RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#074, 2013-05-07 > #075, 2013-05-08 > #076, 2013-05-09 > #077, 2013-05-10 > #078, 2013-05-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #76, 09-05-2013



ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2013-05-08 22:48:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1166, Տպվել է` 46, Ուղարկվել է էլ.փոստով` 26

Ի՞ՆՉ Է ՀԱՄԱԿԱՐԳԵԼՈՒ ՎԱՉԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ

Ա. Մ.

Խոսելով կառավարության կառուցվածքային փոփոխության մասին, համաձայն որի կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը կհամարվի նախարարի պաշտոն, վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ նշեց, թե սա նշանակում է, որ աշխատակազմի ղեկավարի վրա դրվող բեռն ավելանալու է: Այդ պաշտոնում նշանակված Վաչե Գաբրիելյանը նաեւ համակարգելու է մի քանի ոլորտների, մասնավորապես կրթության, առողջապահության, կառավարման համակարգի ոլորտների բոլոր բարեփոխումները, որոնք ունեն միջգերատեսչական բնույթ եւ առնչվում են տարբեր նախարարությունների աշխատանքին:

Այս փոփոխությունը, ըստ վարչապետի, բխում է այն գաղափարախոսությունից, որ նպատակահարմար է ապագայում կատարել սահմանադրական փոփոխություններ եւ ավելացնել փոխվարչապետների քանակը, «որպեսզի կարողանանք ավելի արդյունավետ կազմակերպել մեր աշխատանքը, մանավանդ այն բնագավառներում, որտեղ խաչվում է մի քանի նախարարությունների գործունեությունը եւ անհրաժեշտություն կա համակարգված գործողությունների»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #76, 09-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ