RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#076, 2013-05-09 > #077, 2013-05-10 > #078, 2013-05-14 > #079, 2013-05-15 > #080, 2013-05-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #78, 14-05-2013



Տեղադրվել է` 2013-05-13 23:45:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1223, Տպվել է` 51, Ուղարկվել է էլ.փոստով` 35

ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՏԵՍՔԸ

Մ. Խ.

ԿԸՀ-ն ի վերջո վերջնական տվյալներ հրապարակեց, ըստ որոնց ՀՀԿ-ն Երեւանի ավագանիում կունենա 42 հոգուց խմբակցություն, ԲՀԿ-ն` 17, «Բարեւ, Երեւանը»ՙ 6:

Ի դեպ, ԲՀԿ-ում տարբեր տեսակետներ են հնչում մանդատները վերցնելու վերաբերյալ. մի մասը կարծում է, թե քանի որ 17 ձայնն ավագանիում բան չի վճռելու, իմաստ չունի մանդատները վերցնել, սակայն ուրիշներն էլ պնդում են, թե ընտրողն իր ձայնը տալով հույս է կապել ԲՀԿ-ի հետ, ու նրա տված քվեն անտեսելը եւ նրա խնդիրները չբարձրացնելը ճիշտ չի լինի: Հավանաբար վերջին տեսակետը գերիշխող կլինի, համենայն դեպս այդ կարծիքին է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Իսկ ահա երեկՙ օրվա երկրորդ կեսին հայտնի դառձավ, որ ԲՀԿ-ում որոշել են վերցնել մանդատները:

Հիշեցնենք, որ «Բարեւ, Երեւանի» պահանջը` Երեւանի ավագանու ընտրություններն անվավեր ճանաչել, ԿԸՀ-ն մերժել է, ընդ որում դիմումի տեխնիկական թերության պատճառով: Չնայած` ընտրությունների արդյունքները դատական կարգով վիճարկելու բարեւականների մտմտուքին` հավանաբար «Բարեւ, Երեւանը» եւս կվերցնի իր մանդատները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #78, 14-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ