշկական համալսարանի ռեկտոր Ռենատո Լաուրոյի ղեկավարած պատվիրակությանը, որը Հայաստանում է բարեգործական առաքելությամբ, իսկ առաքելությունը Հայաստանում մանկական նոր հիվանդանոց բացելն է:
Գյուղատնտեսության նախարարությունում երեկ հրատապ խորհրդակցություն է կայացել մայիսի 12-ին Արմավիրի մարզում տեղացած ուժեղ կարկուտի հետեւանքով ստեղծված իրավիճակի գնահատման, վնասի չափերը նվազագույնի հասցնելուն ուղղված միջոցառումների կազմակերպման նպատակով: Կարկտահարությունից հիմնական վնասը կրել են Արմավիրի մարզի գյուղերի, Մեծամոր եւ Արմավիր քաղաքների մշակաբույսերը եւ ցանքատարածքները: Միաժամանակ, Արարատի մարզից մեր ստացած տեղեկությունների համաձայն, այստեղ եւս ...
ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ ասում էր, որ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերը, որ խոսում էին ընտրախախտումներից, չկարողացան այդպես էլ ընտրախախտումների փաստեր բերել եւ փոխանակ պատճառն իրենց մեջ որոնեն` իշխանությանը մեղադրելով են զբաղված: Մինչդեռ եթե չկա ընդդիմություն, մոդե՛լն է կիսատ մնում, ՀՀԿ-ի համար ...
Մանկապատանեկան երաժշտական բեմադրությունների «Հազարան բլբուլ» մրցույթ-փառատոնը շնորհալի պատանիներին բացահայտելու եւ նրանց ստեղծագործական միտքը խրախուսելու նախաձեռնություններից մեկն է: Ամենամյա փառատոնը կազմակերպվում է երկրորդ անգամ` ՀՀ մշակույթի նախարարության, «Առաջ, երեխաներ» կրթամշակութային հասարակական կազմակերպության եւ «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի նախաձեռնությամբ: Այն կանցնի երկու փուլով եւ կեզրափակվի գալա-համերգով: Փառատոնի գլխավոր հովանավորը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է:
Մի ոտքից կաղ ծերուկըՙ զինվորական համազգեստով, մայիսի 9-ին, կանգնած Եռաբլուր տանող ճանապարհին, անցորդներից փող մուրալով ներկայանում է որպես ազատամարտիկ ու անարգում է զինվորական համազգեստը: Բարձրաստիճան սպայի ուսադիրներով, թանկարժեք մեքենայից նոր իջած, որպես կանոնՙ բեղով զինվորականը, որ մոտենում է ու ինչ-որ գումար տալիս կաղ ծերուկին, եւս անարգում է զինվորական համազգեստը: Մուրացկանությունն ...
Եթե թերթատենք անգամ 100 տարի առաջվա մեր արեւելահայ ու արեւմտահայ պարբերական մամուլը, ապա օրաթերթերի յուրաքանչյուր համարում անպայման կգտնենք մշակույթի, մասնավորապես թատերական աշխարհում տեղի ունեցող երեւույթների մասին հոդվածներՙ գրված թատերագիտական, երաժշտագիտական եւ մշակութաբանական տարբեր մոտեցումներով: Քննադատական միտքը համաչափ ընթացել եւ ուղեկցել է արվեստների զարգացմանը: Իսկ այսպիսի ավանդույթը միտված է եղել միայն ...
Դյուսելդորֆի օպերային թատրոնում մայիսի 9-ինՙ հինգշաբթի երեկոյան համերգայինՙ նվագախմբի եւ երգիչների կատարմամբ է հնչել Վագների «Թանհոյզեր» հանրահայտ օպերան, որ շաբաթՙ մայիսի 4-ին նույն բեմում իր առաջնախաղն էր ունեցելՙ առիթ տալով սուր բանավեճերի: Բեմադրիչ Բուրկհարդ Կոզմինսկին գերմանական միջնադարյան ավանդապատումների հիման վրա 1842-43 թվականներին գրված «Թանհոյզերի» լիբրետտոն «տեղավորել էր» նացիստական ոճրագործության իր ...
Ինչպես «Ազգն» արդեն տեղեկացրել է, Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմին Lonely Planet երգի համահեղինակն է, որով Dorians-ը ներկայացնում է Հայաստանը Եվրոտեսիլին, որը օրերս տեսաուղերձ է ձայնագրել իր եվրոպացի երկրպագուների համար` կոչ անելով մայիսի 16-ին կայանալիք Եվրոտեսիլի կիսաեզրափակչում քվեարկել հայկական Dorians խմբի օգտին:
Արամ Խաչատրյան համերգասրահում մայիսի 15-ին եւ 16-ին տեղի կունենա Hollywood Non-Stop համերգային ծրագիրը, որի մեկնարկը տրվել է դեռեւս 2012թ. եւ արդեն հասցրել է հաջողություններ ունենալ:
Երեկ մեկնարկեց «Արտ-ֆեստ» առաջին հանրապետական երիտասարդական բաց փառատոնը, որը կրում էր «Մեկ տանիքի ներքո» խորագիրը: Փառատոնի բացումը տեղի ունեցավ Հյուսիսային պողոտայում` ֆլեշմոբով, որին մասնակցելու համար պարտադիր չէ պարային կրթություն ունենալ:
«Ազդակ» օրաթերթի «Փյունիկ» սրահում կայացել է լիբանանահայ մտաւորական, երաժշտագետ, կրթամշակութային գործիչ Գեւորգ Գանտահարյանի հիշատակին նվիրված միջոցառում: Այն կազմակերպել էր Համազգայինի Լիբանանի շրջանային վարչությունը:
Լիմայում ավարտվեց ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին Հայաստանից մասնակցեցին 3 ծանրորդներ: Մրցումների վերջին օրը մրցահարթակ դուրս եկավ գերծանրքաշային Գոռ Մինասյանը, որը հայ ծանրորդներից բոլորից հաջող հանդես եկավՙ նվաճելով աշխարհի փոխչեմպիոնի տիտղոսը:
Քաշային 2 կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Վախթանգ Դարչինյանը, որը վերջերս պայմանագիր է կնքել Top Rank պրոմոութերական ընկերության հետ, ԱՄՆ-ի Լադերո քաղաքում անցկացրած 10-ռաունդանոց մենամարտում նոկաուտի ենթարկեց մեքսիկացի Խավիեր Գալոյին:
Գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը դարձավ ԱՄՆ-ի շախմատի կանանց առաջնության բրոնզե մրցանակակիրՙ պարգեւատրվելով 9 հազար դոլարով: Հայ շախմատիստուհին 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր: Չեմպիոնուհու տիտղոսը պաշտպանեց Իրինա Կրաշը, որը մրցաշարի 10 մասնակիցներից միակն էր, որ մնաց անպարտելի: Նա վաստակեց 8 միավոր; Հաղթողին կես միավոր զիջեց Աննա Զատոնսկիխը:
Ուկրաինայի առաջնության 28-րդ տուրում 2 անգամ գրավելով Սիմֆերոպոլի «Տավրիայի» դարպասը, Հենրիխ Մխիթարյանն իր գոլերի թիվը հասցրեց 24-ի եւ արդյունավետության նոր ռեկորդ սահմանեց: Մինչ այդ Ուկրաինայի առաջնություններում մեկ մրցաշրջանում բոլորից շատ գոլեր (22-ական) էին խփել Կիեւի «Դինամոյի» նախկին ֆուտբոլիստներ Սերգեյ Ռեբրովն (1997/98-ին) ու Մաքսիմ Շացկիխը (2002/03-ին):
Ամերիկյան մայրցամաքի շախմատի առաջնությունում Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը 8 տուրից հետո վաստակած 5,5 միավորով 13-րդ տեղում է: 6,5-ական միավորով աղյուսակը գլխավորում են Խուլիո Գրանդան, Լազարո Բրուզոնը, Ռեյնալդո Սուարեսը եւ Էդուարդո Իտուրիզագան:
Լեհաստանում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 7 տուրից հետո հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունեն Սերգեյ Մովսիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանն ու Հրանտ Մելքումյանը, որոնք վաստակել են 5-ական միավոր: 6 միավորով առաջատարն ուկրաինացի Ալեքսանդր Մոիսեենկոն է, որին 5,5 միավորով հետապնդում են 7 շախմատիստներ: 4,5-ական միավոր ունեն Զավեն Անդրեասյանը, Արման Փաշիկյանը եւ ...
Նորվեգիայում ընթացող շախմատի մրցաշարի 3-րդ տուրում Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Պյոտր Սվիդլերի հետ, իսկ ահա հաջորդ մրցախաղում առաջին պարտությունը կրեց առաջատարիցՙ Սերգեյ Կարյակինից: Վերջինս նախորդ տուրում 3-րդ անընդմեջ հաղթանակն էր տոնել Վան Հաոյի նկատմամբ: