RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#075, 2013-05-08 > #076, 2013-05-09 > #077, 2013-05-10 > #078, 2013-05-14 > #079, 2013-05-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #77, 10-05-2013



ԼՈՒՐԵՐ

Տեղադրվել է` 2013-05-09 23:22:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1987, Տպվել է` 84, Ուղարկվել է էլ.փոստով` 69

«ԳՐԱՖԻԿԱ ԵՎ ՔԱՆԴԱԿ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հայաստանի նկարիչների միությունում օրերս բացվեց գրաֆիկայի հանրապետական ցուցահանդեսը:

Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն,ով շնորհավորեց բոլոր վետերաններին հաղթանակի տոնի ու Շուշիի ազատագրման կապակցությամբ`նշելով, որ սա հերթական ցուցահանդեսն է ու որ նմանատիպ ձեռնարկները կլինեն շարունակելի եւ կնպաստեն մեր երկրի տաղանդավոր ու երիտասարդ արվեստագետների կայացմանը, իսկ վերջում հայտարարեց, որ շուտով լինելու է ցուցահանդեսի քննարկումը բոլոր մասնակից քանդակագործների ու նկարիչների հետ:

Այնուհետեւ խոսեց ճանաչված քանդակագործ Լեւոն Կոջոյանը, որ մեջբերումներ կատարեց նկարիչ Հակոբ Կոջոյանից, մասնավորապես պետք է տքնաջան աշխատել, չբավարարվել իմացած գիտելիքներով ու ստեղծած աշխատանքներով,ավելի վառ պահելով մեր մեծանուն արվեստագետների թողած ավանդն ու կերտած մշակույթը:

Վերջում խոսեց գրաֆիկայի մասնագետ Սամվել Կարապետյանը, որ ղեկավարում է գրաֆիկայի ամբիոնը: Նա նշեց, որ այս աշխատանքները եւս կընգրկվեն ալբոմի մեջ:

Ցուցահանդեսում հիմնականում ներկայացված էին Նկարիչների միության անդամների, երիտասարդ ստեղծագործողների աշխատանքները:

Լուսանկարը` Արման Երիցյանի

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #77, 10-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ