ՍՈՒՐԵՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ ԳԼԽԱՎՈՐԵՑ «ՈՒՐԱՐՏՈՒՆ» Երեւանի «Ուրարտու» նորաստեղծ ֆուտբոլային թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել հանրապետության վաստակավոր մարզիչ Սուրեն Բարսեղյանը: Նա այդ պաշտոնում փոխարինել է «Ալաշկերտի» ղեկը ստանձնած Արմեն Սանամյանին: 53-ամյա Սուրեն Բարսեղյանը մարզչական աշխատանքի մեծ փորձ ունի: Նա ժամանակին աշխատել է Լիբանանում, գլխավորել է Հայաստանի ազգային հավաքականն ու հայկական մի շարք թիմեր: |