«ԳՐԱՆԴ ՀՈԼԴԻՆԳԸ» ԵՐԿՐՈՐԴՆ Է ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ 2013 թ. առաջին եռամսյակում, ՀՀ հազար խոշոր հարկատուների ցուցակում «Գրանդ Հոլդինգը» իր կազմի մեջ մտնող բոլոր ձեռնարկությունների վճարած հարկերով զբաղեցրել է երկրորդ տեղը: Ընդհանուր գումարը կազմել է 6 մլրդ 864 մլն 783 հազ. դրամ: Սա վկայում է, որ հայրենական արտադրության ամենախոշոր ընկերությունը, որի ձեռնարկություններում այսօր աշխատում է ավելի քան 6 300 մարդ, շարունակում է բարելավել իր ցուցանիշները: Առավել ոգեւորիչ է, որ «Գրանդ Հոլդինգը» տեղական արտադրանքի խոշոր արտահանող է, քանի որ արտահանումը մեր տնտեսության զարգացման կարեւորագույն ուղղություններից մեկն է: Արտահանումը փոքր երկրի տնտեսության զարգացման գրավականն է: 2012թ. տվյալներով արդեն «Գրանդ Հոլդինգի» ձեռնարկությունները ավելի շատ սիգարետ են արտահանում Հայաստանից, քան վերազգային կորպորացիաները ներմուծում են մեր երկիր: 2013-2014 թթ. այս ցուցանիշը ծրագրված է կրկնապատկել: Հուսանք, որ նման ձեռնարկությունների թիվը Հայաստանում կմեծանա: Ցուցակում հերթական համարը | Ընկերության անվանումը | գումարը, հազար դրամ | 9 | Ինթերնեյշնլ Մասիս Տաբակ | 2 097 780,5 | 10 | «Գրանդ Տոբակո» ՀՁ ՍՊԸ | 1 876 077,0 | 14 | «Մասիս Տոբակո» ՄՎ ՀՁ ՍՊԸ | 1 208 975,9 | 30 | «Գրանդ Քենդի» ՀՁ ՍՊԸ | 785 493,9 | 100 | «Մասիս Գոֆրոտարա» | 295 761,4 | 109 | «Գրանդ Մոթորս» | 261 207,2 | 162 | «Անուշ Լինի» | 150 663,5 | 277 | «Գրանդ Մարկետ» | 88 900,0 | 553 | «Սուվրա» | 40 400,0 | 614 | «Գրանդ Կոմերց» | 35 869,0 | 895 | «Սոֆտեքս» | 23 655,2 | Ընդամենը | 6 864 783,6 |
|