ԼՈՒԿԱՍ ԳԱՍՍԵՐԸՙ ՀՀ-ՈՒՄ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՆՈՐ ԴԵՍՊԱՆ ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա Բեռնը արտերկրում պաշտոնավարող իր մի շարք դիվանագետների փոխատեղումների շարքում հուլիսի վերջին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք է ուղարկում Լուկաս Գասսերին, որը ներկայում պաշտոնավարում է Բանգկոկի առաքելությունում: Դեսպան Կոնստանտին Օբոլենսկին Երեւանից վերադառնալու է Բեռնՙ նոր քաղաքական հանձնառության, իրազեկ ենք դառնում համադաշնության արտգործնախարարությանՙ մամուլին հասցեագրված հաղորդագրությունից: |