«ՇԱԽՏՅՈՐԸ» ԿՐԿԻՆ ԳԱՎԱԹԻ ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ Է Ուկրաինայի գործող գավաթակիր, պատվավոր մրցանակի 8-ակի դափնեկիր Դոնեցկի «Շախտյորը» հյուրընկալվելիս 4-2 հաշվով հաղթելով «Սեւաստոպոլին», կրկին իրավունք ստացավ հանդես գալու եզրափակիչում: Թիմի կազմում 2 գոլ խփեց «Շախտյորի» ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը: Ուկրաինայի գավաթի եզրափակիչ հանդիպումը կկայանա մայիսի 22-ին Խարկովի «Մետալիստ» մարզադաշտում: Այդ օրը «Շախտյորը» գավաթը կվիճարկի Օդեսայի «Չեռնոմորեցի» հետ, որը կիսաեզրափակիչում 2-1 հաշվով կամային հաղթանակ տոնեց Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» նկատմամբ: |