RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#075, 2013-05-08 > #076, 2013-05-09 > #077, 2013-05-10 > #078, 2013-05-14 > #079, 2013-05-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #77, 10-05-2013



ԱԴՐԲԵՋԱՆԱ-ՎՐԱՑԱԿԱՆ

Տեղադրվել է` 2013-05-09 23:22:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 1599, Տպվել է` 49, Ուղարկվել է էլ.փոստով` 45

ՎՐԱՍՏԱՆԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՆԱԽԱՐԱՐԸ` ԻՎԱՆԻՇՎԻԼՈՒ ՈՐՈՆՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՐԿԱ

Վ. ՊՈՂՈՍՅԱՆ

Ստալինյան ժամանակներում պաշտամունքը, պարտադրված ու համատարած, անհեթեթության բոլոր սահմաններն անցել էր: Մերօրյա նման անհեթեթության օրինակն էլ հարեւան երկրի նախկին նախագահի` Հեյդար Ալիեւի պաշտամունքն է, որ աշխարհով մեկ տեղադրված ու տեղադրվող արձաններից զատ ավելի ցցուն դրսեւորումներ էլ է ունենում: Ընդ որում, եթե Մեքսիկայում տեղադրում են Հեյդար Ալիեւի արձանը, հետո էլ մտքափոխվում`չիմանալով ուր խցկել այդ «ստեղծագործությունը», մեր երկու հարեւանները պաշտամունքային սեղանին փոխադարձ ռեւերանսներով են հանդես գալիս:

Մայիսի 8-ին Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, Ադրբեջանի նավթային պետական ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաեւը եւ Ադրբեջանի մշակույթի ու զբոսաշրջության նախարար Աբուլֆաս Գարաեւը Վրաստանի Ռուսթավ քաղաքում Հեյդար Ալիեւի անվան պուրակ ու հուշարձան են բացել: Իվանիշվիլին ամենապրակտիկ դիրքերից հիշեցրել է, որ հենց Հեյդար Ալիեւի շնորհիվ է «ադրբեջանական նավթը հոսում Վրաստանի տարածքով»:

Դրան արդեն, ըստ վրացական լրատվամիջոցների, հետեւել է կենաց խոստովանություն, թե «Հեյդար Ալիեւն ադրբեջանական բաժինը զիջել է հօգուտ Վրաստանի, քանի որ բարձր էր գնահատում ադրբեջանցի եւ վրաց ժողովուրդների բարեկամությունը»: Սա էլ հուշարձան բացելու եթե ոչ պատճառը, ապա բացատրությունը...

Մնացյալը, ինչպես եւ ասվածը, վրաց նախկին ղեկավարների խոսքերից ոչ մի կերպ չի տարբերվում, թե Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն է: Երեւի դրա համար էլ Իվանիշվիլին իրադարձության առիթով Վրաստան այցելած ադրբեջանական լրատվամիջոցներին ասել է, թե նախարարի ադրբեջանցի թեկնածու է փնտրում:

«Խոստացել եմ, որ մեր հայրենակից ադրբեջանցին կզբաղեցնի վարչապետի խորհրդականի կամ օգնականի պաշտոնը, բայց որոշել ենք հեռուն գնալ եւ մեր ադրբեջանցիներից մեկին նախարար նշանակել», ադրբեջանական մամուլին հայտարարել է Իվանիշվիլին:

Բնավ էլ վատ մտադրություն չէ, այն էլ ոչ միայն Հեյդար Ալիեւի պատվին, այլեւ սեփական երկրի քաղաքացու, որպիսին Վրաստանում ապրող ադրբեջանցիներն են: Սակայն եթե հաշվի առնենք, որ մի հայ արդեն իսկ եղել է Վրաստանի նախագահի խորհրդական, եւ ադրբեջանցու պարագայում դժվար թե նախարարի աթոռին հայտնված մառնեուլցին իրեն հարմար տեղում զգա`առանց Վրաստանի նախագահի հայ խորհրդականի դերակատարությունը իրականացնելու:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #77, 10-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ