RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#078, 2013-05-14 > #079, 2013-05-15 > #080, 2013-05-16 > #081, 2013-05-17 > #082, 2013-05-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #80, 16-05-2013



ԳՈՂՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2013-05-16 17:04:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 1678, Տպվել է` 76, Ուղարկվել է էլ.փոստով` 62

ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԻՑ ԱՆՀԵՏԱՑԱԾ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Մ. ԲԱԴԱԼՅԱՆ

MEDICUSՙ ԵՊԲՀ ուսանողական ամսագրի 2013-ի մարտյան համարում Մուշեղ Բաղդասարյանի ստորագրությամբ հրապարակումը Հայաստանի ազգային պատկերասրահի անցյալին ու ներկային ուղղված հակիրճ անդրադարձ էՙ պրոբլեմատիկ-կարեւոր մի հարցադրմամբ: Հեղինակը ներկայացնելով Հայաստանի ազգային պատկերասրահը` որպես մեր երկրի խոշորագույն մշակութային օջախներից մեկը, իրավամբ նշում է, որ այն հայկական գեղանկարչության գլուխգործոցների թվով ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ աշխարհում եզակի է, հավասարը չունեցող: Ուստի եւ ստրատեգիապես կարեւոր է մշակութային այս օջախի պահպանման եւ առավել ուշադրության հարցը:

«Սակայն հնարավոր չէ չտարակուսելՙ տեսնելով, թե ինչ է այժմ կատարվում պատկերասրահում, կարդում ենք սույն հրապարակման մեջ: 2010 թ.-ի ընթացքում Ազգային պատկերասրահից անհետանում է XIX դարի անհայտ վարպետի «Այծամարդը սրինգով» քանդակը, թվով տասը այլ հայտնի քանդակների հետ, ինչը պատկերասրահի տնօրենությունը` Փարավոն Միրզոյանի գլխավորությամբ, մեկ տարի գաղտնի է պահում»: Նա գրում է նաեւ, որ մինչ այդ պատկերասրահի հոլանդական եւ ֆրանսիական սրահները լցվելով ջրովՙ վնասել են արժեքավոր մի քանի գործեր, որոնցից մեկը (Լուի Լեններ. «Թռչնաբները ավերողները») ռեստավրատորները հրաշքով փրկում են: Ընդ որում քրեական գործ երկար ժամանակ չի հարուցվում:

Ահազանգը լուրջ մտահոգության տեղիք տվեց. պարզաբանումների համար «Ազգը» դիմեց Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանին:

«Նախ ասեմ, որ դա իրականությանը չի համապատասխանում, որովհետեւ դեպքը գաղտնի չի պահվել: Պատկերասրահի տնօրենությունը ժամանակին, մոտ մեկուկես տարի առաջ այդ մասին տեղեկացրել է թե՛ մշակույթի նախարարությանը, թե՛ քննչական օրգաններին, որոնք անմիջապես արձագանքել են եւ այժմ աշխատանքներ են տարվում կորած գործերը հայտնաբերելու ուղղությամբ»: Ըստ Փարավոն Միրզոյանի, բավական հաջողություն նրանց կողմից արձանագրվել է, սակայն վերջնական արդյունքների մասին հրապարակում կարվի քննչական գործն ավարտելուց հետո միայն: Նա հավելեց նաեւ, որ անհայտ վարպետի «Այծամարդը սրինգով» քանդակը ձուլվածք է, եւ ոչՙ օրիգինալ, իսկ մնացածը Հակոբ Գյուրջյանի գործերն են, որոնցով ներկայումս զբաղվում են քննչական մարմինները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #80, 16-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ