Երեւանի ավագանու ընտրությունները թերեւս պատճառ դարձան, որ քարոզարշավի թոհուբոհի մեջ գրեթե աննկատ անցնի բարեգործական այն խոշորագույն իրադարձությունը, որը կատարվեց Նյու Յորքի նահանգում, հօգուտ մեր ժողովրդի, սփյուռքում թե Հայաստանում: Բարերարություններով հարուստ մեր ժողովրդի կյանքում աննախադեպՙ ավելի քան 500 միլիոն դոլար նվիրաբերեցին Հրայր եւ Աննա Հովնանյանները դեռեւս 1986 թ.-ից ի վեր գործող ...
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հաղորդագրությամբ դիմում է Հայաստանի քաղաքացիներին` նշելով. «Անվտանգ սննդի ապահովման խնդիրը պետական մարմինների պարտականությունն է, սակայն այս գործում կարեւոր դեր ունի յուրաքանչյուրը»: Հետեւաբար անհրաժեշտ է զանգահարել 43-40-40 թեժ գծով, եթե հանդիպել եք սննդի անվտանգության կանոնների խախտման հետեւյալ դեպքերին` հայտնաբերել եք ժամկետանց, առանց մակնշման սննդամթերք, կամ եթե ...
Երեկ տեղի ունեցավ ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերը, որոնք վարել է երկրի եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Նախ ամփոփվել են Երեւանի ավագանու ընտրությունները. ապա եւ` կառավարության կազմ է առաջադրվել: ՀՀԿ ղեկավարը, գործադիր մարմնի եւ խորհրդի անդամները դրական են գնահատել թե ընտրությունների որակը, թե ընթացքը, թե արդյունքները: Նիստերից հետո լրագրողներին ...
2013 թ. առաջին եռամսյակում, ՀՀ հազար խոշոր հարկատուների ցուցակում «Գրանդ Հոլդինգը» իր կազմի մեջ մտնող բոլոր ձեռնարկությունների վճարած հարկերով զբաղեցրել է երկրորդ տեղը: Ընդհանուր գումարը կազմել է 6 մլրդ 864 մլն 783 հազ. դրամ:
Իսրայելն ուժեղացրել է իր քաղաքների հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանությունը, մանավանդՙ Լիբանանի եւ Սիրիայի սահմանների մոտակայքում: Պատճառը մայիսի լույս 5-ի գիշերը Սիրիային իսրայելական օդուժի հասցրած հարվածներն են, որոնք մեծ լարվածություն են ստեղծել Մերձավոր Արեւելքում: Փորձագետները կարծում են, որ ներսիրիական հակամարտությունը կարող է դուրս գալ երկրի սահմաններից:
«Ֆորին Պոլիսի Ջոռնըլ» պարբերականում Ջո Ջիամբրոնեն բավական ընդարձակ հոդված է հրատարակել, որտեղ հարց է բարձրացնում, թե ինչո՞ւ Բոստոնի ահաբեկչության կասկածյալների հորեղբոր հարցով չի հետաքրքրվում Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ): Որովհետեւ նա աշխատակցե՞լ է պետքարտուղարության եւ Կենտրոնական հետախուզական վարչության հետ USAID-ի կովկասյան տարածաշրջանի գործունեության առնչությամբ: Թե՞ որովհետեւ նա ժամանակին ամուսնացած է եղել ...
Երեկ Բաքվում աշխատանքներն սկսել եւ այսօր կավարտվի այսպես կոչված «Հարավկովկասյան առաջին խորհրդաժողովը»: Այն կազմակերպվել է Ադրբեջանի կառավարության եւ «Մադրիդյան ակումբի» համատեղ ջանքերով: Վերջինս ոչ կոմերցիոն կազմակերպություն է, որին անդամակցում են պետությունների եւ կառավարությունների նախկին ղեկավարներ, եւ հետապնդում է ժողովրդավարության առաջ մղման եւ հասարակության մեջ կանանց դերակատարության բարձրացման նպատակներ:
Ընդլայնելով իր ներկայությունը Մ. Նահանգների հյուսիսարեւմտյան կենտրոնում, Ամերիկայի հայ ազգային կոմիտեն (Հայ դատ) նոր գրասենյակ է բացել Միսսուրիում, տեղեկացնում է այդ առթիվ խմբագրությանը հասցեագրված հաղորդագրությունը: Գրասենյակի պաշտոնական բացման մասին հայտարարվել է ապրիլի 28-ին Գրանայթ Սիթիի (Իլինոյս) Սբ Գրիգոր հայկական եկեղեցում հայերի ցեղասպանությանը նվիրված հիշատակի արարողությունից հետո համայնքային կենտրոնում կազմակերպված հուշ-երեկոյի ...
Երեւանի ավագանու ընտրություներն էլ ավարտվեցինՙ եզրափակելով ընտրական գործընթացների ներկայիս փուլը: Առաջիկա 4 տարիները լինելու են ընտրական անցուդարձից զերծ տարիներ: Այսինքն, քաղաքական ուժերը նախապատրաստվելու են հաջորդ ընտրական փուլին, իսկ իշխանությունը պահպանած քաղաքական ուժն էլ գործնականում պետք է արդարացնի իրեն ձայն տված եւ նաեւ չտված մարդկանց սպասելիքները: Որո՞նք են այդ սպասելիքները վերստին ...
Մայիսի 6-ից ՀՀ բուհերում սկսվել է դիմորդների փաստաթղթերի ընդունման եւ հայտագրման գործընթացը: Փաստաթղթերի ընդունելությունը կտեւի մինչեւ հունիսի 1-ը, ժամը 18-ը: Դիմորդը կարող է հայտագրել Հայաստանի Հանրապետության մեկ կամ մի քանի պետական եւ մասնավոր բուհերիՙ մինչեւ երկու անվճար եւ ութ վճարովի մասնագիտություններ: Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիների եւ օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները ...
«Հարավային Կովկաս. աշխարհաքաղաքականություն, եվրատլանտյան ինտեգրում եւ ներքին մարտահրավերներ» խորագրով ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը տեղի ունեցավ ապրիլի 29-ից մայիսի 1-ը Թբիլիսիում: Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը եւս մասնակցում էր, որի ղեկավար Կորյուն Նահապետյանն ու պատվիրակությունից Թեւան Պողոսյանը երեկ Ազգային ժողովում պատմեցին սեմինարի մասին: Ըստ ԱԺ տեղեկատվության` ...
Վերջերս տարածված աղմուկն ու խոսակցությունները, թե Հայաստան ներկրվել է 2 կիլոգրամ սերմնահեղուկ Իսրայելից, պարզվեց, որ իրականությանը չեն համապատասխանում: Համենայն դեպս «Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի» տնօրեն, բժիշկ Գեորգի Օկոեւը հերքում է այդ տեղեկատվությունը, որը տարածել էր մաքսային ծառայությունը, եւ ասում, որ սերմնահեղուկը ներկրվել է ...
Աշխարհի չորս խոշորագույն միջազգային ծխախոտային ընկերությունները ստեղծել են համատեղ ասոցիացիա, որի նպատակը ենթաակցիզային ապրանքների ապօրինի շրջանառության դեմ պայքարն է.
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսի գնահատմամբՙ Հայաստանում թերասնման հարց կա, եւ դա է պատճառը, որ մեր երկրում երեխաների շրջանում թերաճությունը կազմում է 19 տոկոս:
Վերջերս մամուլից տեղեկացա, որ Լոս Անջելեսում մեծ շուքով նշվել է շուրջ կես դար ՌԱԿ անդամ, սփյուռքահայ մամուլի երախտավոր, մանկավարժ, հասարակական-քաղաքական գործիչ, խմբագիր, պատվարժան հայ, սփյուռքահայ հետեղեռնյան երկրորդ եւ երրորդ սերունդները կամրջողների արժանավոր ներկայացուցիչ Վաչե Սեմերճյանի 75-ամյա հոբելյանը: Մեծ սիրով շնորհավորում եմ գաղափարակից ավագ ընկերոջս, մաղթում առողջություն, մտահղացումների անխաթար իրագործում, Հայոց ...
Մայիսի 1-5-ը Ժնեւում տեղի ունեցավ Գրքի միջազգային 27-րդ ցուցահանդես-տոնավաճառը (Salon du livre), որին մասնակցում էր նաեւ Հայաստանը: Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունն ապահովել էր «Թոփալյան» հիմնադրամը: Ցուցահանդեսի պատվո հրավիրյալ երկիրն այս անգամ Մեքսիկան էր:
Մայիսը հայ ժողովրդի պատմության առանձնահատուկ, հաղթական ամիսներից մեկն է: 451 թվականի մայիս ամսին են հայերը ճակատամարտ մղել Ավարայրում, 1918 թվականի մայիսի 22-29-ին հաղթել են Սարդարապատում եւ Ապարանում, 1945 թվականի մայիսին խորհրդային զորքերի կազմում հաղթանակ են տարել ֆաշիստական Գերմանիայի դեմ, 1992 թվականի մայիսի 9-ին ազատագրել են Արցախի միջնաբերդ Շուշին:
«Անուշ» օպերա բառակապակցությունը մեզանում հայտնի պատճառներով զուգորդվում է ազգային ծեծված խորհրդանիշների հետ, իրենից ավելի զբոսաշրջիկային հետաքրքրություն ներկայացնող մի արժեքի, որը տասնամյակներ ի վեր դարձել է «Գառնի-Գեղարդ-Սեւանա լիճ-դուդուկ-ծիրան» պարտադիր ծրագրի անբաժան մաս: «Անուշն» այդ «թանգարանային փոշեպատ» ազգային բրենդի վիճակից դուրս բերելու մի փորձ էր Սունդուկյան թատրոնում չորս անգամ ներկայացված օպերայի նոր ...
Վերջին օրերին հայաստանյան մամուլում մեր արվեստագետների կողմից արտահայտված վրդովմունքը բեմադրիչ Սերժ Ավետիքյանի նոր «Անուշ»-ի ներկայացման առնչությամբ պատճառ հանդիսացավ, որ ես անդրադառնամ այս հարցին: Նկատի ունենալով իմ խորին հարգանքը դեպի մեր հանրապետության պատկառելի արվեստագետները, նրանց ընդվզումը մամուլում` «Անուշ»-ի այլանդակ ներկայացման եւ մեր օպերային արվեստի ողնաշարը հանդիսացող ավանդական օպերայի հեղինակազրկման առթիվ, խորապես ...
Երեկ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում բացվեց Տաթեւ Մնացականյանի «Մշակութային միջազգային երկխոսություն» խորագրով հայ-եգիպտացի արվեստի երախտավորների դոկումենտալ լուսանկարչական ցուցահանդեսը: 30-ից ավելի մեծադիր աշխատանքների մեջ Եգիպտոսում արված լուսանկարների սեւ-սպիտակ շարքը հանրությանը ներկայանում է առաջին անգամ: Ցուցահանդեսի բացմանը ներկա էր Հայաստանում Եգիպտոսի դեսպանը, որն իր ելույթում բարձր գնահատեց երիտասարդ արվեստագետի մտահղացումն ու ծրագրերն իրականացնելու ...
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել 20-րդ դարի Ռուս ուղղափառ եկեղեցու ականավոր աստվածաբան Իոհան ավագերեց Մեյենդորֆի «Ներածություն հայրախոսական աստվածաբանության» աշխատությունը:
Ընդամենը 4 օր առաջ առաջնության 40-րդ տուրում Երեւանում հաղթելով «Փյունիկին», Գյումրիի «Շիրակը» ժամկետից շուտ նվաճել էր Հայաստանի չեմպիոնի տիտղոսը: Երեկ «Հրազդան» մարզադաշտում կայացած գավաթի եզրափակիչ հանդիպմանը շիրակցիները ներկայացել էին նորընծա չեմպիոնների կարգավիճակով: Սակայն գյումրեցիներին չհաջողվեց երկրորդ տարին անընդմեջ նվաճել հանրապետության գավաթըՙ դրանով իսկ ընթացիկ մրցաշրջանում հասնելու կրկնակի հաջողության: «Փյունիկը» ռեւանշի ...
Պերուի մայրաքաղաք Լիմայում ընթացող մինչեւ 20 տարեկանների ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը մրցահարթակ դուրս եկավ 58 կգ քաշային Իզաբելա Յայլյանը:
Օդեսայում ՖԻԼԱ-ի հովանու ներքո անցկացված «Սեւ ծով» միջազգային մրցաշարին մասնակցած Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի 6 անդամներից 3-ը դարձան մրցանակակիրներ: Միհրան Ջաբուրյանը (55 կգ) եւ Էդգար Ենոքյանը (96) նվաճել են արծաթե մեդալ, իսկ Վոլոդյա Ֆրանգուլյանն արժանացել է բրոնզե պարգեւի:
Լեհաստանում անցկացվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 2-րդ տուրում Վլադիմիր Հակոբյանն առաջին հաղթանակը տարավՙ առավելության հասնելով Վալերի Նեւետովի նկատմամբ: Հակոբյանը վաստակեց 1,5 միավոր: 2-ական միավորով աղյուսակը գլխավորող 33 շախմատիստների թվում են Տիգրան Պետրոսյանը, Ավետիք Գրիգորյանը եւ Արման Փաշիկյանը: Պետրոսյանը հաղթեց Մարտին Կրամերին, Գրիգորյանը պարտության մատնեց Միչել Գոդենային, իսկ Փաշիկյանն առավելության հասավ ...
Բաքվում անցկացված ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի նիստից հետո շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը հայտարարել է, թե Հայաստանի հավաքականը կմասնակցի 2016-ին Ադրբեջանի մայրաքաղաքում կայանալիք շախմատի համաշխարհային օլիմպիադային: Նա նաեւ պարզաբանել է, թե ինչու Բաքու չի ժամանել ՖԻԴԵ-ի փոխնախագահ Վանիկ Զաքարյանը:
Այսօր Վանաձորում կմեկնարկի ըմբշամարտի միջազգային մրցաշար նվիրված մարշալ Հովհաննես Բաղրամյանի հիշատակին: Այն հոբելյանական էՙ 30-րդը: Մրցաշարն անցկացվում է 1983-ից:
Սենթ Լուիսում ընթացող շախմատի ԱՄՆ-ի առաջնության 4-րդ տուրում Վարուժան Հակոբյանն առաջին պարտությունը կրեցՙ զիջելով Ժոել Բենջամինին: Հակոբյանը 2 միավորով 10-րդ տեղում է: Նույնպիսի արդյունք ունի նաեւ Մելիքսեթ Խաչիյանը, որը 4-րդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեց իր հաշվինՙ հաշտություն կնքելով Գրեգորի Կայդանովի հետ:
Երեւանի «Ուրարտու» նորաստեղծ ֆուտբոլային թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել հանրապետության վաստակավոր մարզիչ Սուրեն Բարսեղյանը: Նա այդ պաշտոնում փոխարինել է «Ալաշկերտի» ղեկը ստանձնած Արմեն Սանամյանին: