ՄՈՍԿՎԱՅԻ ԶՈՐԱՀԱՆԴԵՍՆ ԱՉՔԻ ԸՆԿԱՎ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՄԲ Պ. Ք. Հայրենական Մեծ պատերազմում տարված հաղթանակի 68-րդ տարեդարձի առթիվ 2013 թ. մայիսի 9-ին Մոսկվայում անցկացված զորահանդեսն աչքի ընկավ ցուցադրված ռազմական տեխնիկայի աննախադեպ քանակությամբ: Զորահանդեսներին մարտամեքենաների մասնակցության ավանդույթը Ռուսաստանում վերականգնվել էր 2008 թվականին: Կարմիր հրապարակի սալահատակի վրայով երեկ 12 րոպեում անցավ 101 միավոր ռազմական տեխնիկա, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը: Խումբ-խումբ անցան Turp զրահապատ ավտոմեքենաներ, T-90A տանկեր, Meta-C ինքնընթաց հրետակայանքներ: Մեքենայացված շարասյան կազմում անցան Тополь-М շարժական հրթիռահամալիրներ, C-400 триумф զենիթահրթիռային համակարգի արձակման կայանքներ, նորագույն զենիթային հրթիռաթնդանոթային համալիրներ եւ այլն: Հանդիսությանը մեծ դիտարժանություն հաղորդեց ՌԴ օդուժի 68 զանազան ինքնաթիռների եւ ուղղաթիռների մասնակցությունը: Ավիատեխնիկայի ցուցադրությունն ավարտվեց СУ-25БМ գրոհիչ ռազմօդանավերի թռիչքով, 300 մետր բարձրության վրա անցնելովՙ մեքենաները ծուխ արձակեցին եւ երկինքը գունավորեցին ռուսական դրոշի երեք գույներով: Մոսկվայում ժամը 22-ին տոնակատարությունն ավարտվեց գունագեղ հրավառությամբ: |