RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#076, 2013-05-09 > #077, 2013-05-10 > #078, 2013-05-14 > #079, 2013-05-15 > #080, 2013-05-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #78, 14-05-2013



Տեղադրվել է` 2013-05-13 23:45:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1863, Տպվել է` 77, Ուղարկվել է էլ.փոստով` 64

ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՎ ԺԱՄԱՆԱԿԻՆ

Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն էր այցելել «Գրանդ Քենդի» ընկերության նախագահ Կարեն Վարդանյանը:

«Մենք ոչ մեկին չենք դիմել: Կարեն Վարդանյանն ինքը եկավ եւ ձեռնամուխ եղավ: Սա առաջին տարին չէ, հինգ տարի է, որ Կարեն Վարդանյանը օգնում է մեր մանկատանը»,- պատմում է մանկատան տնօրեն Հասմիկ Մկրտչյանը: Հրդեհի հասցրած վնասի չափին ծանոթանալուց հետո Կարեն Վարդանյանը պատրաստակամություն հայտնեց հոգալ այրված հատվածի ու դրանից վնասված բուժսենյակների նորոգման ամբողջ ծախսը: Դրանից բացիՙ Կարեն Վարդանյանի ֆինանսավորմամբ այս խմբում կնորոգվեն ու կթարմացվեն նաեւ սանհանգույցները, պատուհաններն ու ճաղավանդակները, որոնք եւս մշտապես խնդիր են եղել մանկատան համար: Տնօրենը նշեց , որ սոցիալական ապահովության նախարարությունն էլ ժամանակին ձեռնամուխ եղավ խնդիրների կարգավորմանը: Մեծ էր այս անգամ խնդիրը, եւ Կարեն Վարդանյանի աջակցությունը տեղին էր: Կարեն Վարդանյանի այցից մեկ օր անց Մարի Իզմիրլյանի անվան մասնագիտացված մանկատան այված հատվածում արդեն աշխատում են մասնագետները: Շինարարական կազմակերպության նախնական հաշվարկի համաձայն, աշխատանքներն ավարտին հասցնելու համար կպահանջվեն 2 ամիս եւ մոտ 18-20 մլն դրամ

Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը հրդեհ էր բռնկվել մայիսի 4-ին` 18: 45-ի հատվածում: Կրակը տարածվել էր երկրորդ հարկում գտնվող տղաների խմբում: Դեպքի վայր հասած մարտական հաշվարկներին հաջողվել էր տեղայնացնել հրդեհը, այրվել էին միայն այն սենյակները, որտեղ գտնվել է հրդեհի օջախը: Միայն երջանիկ պատահականությամբ այդ ժամանակ երեխաները ոչ թե խմբում, այլ բակում խաղալիս են եղել: Նրանցից ոչ ոք չի տուժել: Մանկատան տնտեսվար Սուսաննա Իսպիրյանը պատմում է, որ մանկատան այս հատվածը, որտեղ ապրում էին 8-ից 14 տարեկան 20 պատանի, կազմված է երեք սենյակից: Մոտ 30 րոպե տեւած հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում ջուրը վնասել է նաեւ այդ խմբի ներքեւի հարկում գտնվող բուժսենյակները: Բարեբախտաբար հաջողվել է առանց խուճապի եւ տուժածների իրականացնել տարհանումը եւ արագ մարել հրդեհը:

Մանկատան տնօրեն Հասմիկ Մկրտչյանն ասում է, որ հունվարի 1-ից մանկատունը գործում է որպես մասնագիտացված հաստատություն, եւ հատուկ կարիքներ չունեցող երեխաները հրդեհից հետո տեղափոխվել են Սոս մանկական գյուղ, Գավառի մանկատուն եւ Նագաշյան աջակցության կենտրոն: Մնացել են հատուկ կարիքներ ունեցողները: Ժամանակավորապես տղաներն ու աղջիկները տեղավորվել են նույն խմբում: Տնօրենն անհանգստացած է` մանկատունը շտապ նորոգման կարիք ունի: Հենց այդ կարիքը հոգալու նպատակով հրդեհից օրեր անց մակատուն էր եկել «Գրանդ Քենդի» ընկերության նախագահ Կարեն Վարդանյանը: Նորոգումը սկսված է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #78, 14-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ