RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#075, 2013-05-08 > #076, 2013-05-09 > #077, 2013-05-10 > #078, 2013-05-14 > #079, 2013-05-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #77, 10-05-2013



ՇԱԽՄԱՏ

Տեղադրվել է` 2013-05-09 23:22:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1281, Տպվել է` 48, Ուղարկվել է էլ.փոստով` 47

ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՏՈՆԵՑ

Նորվեգիայում ընթացող շախմատի մրցաշարի 2-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցում էր առաջատարներից մեկի` Հիկարու Նակամուրայի հետ: Երկարատեւ պայքարից հետո Արոնյանը 70-րդ քայլին հաղթանակ տարավ ու վաստակելով 1,5 միավոր, հանգրվանեց 2-րդ տեղում:

Սերգեյ Կարյակինը հաղթելով Յոն Լյուդվիգ Համերին, 2 միավորով գլխավորեց աղյուսակը: Վան Հաոն պարտության մատնեց մյուս առաջատարին` Պյոտր Սվիդլերին, որն ունի մեկ միավոր:

Տուրի կենտրոնական պարտիան աշխարհի առաջնության եզրափակիչ առաջիկա մրցախաղի մասնակիցներ Մագնուս Կառլսենի եւ Վիշվանաթան Անանդի մրցավեճն էր: 59-րդ քայլին մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին: Առաջին կես միավորը վաստակեց Թեյմուր Ռաջաբովը, որը հաշտություն կնքեց Վեսելին Թոփալովի հետ:

Այսօր կկայանան մրցաշարի 3-րդ տուրի հանդիպումները: Լեւոն Արոնյանը սեւերով կխաղա Պյոտր Սվիդլերի հետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #77, 10-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ