RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#075, 2013-05-08 > #076, 2013-05-09 > #077, 2013-05-10 > #078, 2013-05-14 > #079, 2013-05-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #77, 10-05-2013



Տեղադրվել է` 2013-05-09 23:22:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1107, Տպվել է` 50, Ուղարկվել է էլ.փոստով` 47

ԱՆԻ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ 4-ՐԴ ԱՐԴՅՈՒՆՔԸ

Պերուի մայրաքաղաք Լիմայում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հերթական օրը մինչեւ 69 կգ քաշային կանանց մրցումներին մասնակցեց Ռուսաստանը ներկայացնող Անի Սարգսյանը: Նա երկամարտի 209 կգ (90+119) արդյունքով 9 մասնակիցների մեջ գրավեց 4-րդ տեղը:

Անին պոկում վարժության 2 մոտեցումները հաջող կատարեցՙ 90 կգ արդյունքով գրավելով 5-րդ տեղը: Նա ավելի հաջող ելույթ ունեցավ հրում վարժությունումՙ 119 կգ-ով զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը:

Հայ մարզուհին ի վիճակի չէր խառնվելու մեդալների համար մղվող պայքարին: Երկամարտի 245 կգ (115+130) արդյունքով աշխարհի չեմպիոնուհի հռչակվեց չինացի Քսյինուե Վանգը: Արծաթե մեդալը նվաճեց ղազախուհի Ժազիրա Ժապարկուլը, որը երկամարտում ցույց տվեց 240 կգ (105+135) արդյունք: Բրոնզե մրցանակակիր դարձավ թունիսցի Գհադա Հասինըՙ 222 կգ (101+121):

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #77, 10-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ