RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#073, 2013-05-04 > #074, 2013-05-07 > #075, 2013-05-08 > #076, 2013-05-09 > #077, 2013-05-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #75, 08-05-2013



Տեղադրվել է` 2013-05-07 23:43:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 2123, Տպվել է` 87, Ուղարկվել է էլ.փոստով` 76

ԿՐԿԻՆ ՍԵՐՄՆԱՀԵՂՈՒԿԻ ՄԱՍԻՆ

Ի. Պ

Վերջերս տարածված աղմուկն ու խոսակցությունները, թե Հայաստան ներկրվել է 2 կիլոգրամ սերմնահեղուկ Իսրայելից, պարզվեց, որ իրականությանը չեն համապատասխանում: Համենայն դեպս «Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի» տնօրեն, բժիշկ Գեորգի Օկոեւը հերքում է այդ տեղեկատվությունը, որը տարածել էր մաքսային ծառայությունը, եւ ասում, որ սերմնահեղուկը ներկրվել է ոչ թե Իսրայելից, այլՙ Ավստրալիայից ու ոչ թե 2 կիլոգրամ, այլՙ 2 միլիգրամ:

Երեկ «Press Master» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գեորգի Օկոեւն ասաց, որ սերմնահեղուկը տեղափոխվել է հեղուկ ազոտի մեջ, եւ այդ 2 կիլոգրամը հեղուկ ազոտի քաշն է, իսկ սերմնահեղուկը Ավստրալիայից Հայաստան է ուղարկել մի մարդ իր կնոջ համար:

Իսրայելից սերմնահեղուկ ներկրելու տեղեկատվությունը հերքվեց, սակայն այդպես էլ հնարավոր չեղավ պարզել, թե ինչո՞ւ էին Ավստրալիան շփոթել Իսրայելի հետ, եւ արդյոք Հայաստանն ունի՞ սերմնահեղուկի ներկրման որոշակի քաղաքականություն: Բայց եթե պատկերացնենք, որ Հայաստան իսկապես բերվել է 2 կիլոգրամ սերմնահեղուկ, որը, ըստ բժշկի, մոտավորապես հավասար է 1200 դոնորի սերմնահեղուկի քանակին, ապա սույն քայլը հետզհետե կարող է հանգեցնել հայկական գենոֆոնդի հրեականացմանը:

Հիմա Հայաստանում գոյություն ունի սերմնահեղուկի բանկ, որի պահպանման ու օգտագործման առնչությամբ փոփոխություններ են կատարվում: Իսկ թե որքա՞ն է վճարվում դոնորին իր տրամադրած ծառայության համար, Գեորգի Օկոեւը չպատասխանեց, միայն ասաց, որ տարբեր կլինիկաներ տարբեր գներ են առաջարկում, եւ ամեն տղամարդուց սերմնահեղուկ չեն վերցնում, ընդունվում են միայն առողջ տղամարդկանց գենետիկորեն առողջ սերմերը, որոնք պահպանում են բանկում եւ հետագայում օգտագործում:

Իսկ հարցին, թե փոքրաթիվ ազգաբնակչության շրջանում վերարտադրությունը որքանո՞վ է վտանգավոր ժառանգական հիվանդությունների փոխանցման առումով, հատկապես Հայաստանի ազգաբնակչությունը բավականին նվազել է, եւ կարծիք կա, թե փոքրաթիվ բնակչության մեջ հավանականությունն ավելի մեծ է, որ կհանդիպեն վնասակար գեներ կրողները, Գեորգի Օկոեւը պատասխանեց, որ արհեստական բեղմնավորումներն ամենեւին էլ չեն խթանի գենետիկական հիվանդությունների տարածումը: Նա կրկին ընդգծեց, որ արհեստական բեղմնավորման համար վերցնում են միայն գենետիկորեն առողջ սերմեր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #75, 08-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ