Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ այս հարցազրույցը տեղի է ունեցել որոշ ժամանակ առաջ եւ տպագրվել է անգլերենով` Հայկական բարեգործական ընդհանուր միության AGBU ամսագրում: Արցախում այս օրերին տոնակատարություններ են, եւ մենք հարկ համարեցին հարցազրույցի որոշ հատվածներ հրապարակել նաեւ «Ազգում», քանի որ հայաստանյան ընթերցողը հարցազրույցին ծանոթ չէ:
Վերջին տվյալներով` Հայաստանում ապրում է շուրջ 1855 վետերան, եւ վետերանական գործող կազմակերպությունները 50-ն են: Իսկ Հայրենական մեծ պատերազմին մասնակից ամենատարեց հայ վետերանն արդեն 100 տարեկան է: Ըստ վիճակագրության` վետերանների թիվն ամսեամիս նվազում է:
Հայաստանի նման փոքր եւ սահմանափակ հնարավորություններով շուկա ունեցող երկրի համար զարգացման գրավականն արտահանվող ապրանքների մրցունակության բարձրացումը եւ արտահանման ծավալների ավելացումն են: Այս առումով հետաքրքրական է, թե ի՞նչ փոփոխություններ են կրել մեր արտահանման ծավալները անցած 12 տարիների ընթացքում, ի՞նչ հարաբերակցություն ունեն ներմուծման ծավալների հետ եւ ի՞նչ կարելի է ակնկալել առաջիկայում:
Ամեն անգամ, երբ ԵԱՀԿ-ում նախագահող երկրի փոփոխություն է տեղի ունենում, առաջնահերթություններ են հայտարարվում, ու դրանց մեջ մշտապես տեղավորում են հակամարտությունների լուծմանը նպաստելու «պատրաստակամությունը», ոմանք էլ անգամ ինչ-որ քայլեր են փորձում ձեռնարկել, առայժմ անարդյունք:
Հայրենական Մեծ պատերազմում տարված հաղթանակի 68-րդ տարեդարձի առթիվ 2013 թ. մայիսի 9-ին Մոսկվայում անցկացված զորահանդեսն աչքի ընկավ ցուցադրված ռազմական տեխնիկայի աննախադեպ քանակությամբ: Զորահանդեսներին մարտամեքենաների մասնակցության ավանդույթը Ռուսաստանում վերականգնվել էր 2008 թվականին:
Ստալինյան ժամանակներում պաշտամունքը, պարտադրված ու համատարած, անհեթեթության բոլոր սահմաններն անցել էր: Մերօրյա նման անհեթեթության օրինակն էլ հարեւան երկրի նախկին նախագահի` Հեյդար Ալիեւի պաշտամունքն է, որ աշխարհով մեկ տեղադրված ու տեղադրվող արձաններից զատ ավելի ցցուն դրսեւորումներ էլ է ունենում: Ընդ որում, եթե Մեքսիկայում տեղադրում են Հեյդար Ալիեւի արձանը, հետո էլ մտքափոխվում`չիմանալով ...
Երեւանյան սովորական փոքր փողոցներից է Հակոբ Հակոբյան փողոցը, ապրում է սովորական իր առօրյան, ուշագրավ ոչինչ չկա պրոլետարիատի բանաստեղծի անունը կրող այս փողոցում: Երբեմն-երբեմն ամռանն ասֆալտվող մայթեր (ավելի շուտ ընտրությունից ընտրություն), երեկոները կիսամութի մեջ ընկղմված, ձմռանը սառցաշերտի այնպիսի հաստությամբ, որ թվում է, բնավ չի հալվելու: Փողոցի նշանավոր եւ ժամանակին գիտաարդյունաբերական ստրատեգիկ ...
Ստամբուլի «Բելգե» հչատարակչատունը, որի տնօրենը Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք մտավորական Ռագըփ Զարաքոլուն է, «Ինձ թաղեք առանց լողացնելու» վերտառությամբ Հայոց ցեղասպանության մասին պատմող նոր գիրք է հրատարակել: Գրքում ներկայացվում են Հայոց ցեղասպանության ականատեսների եւ նրանց հարազատների վկայություններն ու պատմությունները:Ռագըփ Զարաքոլուն գրքի շնորհանդեսի ժամանակ նշել է, որ ստեղծագործությունը կարեւոր աշխատություն է Թուրքիայի ...
«Ազգի» 7 մայիսի առցանց թիւին մէջ կարդացի «Միջոցառումների շարք նվիրված Եղեռնի 100-ամեակին» վերտառութեամբ Լոնդոնի մէջ կատարուող ձեռնարկներու մասին ձեր տեղեկատուութիւնը, որոնց կազմակերպիչը ես եմ: Սրտագին շնորհակալութիւններս «Ազգի» խմբագրութեան, որ անդրադարձած է այնչափ կարեւոր այս ձեռնարկներու շարքին: Այսուհանդերձ, դժբախտաբար ձեր տեղեկատուութեան մէջ թոյլ տուած էք սխալ մը, որ թիւրիմացութեան տեղիք կու ...
Մտահոգիչ միտում է նկատվում մեր լրատվական դաշտում: Թեպետ զանգվածային միջոցները շատ են, սակայն, չգիտես ինչու, պետական կառույցներում ԶԼՄ ասելիս հասկանում են հեռուստատեսություն: Վերջին շրջանում պետության կարեւորագույն դեմքերը, ովքեր հազվադեպ են ելույթ ունենում, նախընտրում են հարցազրույցներ տալ միայն հեռուստաընկերությունների մի քանի ներկայացուցիչների: Վերջին հինգ տարվա ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանն ընդամենը մեկ ...
Ըստ Թեհրանի հայոց թեմի թեմական խորհրդի ընթացիկ արեգակնային 1392թ. (2013-2014թ.) տարեկան նախահաշվի, «համայնքի ծախսերը փակելու համար», նախատեսված է այս տարի վաճառել ազգային կալվածներից «Զանգ» ընկերությունը, 40 միլիարդ ռիալի դիմաց (մոտ մեկ միլիոն ու 200 հազար դոլար), որը պիտի լցվի համայնքի բյուջեի բացից առաջացած անտակ հորի մեջ, որ վերջում էլի միլիարդավոր ...
Հայրենական մեծ պատերազմի ավարտից 68 տարի անց, երբ եզակի հայ վետերաններ են ողջ-առողջ, թվում է, թե աշխարհի ամենադաժան պատերազմում առաջադեմ ուժերի հաղթանակի այս օրը լոկ տուրք է քաղաքական հիշողություններին եւ իրողություններին, եւ գուցե կամաց-կամաց թեթեւացող պարտքՙ զոհվածների հիշատակին: Սակայն նույն քաղաքական իրողությունները գալիս են հաստատելու, որ չի մարելու Անհայտ զինվորի ...
Սոֆյա Միքայելյանը ծնվել է Գյումրիում 1965թ. օգոստոսի 27-ին: 1989թ. ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետը (պրոֆեսոր` Ռոբերտ Շուգարովի դասարան), իսկ 1993թ.` ասպիրանտուրան «Կոնցերտմայստերական վարպետություն» մասնագիտությամբ (պրոֆ.` Ադա Հակոբյանի դասարան), 2005թ` ստեղծագործական ֆակուլտետը (պրոֆ.` Միխայիլ Կոկժաեւի դասարան): 1989թ-ից դասավանդում է Հայաստանի տարբեր քաղաքաների երաժշտական ուսումնարաններում եւ դպրոցներում: 1995թ-ից ...
Գլենդեյլում գործող «Ապրիլ» գրախանութում մայիսի 4-ին տեղի է ունեցել նյույորքաբնակ քանդակագործ, մանկավարժ, գրող եւ հասարակական գործիչ Քարդաշ Օննիկի «Լերան ոգին» հատորի շնորհանդեսը, տեղեկացնում է «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթը: Հատորը բաղկացած է 2 գրքերիցՙ մեկը արեւմտահայերենով, մյուսըՙ արեւելահայերենով գրված: Անգլերեն բնագրից հատորը թարգմանել են Իշխան Ճինբաշյանն ու Շուշան Մանուկյանը:
«Անտարես» հրատարակչությունը «Պարտադիր ընթերցանություն մատենաշարով» լույս է ընծայել Լեւոն Խեչոյանի «Արշակ արքա. Դրաստամատ ներքինի» պատմավեպը, որը 4-րդ դարի պատմական իրադարձությունների հենքով յուրովի մեկնաբանում է նորագույն ժամանակների անկախ հայկական պետականության կայացման դժվարությունները: Այդ առումով վեպը նաեւ մեր ժամանակների մասին էՙ հասարակական, քաղաքական ու սոցիալական հարցերի առարկայական ճանաչելիությամբ, տեղեկանում ենք հրատարակության ուղարկած ...
Ամերիկայի Հայկական գրադարան-թանգարանը (ALMA), Հայ կանանց միջազգային ասոցիացիան (AIWA), եւ Հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ասոցիացիան (NAASR) համատեղ ջանքերով մայիսի 12-ին կազմակերպել են միջոցառում, որի ընթացքում գրող Ալիս Նավասարգյանը կներկայացնի իր նորագույն «Անմահները: Պատմագրական աշխատանքների պատկերազարդ ժողովածու» հատորը (The Immortals: A Pictorial Anthology of Historiographic Works): Միջոցառումը տեղի կունենա Ամերիկայի ...
Հուլիսի 8-10-ը Երեւանում կայանալիք «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում նախատեսվում է անցկացնել Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը զարգացնելու ծրագիր-աշխատանքային սեմինար: Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոմիությունը: Directors Asross Borders ծրագիրը կոչ է անում բոլոր հետաքրքրված երկրների ռեժիսորներին ակտիվորեն մասնակցել սեմինարին: Ընտրվելու է 10 ծրագիր, որոնցից ամենալավը արժանանալու է ժյուրիի 10 հազար ամերիկյան դոլար մրցանակին:
Լեհաստանի Լեգնիցա քաղաքում շարունակվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունեն Սերգեյ Մովսիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը, Հրանտ Մելքումյանը, Զավեն Անդրեասյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը, որոնք վաստակել են 3-ական միավոր:
Պերուի մայրաքաղաք Լիմայում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հերթական օրը մինչեւ 69 կգ քաշային կանանց մրցումներին մասնակցեց Ռուսաստանը ներկայացնող Անի Սարգսյանը: Նա երկամարտի 209 կգ (90+119) արդյունքով 9 մասնակիցների մեջ գրավեց 4-րդ տեղը:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է 90-րդ հորիզոնականը ՖԻՖԱ-ի դասակարգման նոր ցուցակում: Մեր ընտրանին ունի 421 միավոր: Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակից Մալթայի ընտրանին, որի հետ մեր ֆուտբոլիստները Երեւանում կմրցեն հունիսի 7-ին, դասակարգման ցուցակում մեկ հորիզոնականով առաջադիմել ու հանգրվանել է 156-րդ տեղում: Իսկ Դանիայի հավաքականը, որի հետ ...
Ուկրաինայի գործող գավաթակիր, պատվավոր մրցանակի 8-ակի դափնեկիր Դոնեցկի «Շախտյորը» հյուրընկալվելիս 4-2 հաշվով հաղթելով «Սեւաստոպոլին», կրկին իրավունք ստացավ հանդես գալու եզրափակիչում: Թիմի կազմում 2 գոլ խփեց «Շախտյորի» ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը:
Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը գլխավորում է մինչեւ 96 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշների դասակարգման ցուցակը, որը հրապարակել է ՖԻԼԱ-ն:
Բոլիվիայում ընթացող շախմատի ամերիկյան մայրցամաքի առաջնության 2-րդ տուրում Գրիգոր-Սեւակ Մխիթարյանն առաջին հաղթանակը տոնեց Խոսե Ֆլորեսի հետ պարտիայում: Մխիթարյանը 1,5 միավորով 26-րդ տեղում է: 2-ական միավորով աղյուսակը գլխավորում են 23 շախմատիստներ: