«ԱՐՇԱԿ ԱՐՔԱ. ԴՐԱՍՏԱՄԱՏ ՆԵՐՔԻՆԻ» ՊԱՏՄԱՎԵՊԻ ԵՐՐՈՐԴ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ Մ. Բ. «Անտարես» հրատարակչությունը «Պարտադիր ընթերցանություն մատենաշարով» լույս է ընծայել Լեւոն Խեչոյանի «Արշակ արքա. Դրաստամատ ներքինի» պատմավեպը, որը 4-րդ դարի պատմական իրադարձությունների հենքով յուրովի մեկնաբանում է նորագույն ժամանակների անկախ հայկական պետականության կայացման դժվարությունները: Այդ առումով վեպը նաեւ մեր ժամանակների մասին էՙ հասարակական, քաղաքական ու սոցիալական հարցերի առարկայական ճանաչելիությամբ, տեղեկանում ենք հրատարակության ուղարկած հաղորդագրությունից եւ նաեւ այն մասին, որ վեպի վերջինՙ երրորդ հրատարակության մեջ ուղղվել են նախորդ երկու (1995, 2002) հրատարակություններում սպրդած բոլոր վրիպակները: |