ԱՌԱՋԱՏԱՐԻ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է Շախմատի ԱՄՆ-ի առաջնության 5-րդ տուրում Վարուժան Հակոբյանը հաշտություն կնքեց Յուրի Շուլմանի հետ եւ 2,5 միավորով 10-րդ տեղում է: 4 անընդմեջ ոչ-ոքիներից հետո մրցաշարում առաջին պարտությունը կրեց Մելիքսեթ Խաչիյանը, որի մրցակիցը Ռայ Ռոբսոնն էր: Տուրն անհաջող էր նաեւ Սամուել Սեւյանի համար, որը պարտվեց Կայդեն Տրոֆին: Սեւյանը 1,5 միավորով նախավերջինՙ 23-րդ տեղում է: Առաջին կես միավորը կորցրեց մրցաշարի միանձնյա առաջատար Գատա Կամսկինՙ հաշտություն կնքելով Ժոել Բենջամինի հետ: 4 միավորով առաջատարին հետապնդող Ալեքսանդր Օնիշչուկը հաղթեց Լարի Քրիստիանսենին: Կանանց մրցաշարում Տաթեւ Աբրահամյանը ոչ-ոքի խաղաց Աննա Զատոնսկիխի հետ ու շարունակում է 4 միավորով հետապնդել Իրինա Կրաշին: Վերջինս 5-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց Սարահ Չիանգի հետ պարտիայում: |