ՄՐՑԱՇԱՐ ԱՆՎԱՆԻ ՄԱՐՇԱԼԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ Այսօր Վանաձորում կմեկնարկի ըմբշամարտի միջազգային մրցաշար նվիրված մարշալ Հովհաննես Բաղրամյանի հիշատակին: Այն հոբելյանական էՙ 30-րդը: Մրցաշարն անցկացվում է 1983-ից: Բացի հայ ըմբիշներից, մրցաշարում հանդես կգան նաեւ Վրաստանի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները: Քաշային յուրաքանչյուր կարգում Հայաստանից հանդես կգան 10-ական ըմբիշներ, որոնք իրենց լավ են դրսեւորել հանրապետության պատանեկան առաջնությունում: Մրցումների արդյունքներով կկազմավորվի Հայաստանի պատանեկան հավաքականը, որը հունիսին կմասնակցի Չեռնոգորիայում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը: |