Ամեն տարի այս օրերին գրում ենք Շուշիի ազատագրման, նրա պատմական նշանակության մասին հայերիս համար: Եվ դա լավ է, քանի որ հայերիցս շատերի համար հաղթանակ ու Շուշի բառերը վաղուց հոմանիշներ են: Ու 1992 թվականի մայիսի 8-9-ին տեղի ունեցած բեկումն Արցախյան ազատամարտում գուցե մի ողջ սերնդի ու նրան ներարկվող նոր հոգեբանության բուժասեղը ...
Հաղթանակի օրվա առթիվ Ռուսաստանի հայերի միությունը եւ Համաշխարհային հայկական կոնգրեսը Մոսկվայում ծաղկեպսակներ այսօր կդնեն Անհայտ զինվորի գերեզմանին: Նացիզմի դեմ հաղթանակի 68-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը կմասնակցեն Ռուսաստանում ՀՀ դեսպանության, Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներ, ՌՀՄ ղեկավարությունը, այլ պատերազմների վետերաններ, զինծառայողներ, հասարակայնության, մտավորականության եւ երիտասարդության ներկայացուցիչներ:
Բեռնը արտերկրում պաշտոնավարող իր մի շարք դիվանագետների փոխատեղումների շարքում հուլիսի վերջին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք է ուղարկում Լուկաս Գասսերին, որը ներկայում պաշտոնավարում է Բանգկոկի առաքելությունում:
Սիդնեյից «Ազգի» ստացած հաղորդագրության համաձայն, նախորդ օրը Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի նահանգի խորհրդարանի ստորին պալատը միաձայնությամբ ընդունել է նոր բանաձեւ, որը վերահաստատում եւ հաստատում է հայերի, ասորիների եւ հույների ցեղասպանությունների փաստը, կրկնելով ընդամենը մեկ շաբաթ առաջ խորհրդարանի վերին պալատի ընդունած նույնաբովանդակ որոշումը: Նոր Հարավային Ուելսի վարչապետ Բերրի Օ՛Ֆարելի ...
Բաքվում ավարտված «Հարավկովկասյան առաջին խորհրդաժողովի» քիչ թե շատ ուշադրության արժանի դեմքը Վրաստանի հեռացող նախագահ Միխեիլ Սաակաշվիլին էր: Նա երկրորդ անգամ բարձրաձայնեց, որ Ադրբեջանի դեմ սադրանք է ծրագրվում, ինչպես եւ պնդեց, որ «Հարավային Կովկասի եւ ողջ հետխորհրդային տարածքի ճակատագիրը վճռվում է Բաքվում»:
ՀՀ ՊՆ եւ գիտական ու ուսումնական հաստատությունների համատեղ ծրագրի շրջանակում արդեն երեք տարի մասնագետները ՀՀ եւ ԼՂՀ զորամասերում դասախոսություններ են կարդում «Պատմություն եւ մշակույթ» թեմայով: Այս տարվա շրջայցը ԼՂՀ արեւելյան սահմանն էր: «Եղնիկներ» զորամասում սահմանապահների հետ հանդիպել է «Վէմ» ռադիոկայանի լրագրող-մեկնաբան Հասմիկ Գուլակյանը, որի ուշագրավ խոսքից լայն մեջբերումներՙ ստորեւ:
Իրանի մայրաքաղաք Թեհրանում մայիսի 7-ից սկսվել է երկրի նախագահության թեկնածուների գրանցումը: Ասոշիեյթեդ պրես գործակալությունը հաղորդում է, որ հայտերի ընդունումը կտեւի ընդամենը 5 օր:
Քրդստանի աշխատավորական կուսակցությանՙ PKK-ի քուրդ ապստամբները սկսել են Թուրքիայից հեռանալ դեպի Իրաքի հյուսիսային շրջաններ: Այդ մասին չորեքշաբթի օրը Ֆրանսպրեսի թղթակցին հայտնել է Թուրքիայի գլխավոր քրդամետ քաղաքական ուժիՙ Խաղաղության եւ ժողովրդավարության կուսակցության համանախագահ Սելահատտին Դեմիրթաշը:
Այնպիսի տպավորություն է, որ բնապահպանության ոլորտը մեր երկրի ու կառավարության համար աննշան կամ շատ քիչ կարեւորություն ունեցող թեմա է: Իրականում, մեր երկիրն ու հատկապես մայրաքաղաքը բնապահպանական լուրջ աղետի շեմին են: Դրա մասին բազմիցս բարձրաձայնվել է, սակայն էական փոփոխություններ այդպես էլ տեղի չեն ունեցել: Օդի աղտոտվածություն, կանաչ տարածքների վերացում, հանքերի ավելացում, ...
Խոսելով կառավարության կառուցվածքային փոփոխության մասին, համաձայն որի կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը կհամարվի նախարարի պաշտոն, վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ նշեց, թե սա նշանակում է, որ աշխատակազմի ղեկավարի վրա դրվող բեռն ավելանալու է: Այդ պաշտոնում նշանակված Վաչե Գաբրիելյանը նաեւ համակարգելու է մի քանի ոլորտների, մասնավորապես կրթության, առողջապահության, կառավարման համակարգի ոլորտների բոլոր բարեփոխումները, ...
Կառավարությունը երեկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Խաչատրյանը եւ այլք ընդդեմ Հայաստանի» գանգատով 2012-ի նոյեմբերին կայացրած վճռի պահանջները կատարելու նպատակով արդարադատության նախարարությանը հատկացրել է 112 հազար եվրոյին համարժեք դրամ: Դիմումատուները «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության 17 անդամներ են, որոնք իրենց գանգատը ներկայացրել են 2006-ի մարտի 31-ին: Եվրոպական դատարանը վճռել է, որ ...
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի շուրջ հազար մասնագետներՙ ծրագրավորողներ, ճարտարագետներ, բլոգերներ, օն-լայն լրագրողներ եւ սոցիալական ցանցերի ակտիվիստներ, մայիսի 11-12-ը հնարավորություն կունենան մասնակցելու Բար Քեմփ Երեւան 2013 կոնֆերանսին:
Արվեստագետի որոնող միտքը Տաթեւ Մնացականյանին ամեն անգամ նոր ծրագրերի է մղում: Լուսանկարիչ-դիզայների բազմաթիվ հետաքրքրությունների մեջ տարիներ արդեն նրան հետապնդում է կարեւոր մի ծրագիրՙ ստեղծել լուսանկարների դիմաշարՙ ավագ սերնդի արվեստագետների, հիմնականում նկարիչ-քանդակագործների եւ երկխոսություն-հաղորդակցություն ձեւավորել տարբեր մշակույթներ կրող արվեստագետների միջեւ: Այդպես նա ստեղծեց այսօր Հայաստանում ապրող տարեց մարդկանց պատկառելի մի դիմաշար, ...
Մաշտոցի անվան Մատենադարանի հնատիպ գրքերի հարուստ հավաքածուն համալրվել է տպագիր առաջին հայալեզու Աստվածաշնչի եզակի օրինակով: Ոսկան Երեւանցու` բացառիկ արժեք ներկայացնող Աստվածաշունչը տպագրվել է 1666 թվականին Ամստերդամում: Գրատպության այս շքեղ օրինակը տարիներ շարունակ եղել է արտասահմանյան մի մասնավոր հավաքածուի մասը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի նվիրատվության շնորհիվ այն այժմ մայր ձեռագրատանն ...
Լիմայում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հերթական օրը հայ ծանրորդներից մրցահարթակ դուրս եկավ մինչեւ 77 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը, որից մեդալների ակնկալիք ունեինք: Նա արդարացրեց սպասելիքներն ու դարձավ աշխարհի առաջնության մրցանակակիր:
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում մեկնարկեց շախմատի գերմրցաշարը, որն առաջին անգամ է անցկացվում: Մինչեւ դասական շախմատի մրցաշարի մեկնարկը 10 գրոսմայստերներն ուժերը չափեցին կայծակնային մրցախաղում: Լեւոն Արոնյանն անհաջող խաղացՙ 9 հնարավորից վաստակած 2,5 միավորով զբաղեցնելով նախավերջինՙ 9-րդ տեղը: Հաղթող ճանաչվեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը, որը վաստակեց 6,5 միավոր: 6-ական միավորով հաջորդ տեղերը զբաղեցրին Մագնուս ...
Լեհաստանում անցկացվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 3 տուրից հետո հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունեն Գաբրիել Սարգսյանը, Զավեն Անդրեասյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը, որոնք վաստակել են 2,5-ական միավոր: Գաբրիելը հաղթեց Էմիլիան Պառլիգրասին, Զավենը պարտության մատնեց Սվետլանա Չերեդնիչենկոյին, Ռոբերտն էլ առավելության հասավ Գրժեգոժ Նասուտայի նկատմամբ:
Բաքվում կայացած ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի նիստում որոշվել է աշխարհի առաջնության Անանդ-Կառլսեն եզրափակիչ մրցախաղն անցկացնել Հնդկաստանի Չեննայ քաղաքում:
Շախմատի ԱՄՆ-ի առաջնության 5-րդ տուրում Վարուժան Հակոբյանը հաշտություն կնքեց Յուրի Շուլմանի հետ եւ 2,5 միավորով 10-րդ տեղում է: 4 անընդմեջ ոչ-ոքիներից հետո մրցաշարում առաջին պարտությունը կրեց Մելիքսեթ Խաչիյանը, որի մրցակիցը Ռայ Ռոբսոնն էր: Տուրն անհաջող էր նաեւ Սամուել Սեւյանի համար, որը պարտվեց Կայդեն Տրոֆին: Սեւյանը 1,5 միավորով նախավերջինՙ 23-րդ տեղում ...
Բոլիվիայի Կոչաբամբե քաղաքում մեկնարկած ամերիկյան մայրցամաքի շախմատի առաջնության 105 մասնակիցների թվում է Բրազիլիայի չեմպիոն Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը: Նա մրցաշարը սկսեց Խուան Կառլոս Արիասի հետ պարտիայում գրանցած ոչ-ոքի արդյունքով: