ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ԿԻՆՈՊԼԱՏՖՈՐՄԻ ՍԵՄԻՆԱՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ Հ. Ծ. Հուլիսի 8-10-ը Երեւանում կայանալիք «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում նախատեսվում է անցկացնել Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը զարգացնելու ծրագիր-աշխատանքային սեմինար: Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոմիությունը: Directors Asross Borders ծրագիրը կոչ է անում բոլոր հետաքրքրված երկրների ռեժիսորներին ակտիվորեն մասնակցել սեմինարին: Ընտրվելու է 10 ծրագիր, որոնցից ամենալավը արժանանալու է ժյուրիի 10 հազար ամերիկյան դոլար մրցանակին: Մասնակցության դիմումները պետք է ներկայացվեն մինչեւ մայիսի 31-ը: Դիմումի համար անհրաժեշտ է լրացնել «www.dabhub.com»-ի «ONLINE SUBMISSION FROM» ձեւը: Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը սկսել է գործել 2008 թվից, մասնակցությամբ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի (Հայաստան) եւ «Անատոլու կուլտուրի» (Թուրքիա): |