ԵՐԵՔ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ՕԴԵՍԱՅԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ Օդեսայում ՖԻԼԱ-ի հովանու ներքո անցկացված «Սեւ ծով» միջազգային մրցաշարին մասնակցած Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի 6 անդամներից 3-ը դարձան մրցանակակիրներ: Միհրան Ջաբուրյանը (55 կգ) եւ Էդգար Ենոքյանը (96) նվաճել են արծաթե մեդալ, իսկ Վոլոդյա Ֆրանգուլյանն արժանացել է բրոնզե պարգեւի: Մրցաշարին մասնակցել են 10 երկրների 87 ըմբիշներ: Մասնակից բոլոր երկրների ներկայացուցիչները դարձյալ բողոքի ակցիա են կազմակերպել ընդդեմ ըմբշամարտն օլիմպիական խաղերի ծրագրից հանելու որոշման: Մայիսի 16-18-ն այս հարցի վերաբերյալ Մոսկվայում տեղի է ունենալու ՖԻԼԱ-ի կոնֆերանսը, որին մասնակցելու են նաեւ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչները: |